Օգոստոսի 18-ին, 16.00-17.00 կիթահամալիրի Կենտրոնում ակումբային քննարկում էր:
Օրակարգում 2016-2017 ուսումնական տարվա ֆլեշմոբների, դրանց բովանդակության և
ակումբային գործունեության կազմակերպման մասին հարցերն էին:
Քննարկումը բաց էր: Մասնակցում էին դպրոցի ղեկավարները , մանկավարժական լաբորատորիայի աշխատակիցները:
Պատրաստվել էին տեղեկանքներ, անց էին կացվել ուսումնասիրություններ:
Քննարկման արդյունքները
Ակումբների մասով
Առաջարկվեց, որ ակումբները լինեն ինքնավար, տարատարիք, աշխատեն կամավորության սկզբունքով:
Ակումբի անդամ կամ նախաձեռնող դառնան ծնողը, դասավանդողը, շրջանավարտը, թաղի բնակիչը:
Երկարացված օրվա խումբը գործի որպես ակումբ:
Ընդլայնվի մարզական ակումբների գործունեությունը:
Ակումբները կարող են ինքնաֆինանսավորվել, ունենան ակումբային հաշիվ (բերվեցին օրինականեր միջազգային փորձից):
Ակումբային գործունեությունը դիտվի որպես համայնքային-սոցիալական ծառայություն:
Քննարկման ընթացքում հնչեց նաև այն մոտեցումը, որ միչնույնն է ակումբային գործունեությունը կհաջողի, եթե այն լինի սովորողի պարտադիր, ուսումնական պլանով նախատեսված աշխատանք:
Առաջարկվեց ուսումնասիրել կրթահամալիրի տարիների ակումբների կազմակերպման փորձը, ներկայացնել հոդվածով:
Ֆլեշմոբերի մասով
Առաջարկվեց, որ ակումբները դառնան ֆլեշմոբի կազմակերպիչ:
Ֆլեշմոբերը դառնան նաև միջառարկայական:
Կազմակերպվեն հեծանվային ֆլեշմոբեր:
Հնչեց նաև առաջարկ, որ ֆլեշմոբը լինի սովորողի պարտադիր, ուսումնական պլանով նախատեսված աշխատանք:
Եռամսյակով կազմակերպվեն ֆլեշմոբային ճամբարներ: