Месяц: Ноябрь 2016

Նոյեմբեր ամսվա գործունեության մասին տեղեկատվություն

Որպես կրթահամալիրի գնահատման ծառայության մասնագետ

  • Բնագիտությունը կրտսեր դպրոցում
  • Վարքային խնդրով 3-րդ դասարանի սովորողի շաբաթական դիտարկում հյուսիսային դպրոցում, ծանոթացում օրապատում-օրագրի նյութերին (արդյունքները հասանելի են կոնկրետ մարդկանց)
  • Մաթեմատիկայի դասավանդողի հետ առաջացած կեոնֆլիկտի պատճառով կրթահամալիրի տնօրենի առաջարկով  հավաքել եմ տեղեկատվություն Հյուսիսային կրտսեր դպրոցի  4-րդ դասարանի սովորողի  մասին (արդյունքները հասանելի են կոնկրետ մարդկանց)
  • Ընթացիկ այլ աշխատանքներ  (մանկավարժական աշխատողի ամենշաբաթյա սեմինարներին մասնակցություն-դիտարկումներ, մասնակցություն-դիտարկումներ մեդիա ուրբաթ համերգներին)
  • Մասնակցել եմ լաբորատորիայի ղեկավարի, կրթահամալի տնօրենի առցանց առաջարկած փաստաթղթերի, նամակների քննարկումներին:

Որպես կրթահամալիրի մեդիագրադարանի ղեկավար. Մեդիագրադարանի աշխատանքների կազմակերպում.

  • Մեդիագրադարանում գրքերի հրապարակում. (այդ թվում խմբագրում, սրբագրում, գրքերի կազմում, հեղինակների կենսագրական տվյալների հրապարակում), կրթահամալիրի տնօրենի ճամփորդությունների մասին պատմող էլեկտրոնային ծաղկաքաղ պատումների հրապարակում
  • Դասագրքերի ներբեռնման  աշխատանքների ավարտում
  • Ձայնադարանի սպասարկում. Հասմիկ Մաթևոսյանի

Կրթահամալիրում կատարած այլ աշխատանք

Նոյեմբեր ամսին, որպես  գրական ակումբի անդամ, մասնակցել եմ երկու պարապմունքի:
Մասնակցել եմ Վարչական խորհրդի և Մասնաժողովի ամենշաբաթյա նիստերին:
Ամսվա ընթացքում հիվանդության պատճառով ունեցել եմն 3 բացակայություն (16, 17, 18): Այդ օրերին աշխատել եմ առցանց:

Реклама

Բնագիտությունը կրտսեր դպրոցում

Կրթահամալիրի տնօրենի առաջարկով նոյեմբեր ամսին կրթահամալիրի 4 կրտսեր դպրոց-պարտեզներում և Քոլեջում անցկացվել է ուսումնասիրություն «Բնագիտությունը կրտսեր դպրոցում» թեմայով:

Ուսումնասիրության համար հիմք են ծառայել.

  • Ուսումնական պլանները, ծրագրերը
  • Դասավանդողի, դաստիարակի, դասարանի բլոգները, կրտսեր դպրոց-պարտեզների ենթակայքերը
  • Դասավանդողների հետ հարցումները, խմբասենյակներում, դասարաններում դիտարկումները

Ուսումնական պլաններ, ծրագրեր
2-4 տարեկաններ` ծրագրից. որպես բնագիտության բաղկացուցիչ կարևորվում է իր միջավայրը խնամելու սովորության ձևավորումը: Սաները իրենց կյանքի և զարգացման շատ խնդիրներ համատեղ են լուծում,   աշխատանքները միասին են կատարում (պարտեզի, բույսերի, կենդանիների խնամք, միջավայրի մշակում և հարստացում):
5 տարեկաններ` ուսպալանից. կետ 16, բնագիտական գործունեությունը կազմված է «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից: Բնագիտության ուսուցում իրականացվում է նաև բնության, բնական երևույթների ամենօրյա դիտարկումների, ուսճամփորդությունների միջոցով:
1-3-րդ դասարաններ ուսպլանից. կետ 24. «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերի, շաբաթական`2 ժամով, 64 ժամ:
Դասավանդողի, դաստիարակի, դասարանի բլոգը, կրտսեր դպրոց-պարտեզների ենթակայքերը


