Monthly Archives: Март 2021

Աջակցության թիրմի մասնագետների աշխատակարգը, 22-26-ը մատի

Աննա Օհանյան
Մարիաննա Գևորգյան
Սուսան Չալիկյան
Մարիամ Միրզոյան (արձակուրդում է)

Մարտի 22-ից 26-ը անհատական աշխատաժամանակ

  • Աշխատանք ֆիզիկական միջավայրում՝ 10.00- 17.00` «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցասրահ:
  • Ընթացիկ աշխատանքայի քննարկումներ գրադարանավարների հետ՝ Մարգարիտ Հարությունյանի հետ՝ ֆիզիկական միջավայրում և առցանց:
  • Ընթացիկ աշխատանքային հանդիպում- քննարկումներ կրթահամալիրի աջակցության թիմի մասնագերի հետ՝ ֆիզիկական միջավայրում և առցանց:
  • Ընթացիկ հրապարակումներ մեդիագրադարանում:
  • Էլեկտրոնային փաթեթեների հավաքման, մշակման աշխատանքներ:
  • Թվայնացման աշխատանքների կազմակերպում:
  • Էլեկտրոնային նյութերի տրամադրում:
  • Գրադարանի ֆեյսբուքյան էջի սպասարկում
  • Աշխատանք ԴՇՀ կառավարման համակարգում:
  • Աշխատանք էլ. փոստում՝ սովորողների և գործընկերների էլեկտրոնային նամակներ:
  • Ընթացիկ այլ աշխատանքներ:
  • Նախագծային աշխատանք Քոլեջի ուսանողների հետ
    «Հաղորդակցման հմտություններ»
    «Գրադարանային գործ»
  • Ուսանողների բլոգների ուսումնասիրում, նախախագծային աշխատանքների արդյունքում լավագույն աշխատանքների առանձնացում, հրապարակում:

Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն, նախագիծ

Հարգելի ուսանողներ, մարտի 22-ից 26-ը ընկած ժամանակահատվածում կատարկեք շրջանակներում կատարեք հետևյալ նախագիծը:

Նախագծի թեմա:

  1. Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
  • Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրության մասնագիտական ոլորտը՝ օգտվելով կարիերայի ծառայությունների կայքերի ռեսուրսներից և հղումներից: Ծանոթացեք տվյալ ոլորտում աշխտելու համար պոտենցիալ գործատուի կողմից փնտրվող հմտություններին և կարողություններին: Ուսումնասիրե՛ք աշխատանքի այլ կայքերում տեղադրված մի քանի նկարագրեր, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել տվյալ ոլորտին հատուկ կարիքները և առանցքային բառերը: Այդպիսիք կարող են հանդիպել աշխատանքի նկարագրականում կամ գործատուի պահանջների ցուցակում: Համադրե՛ք Ձեր որակավորումը գործատուի պահանջների հետ:

2. Այս բոլորի մասին գրեք նկարագրական նյութ, որը իր մեջ կներառի հետևյալ կետրերը՝

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը:
  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք: Առանձնացնել ցանկ:
  • Աշխատաշուկայում՝ պահանջարկը:
  • Նվազագուն և առավելագույն վճարումները:
  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Վերանայեք Ձեր կազմած աննձնական թերթիկը  (Ռեզյումե, CV) որոշեք՝ որևէ տեղ ներկայացնելու և ներկայանալի լինելու համար ինչին մեծ նշանակություն տալ:
  • Եթե  տանը Ձեզ հետ ապրում է  Ձեր նախընտրած ոլորտի մասնագետ, աշխատող կամ ունեք ազգական (կարող եք անցկացնել հեռախոսային հարցում)  նրաc հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք բլոգում:

3.Կարող եք  պատրաստել հարցաշար և  Ձեր ընտանիքի որևէ անդամի հետ հարցազրույց անցկացնել, խնդրել որպեսզի նա պատմի  իր մասնագիտական ոլորտից, ձեռքբերումներից, անցած ճանապարհից, հաջողություններից ու դժվարություններից:

Արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում և ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին մինչև 26,03,21 l.aleqsanya@mskh.am

«Տիգրան Հայրապետյան» մրցանակի համար ներկայացված փաթեթ

«Տիգրան Հայրապետյան» մրցանակի համար ներկայացնում եմ «Տիգրան Հայրապետյան» էլեկտրոնային գրադարանը, որը վարում եմ 2016 թվականից սկսած՝ հետևյալ աշխատանքային ուղղություններով:

Էլեկտրոնային գրադարանի վարում՝ դասավանդողների , սովորողների միջոցով էլեկտրոնայի ուսումնական փաթեթների, ուսումնական նյութերի ստեղծում, ուսումնական այլ ռեսուրսների համակարգում:

Համագործակցություն Ձայնադարան, Ֆիլմադարան, Ցուցասրահ ենթակայքերի հետ:

էլեկտրոնային նյութերի թվայնացման, սրբագրման աշխատանքների կազմակերպում՝ սովորողների ու դասավանդողների միջոցով:

Սովորողների միջոցով էլեկտրոնյաին կայքի պահոցի ստեղծում:

Կրթահամալիրի դասավանդողների և սովորողների միջոցով Հեղինակային կրթական ծրագիրը սպասարկող ուսումնական տարբեր հարթակների ստեղծում (ստորև ներկայացված է դրանցից մի քանիսը)՝
Սասնա ծռեր Էպոս
Համընդհանուր ներառականություն
Խաղադարան
Ֆլեշմբ- լրացուցիչ կրթություն
Հեռավա- առցանց ուսուցում
Ուսումնական նախագիծ
Կրթահամալիրում Ստեղծված նյութեր

Գրադարանաստեղծ աշխատանքի արդյունքում՝ հանրության լայն զանգվածներին ուսումնական ռեսուրսներով ապահովում: