Որպես Մեդիագրադարանի ղեկավար կազմակերպել և իրականացրել եմ հետևյալ աշխատանքները.
- Գիտագործնական հավաքի կլոր սեղանների զեկուցումների ppt ծրագրով նյութերը
- Հայ դասական գրականությունից՝
- Ակսել Բակունց PDF նյութեր, FlipHtml (հրապարակված շարքերի նաև ms word տարբերակները կարող են տրամադրվել դասավանդողների հայտով)
- Գրիգոր Նարեկացի. շարքի լրացում երեք նյութով՝ Մեկնություն «Երգ երգոցի», Յորդորակ Ծննդեան, Տաղեր
- Արտասահմանյան գրականություն (12 նյութ)
- Մանկական գրականություն (7 նյութ)
- Կրթահամալիրի աշխատողների գրքեր.
- Աշոտ Բլեյան «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք», Շաղիկ 1992
- Յուրա Գանջալյան «Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը», Դպիր 2008-2016
- Մարի Գաբանյան և ընկերներ «Ուղեցույց ժամանակակից գրադարանավարների համար»
- Այլ ուսումնական նյութեր — 10
Որպես Մանկավարժության կենտրոնի մասնագետ.
- Գիտագործնական հավաքի շրջանակներում կրթահամալիրի տարբեր դպրոցներում ներկա եմ եղել կլոր-սեղան քննարկումներին, էլ. փոստով ներկայացրել եմ դիտարկումներս:
- Ընթացիկ այլ աշխատանքներ (մանկավարժական աշխատողի ամենշաբաթյա սեմինարներին մասնակցություն, մասնակցություն մեդիա ուրբաթ համերգներին)
- Մասնակցել եմ մանկավարժության կենտրոնի ղեկավարի, կրթահամալի տնօրենի առցանց առաջարկած փաստաթղթերի, նամակների քննարկումներին
Կրթահամալիրում այլ աշխատանք - Ներկայացրել եմ 2017 թթ-ի փետրվար-մայիս աշխատաժամանակս:
- Մասնակցել եմ Դիջիտեքին: Ներկայացրել եմ հայտ:
- Հունվար ամսին, որպես գրական ակումբի անդամ, մասնակցել եմ երկու պարապմունքի:
- Մասնակցել եմ Վարչական խորհրդի և Մասնաժողովի ամենշաբաթյա նիստերին:
- Մասնակցել եմ ,,«Տիգրան Հայրապետյան» գրադարանը հյուրընկալում է բոլոր ժամանակներիիր գրադարանաստեղծ ընկերներին,, կլոր սեղանին, նախապատրաստական աշխատանքներին:
Ամսվա ընթացքում բացակայություններ չեմ ունեցել: