Monthly Archives: Март 2023

Ներառականության աշխատանքների համակարգում, 2023 հունվա- մարտ, տեղեկանք

Հունվար-մարտ ամիսներին, որպես ներառականության խմբի համակարգող իրականացրել եմ հետևյալ աշխատանքները՝

  1. Հունվար ամսին աշխատել եմ կոմպլեկտավորման թվերի վրա (ցուցակի վերանայում), թարմացրել եմ ԿԱՊԿՈւ սովորողների բազան։
  2. Կազմակերպել և  կրթահամալիրի տնօրենի հրամանի համաձայն ՏՄԱԿ-ում կրթահամալիրի մի խումբ աշխատակիցների հետ մասնակցել եմ ֆոկուս- խումբ հարցմանը։
  3. Կազմակերպել եմ  ԱՈՒՊ-ի նոր ձևաթղթի վերապատրաստման աշխատանքները։
  4. Փետրվար ամսին կազմակերպել եմ ԱՈւՊ-ի նոր ձևաթղթի  լրամշակման աշխատանքները։
  5. Մասնակցել եմ մանկավարժության կենտրոնի ղեկավարի կողմից նախաձեռնած բազմամասնագիտական թիմի հավաքին։
  6. G-mail հարթակում էլետրոնային ԱՈւՊ-ների լրացման պահոց ենք ստեղծել և տրամադրել ՏՄԱԿ-ին։ Բոլոր դպրոցներինը G-mail հարթակում է, այդ իսկ պատճառով մենք էլ ենք այդ հարթակում աշխատում։
  7. Մանկավարժության կենտրոնի առաջարկով աշխատել եմ ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողի հետ, ով դիպլոմային աշխատանքի իր հետազոտական աշխատանքը իրականացրել է կրթահամալիրիոում։ Ուսումնասիրել եմ մեթոդիկան, թեստերը, ուղղորդել եմ մասնագետի մոտ, այդ մասին տեղեկացրել եմ դպրոցների ղեկավարներին։
  8. Մարտ ամսին Դանիել Հակոբյանի հետ աշխատել ենք Ֆուտբոլ բոլորի համար նախագծի վրա և ներկայացրել են մանկավարժության կենտրոն։
  9. Դեռ փետրվար ամսի վերջից մանրամասն ծանոթացել եմ, ուսումնասիրել եմ Միջին դպրոցի սովորող Դավիթ Չալիկյանի խնդիրներին։ Մի խմբով հանդիպել և քննարկում ենք իրականացրել ծնողի հետ։ Այս ընթացքում պարբերաբար հետևում եմ Դավթի հետ կապված աշխատանքներին, աջակցել եմ նաև ՏՄԱԿ-ի մասնագետին, փորձել ենք ընդհանուր լուծումներ տալ խնդրին։
  10. Հանդիպել եմ ավագ դպրոցի սովորող Լիլիթ Հարությունյանի ծնողի հետ, փորձել եմ օգնել տյուտորի փնտրման հարցում (Լիլիթը այդ փուլում տյուտորի կարիք ուներ, քանի որ անձնական խնդիրների պատճառով իր տյուտորը դուրս էր եկել աշխատանքից)։ Մայրիկից ստացել եմ Լիլիթի ցուցահանդեսին մասնակցելու հրավեր, բայց քանի որ Քոլեջում դասեր ունեի, չկարողացա մասնակցել։
  11.  Կարդացել և դիտարկումներ եմ ներկայացրել Տաթև Ավետիսյանի՝ ներառականությանը վերաբերվող հոդվածին։
  12. Կրթահամալիրի տնօրենի առաջարկով աշխատել եմ ԵՊՄՀ-ի հատուկ կրթության բաժնի ուսանողի հետ, ով դիպլոմային աշխատանքի իր հետազոտական աշխատանքը իրականացրել է կրթահամալիրիոում։ Ծանոթացել եմ հետազոտման պլանին, ուղղորդել եմ բազմամասնագիտական թիմի մասնագետի մոտ՝ հարցազրույցների։
  13. Ուսումնասիրել եմ հունվարից գործող ԿԱՊԿՈւ սովորողների գնահատման նոր կարգը։ Հավաքել եմ գնահատվող և վերագնահատվող սովորողների ցուցակը, որպեսզի ներկայացնենք ՏՄԱԿ։ Աշխատանքները կիրականացվեն գարնանային արձակուրդների ավարտից հետո։
  14. Գարնանային ճամբարի շրջանակներում իրականացնում եմ երկօրյա սեմինար՝ Ներառականության կազմակերպումը կրթահամալիրի տարբեր օղակներում, կրթական աստիճաններում․ կարգի քննարկում, լրացում․ թեմայով։
  15. Յուրաքանչյուր ամիս հավաքել և ուսումնասիրել եմ  մասնագետների հաշվետվությունները, աշխատաժամանակները, ըստ աշխատաժամանակների հետևել եմ մասնագետների աշխատանքին, մանկավարժության կենտրոնի ղեկավարին լրավճարի առաջարկ եմ արել։
  16. Ներառականություն բլոգի աշխատանքները քննարկել եմ Արևիկ Բաբայանի հետ։ Միասին աշխատել ենք բաժինների վրա։ Նյութերի, աշխատաժամանակների հղումներն եմ տրամադրել։ Հիմա էլ հետևում եմ աշխատանքներին։
  17. Մշտապես համագործակցում եմ դպրոցների, գրասենյակների ղեկավարների և դասավանդողների հետ՝ ամենատարբեր հարցերով, որ վերաբերվում են ներառականությանը։
  18. Ամենօրյա աշխատանքներ ենք իրականացնում բազմամասնագիտական թիմի հետ՝ փոքրիկ օնլայն կամ առերես քննարկումներր, խնդրի լուծումներ։
  19. Մշտապես աշխատանքային կապի մեջ եմ ՏՄԱԿ-ի հետ։
  20. Մշտապես պատասխանում եմ ներառականությանը վերաբերվող այլ հաստատություններից ստացած և կրթահամալիրի աշխատակազմի կողմից ինձ ուղարկված նամակներին, որը որոշակի աշխատանք է ենթադրում։
  21. Այլ աշխատանքներ, որ տեղում առաջանում են և հրատապ լուծում են պահանջում և մի շարք աշխատանքներ, որ ամեն օր, որպես ներառականության ծրագրի համակարգող, իրականացրել եմ ու իրականացնում եմ, բայց այս պահին այսքանը մտաբերեցի․․․․

 

Ներառականության կազմակերպումը կրթահամալիրի տարբեր օղակներում, կրթական աստիճաններում

Ներառականության կազմակերպումը կրթահամալիրի տարբեր օղակներում, կրթական աստիճաններում․ կարգի քննարկում, լրամշակում

Նախագծային աշխատանքը իրականացնող խումբ

Լուսինե Ալեքսանյան
Նելլի Արղության
Լուսինե Բուշ
Գոհար Բալջյան
Տաթև Ավետիսյան
Արևիկ Բաբայան
Սուսան Չալիկյան
Ֆենյա Արսենյան
Աննա Օհանյան
Նունե Ռաֆայելյան
Մարիաննա Գևորգյան


Աշխատանքներին կարող են միանալ նաև խնդրով հետաքրքրված կրթահամալիրից այլ մասնագետներ

Հանդիպման նպատակն է վերանայել և լրամշակել կրթահամալիրի կրթական տարբեր օղակներում գործող ներառականության կարգերը։ Ակնկալվում է հանդիպումների հետո ունենալ կարգերի լրամշակված նախագծային տարբերակներ, որից հետո նախագծային խումբը աշխատանքները կշարունակի առցանց։ Մինչև մայիսյան հավաքը ունենալով կարգերի նոր փաթեթ։