Դասավանդողների հետ հարցումները, խմբասենյակներում դիտարկումները
Ե՛վ դիտարկումները, և՛ հարցումները ուղղված էին միջավայրին, պայմաններին: Իմ դիպարկումների արդյունքով (Հյուսիսային դպրոց-պարտեզ) խմբասենյակներում, դասարաններում`չկան համապատասխան պայմաններով բնագիտական անկյուններ, գործիքներ. ցնցուխ, կոլբա, փոքրիկ բահեր…

Կարտսեր դպրոցի դասավանդողների  հետ անցկացրած ֆոկուս-խումբ հարցման ընթացքում պարզ դարձավ, որ մյուս դպոց պարտեզներում նույնպես առկա է այս խնդիրը:

Քոլեջը ունի մի առավելություն, որ ուսումնական բուսաբուծության լաբորատորիան լայն հնարավորություն է տալիս տարբեր նախագծեր իրականացնելու համար: Դպրոց-պարտեզի նոր խմբասենյակի բացման ժամանակ ծնողներից ստացել են նվեր-գործիքներ:

Լաբորատորիաներ գործում են Արևելյան և Արևմտյան դպրոցներում. աշխատանքային գրաֆիկը կցվում է

 

Մասնակցեցինք «Առագաստ» դպրոցի առցանց ուսուցման հայկական համակարգի ներկայացմանը

Նոյեմբերի 3-ին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ մասնակցեցինք  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գրասենյակում կազմակերպված «Առագաստ» դպրոց ՍՊԸ-ի  «Առցանց ուսուցիչների ագրեգատոր» համակարգի ներկայացմաը:
Զեկուցող` համակարգի համահեղինակ  Գուրգեն Մարտիրոսյանի ձևակերպմամբ այն հնարավորություն է կտա բարձրացնելու ընդհանուր կրթության մակարդակը:  Տարբեր առարկաների առաջատար դասավանդողների դասընթացները, ստեղծած տեսադասերը, թեստերը մատչելի կդռնան սովորողին` անկախ նրա գտնվելու վայրեից: Համակարգի օգնությամբ հնարավոր կլինի հայոց լեզվով ուսուցում ստանալ ցանկացած երկրում։
Որպեսզի համակարգի գործառնությունը ավելի պարզ դառնա քննարկման մասնակիցներին, սքայպի միջով ներկայացվեց առցանց դասի մի օրինակ:
Քննարկմանը մասնակցում էին թվով 30 ուսումնական հաստատություններ, կազմակերպություներ`ՀՀ մարզերից և Երևան քաղաքից:
Հնչեցին տարբեր հարցադրումներ`բովանդակությունից մինչև ֆինանասավորման մասին. մասնակիցներին հետաքրքրում էին համակարգի արդյունավետությունը, այլ դասավանդողների ներգրավումը համակարգում, տեսադասերի, դասընթացների հեղինակների ֆինանսավորումը: Նխագծի ռիսկերը համարեցին սովորողի մեկուսացումը, ինտերնետացումը, տեսանյութերի, դրանց ստեղծողների ընտրությունը:
Քննարկման մասնակցեները ողջունեցին նախաձեռնությունը:
«Առագաստ» դպրոցի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագիծը ներկայացնելու նաև կրթահամալիրում: Նախնական պայմանավորվածությամբ առաջին հանդիպում-համակարգի ներկայացումը կկայանա նոյեմբերի 9-ին, չորեքշաբթի օրը կրթահամալիրում` աշնանային մանկավարժական դպրոցի պարապմունքների շրջանակում: