Месяц: Апрель 2017

Ապրիլ ամսվա գործունեության մասին տեղեկատվություն

Որպես Մեդիագրադարանի ղեկավար կազմակերպել և իրականացրել եմ հետևյալ աշխատանքները.
  • Ապրիլ ամսին մեդիագրադարանի կայքում հրապարակվել է թվով 158 հրապարակված նյութ. արտասահմանյան, հայ դասական և ժամանակակից գրականություն:
  • «Աղայան-Ռոդրաի» օրերին ընդառաջ հրապարակել եմ Ղազարոս Աղայանի նորացված փաթեթը:
  • Ընթացքի մեջ է Ջաննի Ռոդարիի և Դոնալդ Բիսեթ էլեկտրոնային գրքերի ստեղծումը: Նյութերը վերցրել եմ Աիդա Պետրոսյանի արխիվից:
  • Դասավանդողղների և ուսկենտրոնների ղեկավարների պատվերով թվայնացվել են  մաթեմատիկայի, աշխարհագրության, ռուսաց լեզվի լեզվի 9-րդ դասարանների թեստերը
  • «Խաչատուր Աբովյան» նախագծի շրջանակներում դասավանդողների և սովորողների օգնությամբ թվայնացվել են, մշակվել և սրբագրվել են  հետևյալ նյութերը.
    Բայաթիներ (թվայնացում)
    Ուղևորություն դեպի Անիի ավերակները (թվայնացում)
    Պերճ Պռոշյանի հուշիկը Աբովյանի մասին (թվայնացում)
    Առակներ (մշակում, սրբագրում)
    Բանաստեղծություններ  (մշակում, սրբագրում)
  • Հետևել եմ Ձայնադարանի աշխատանքներին (Հասմիկ Մաթևոսյան, ապրիլ ամսվա հաշվետվություն)
  • Կազմակերպել և իրականացրել եմ ապրիլ ամսին Մեդիագրադարանում վնասված թվով 140 գրքերի վերականգնումը:

Որպես Մանկավարժության կենտրոնի մասնագետ.

  • Կրթահամալիրի տնօրենի առաջարկով ուսումնասիրել եմ մարզիկ Դավիթ ֆահրադյանի աշխատանքային գործունեությունը կրթահամալիրում:
  • Կրթահամալիրի տնօրենի պատվիրով ընթացքի մեջ է գրասենյակների գործունեության ուսումնասիրությունը.

    ապրիլին ուսումնական պարապմունքների գրանցումը դպրոցներում,
    պարապմունքների և դրանց վերաբերող փոփոխությունների գրանցումը
    կամայական փոփոխությունների դեպքերը
    իրականացված պարապմունքների տեսակները, այդ թվում՝ նաև ըստ սովորողների (կա՞ սովորող, որ միայն կաբինետային պարապմունքի է մասնակցում, կա՞, որ միայն այլ տեսակի պարապմունքների է մասնակցում)

  • Ապրիլի 25-ին մասնակցել եմ Քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանավարտների դիպլոմային նախագծերի պաշտպանությանը:
  • Ընթացիկ այլ աշխատանքներ  (մանկավարժական աշխատողի ամենշաբաթյա սեմինարներին մասնակցություն, մասնակցություն մեդիա ուրբաթ համերգներին)
  • Մասնակցել եմ մանկավարժության կենտրոնի ղեկավարի, կրթահամալի տնօրենի առցանց առաջարկած փաստաթղթերի, նամակների քննարկումներին
Դասավանդում
Շաբաթական 4 ժամ դասավանդել եմ Միջին դպոցի 8-րդ դասարաններում ,,Կիրառական սոցիոլոգիայի հիմունքներ,, առարկան:
Կրթահամալիրում այլ աշխատանք
  • Ապրիլի 28-ին ,,Տիգրան Հայրապետյան,, կենտրոնական գրադարանում մասնակցել եմ «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Կնյազյանի և գործադիր տնօրեն տիկին Կնյազյանաի գիտական ստեղծագործության, գյուտի մասին սեմինար-քննարկմանը, ովքեր մի քանի տարի շարունակ կազմակերպել և Հայաստանում անցկացրել են «Ես ստեղծում եմ» նորարարական գաղափարների մրցույթը երիտասարդների համար:
  • Ապրիլ ամսին, որպես  գրական ակումբի անդամ, մասնակցել եմ մեկ պարապմունքի:
  • Մասնակցել եմ Վարչական խորհրդի և Մասնաժողովի ամենշաբաթյա նիստերին:

Հիվանդության պատճառով ամսվա ընթացքում ունեցել եմ 5 բացակայություն:

Реклама