Monthly Archives: Апрель 2019

Ապրիլ ամսվա գործունեության մասին հաշվետվություն

Որպես «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար՝
  • Սպասարկել եմ գրադարանի ֆեյսբուքյան էջը:
  • Վարել եմ գրադարանավարի բլոգը։
  • Էլեկտրոնային գրադարանում հրապարակել եմ ուսումնական նյութեր:
  • Հտևել եմ ընթերցավարների աշխատանքներին. Նոննա Գրիգորյանի հաշվետվությունը, Մարգարիտ Հարությունյանի հաշվետվությունը
  • Աշխատել եմ ԴՇՀ-ի «Կառավարման ավտոմատացված համակարգում»-ում. ԴՇՀ-ի մասնագետի հանձնարարությամբ կոմպլեկտավորումից հեռացրել եմ մարտ ամիսնին  կրթահամալիրից հեռացած սովորողներին, գրասենյակներից հավաքել եմ 2019 թվականի հունվար ամսի կոմպլեկտավորումը ներկայացնելուց հետո կրթահամալիր ընդունված սովորողների տվյալները:

Նախագծային աշխատանքներ.

Աջակցել եմ.

  • Ապրիլ ամսին «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կազմակերպված ընթերցողական նախագծերին:
    Աղայանական- ռոդարիական նախագծերի ստուգատեսի  ամփոփում
  • «Քաղաքագիտական ակումբի» աշխատանքներին.

Վարպետության դասերեն անցկացրել.
ապրիլի 2-ին՝  ազգագրագետ Հրանուշ Խառատյանը
ապրիլի 9-ին՝  ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը
ապրիլի 15-ին՝ պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը

Համակարգել եմ  հետևյալ նախագծերը.

Սեբաստացիական տոնախմբություն տարեցների տանը  1

  • Ծնունդդ շնորհավոր Ղազարոս Աղայան
  • Ստեղծագործում են կրթահամալիրցիները.

«Լուսապսակ» ամսագրի գլխավոր խմբագիր Ծովինար Տիրատուրյանի հետ պայմանավորվածության համաձայն տպագրման համար ընտրվում են  կրթահամալիրի սովորողների ստեղծագործությունները (աշխատանքը կազկակերպվում է  մայրնիի դասավանդողների օգնությամբ)
*2019 թվականի 3-4-րդ համարներում նույնպես կրթահամալիրի միջին դպրոցի սովորողները ունեն հրապարակուներ
Հրապարակումներ լուսապսակ ամսագրում

 Գրադարանում այլ աշխատանքներ

  • Կազմակերպել և իրականացրել եմ  գրադարանի ընթացիկ այլ աշխատանքներ. թղթի թափոնի հանձնում, հայտերի ներկայացում, թղթային գրքերի ձեռքբերում։
  • Հետևել եմ կրթահամալիրի Ձայնադարանի աշխատանքներին:
  • Հետևել եմ կրթահամալիրի Ցուցասրահի աշխատանքներին:
  • Ալիս Գևորգյանի հետ Քանդակի դպրոցի համար առանձնացրել ենք գրքեր՝ թվով 15 հատ:
  • Դասավանդողների հայտերի համաձայն, նախագածեր իրականացներլու համար կրթահամալիրի տնօրենի համաձայնությամբ, կրթահամալիրի միջոցներով կազմակերպերլ եմ գրքերի ձեռքբերում:
  • Էլեկտրոնային գրադարանում հրապարակումներ.(«Տիգրան Հայրապետյան» էլեկտրոնային գրադարան)
  • Հետևել եմ գրքերի թվայնացման աշխատսանքներին:

Բլեյան բաց ցանց 

Գրադարանավարի վերապատրաստում 1 վերեպատրասվող, ում  հետ ծրագրի համաձայն աշխատել եմ 4,5 ժամ և

 

 «Գրադարանային գործ» մասնագիտության բաժնի ղեկավարում

Ապրիլի 16-ին՝ Խնկո Ապոր մանկական ազգային գրադարան
Ապրիլի 25-ին՝ Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան
Մայիսի 4-ին՝ «Լուսապսակ» ամսագրի հրատարակչություն

Դասավանդում Քոլեջում. շաբաթական 10 ժամ դասավանդել եմ կրթահամալիրի քոլեջում հետևյալ առարկաները.

  • Ընդհանուր աշխատանքային գործունեության հմտություններ
  • Քաղաքագիտության և Սոցիոլոգիայի հիմունքներ
  • Գրադարանային գործ

Կրթահամալիրում այլ աշխատանք

  • Մասնակցել եմ Վարչական խորհրդի և Մասնաժողովի նիստերին:
  • Աշխատել եմ 2 ուսանողների հետ․ Արուս Բաբախանյան (ԵՊՀ-ի կրթության զարգացման կենտրոնի, սոցիալական մանկավարժության կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրս, թեման՝ «Փախստական երեխաների հիմնախնդիրը և սոցիալ-մանկավարժական աշխատանքը», ավարտական հետազոտական աշխատանքը իրականացվել է Սիրիահայ ընտանիքների և երեխաների հետ) և Հռիփսիմե Մինասյան (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ բակալավրիատի 2-րդ կուրս, կուրսային աշխատանքի թեմա՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան գրադարանի պատմությունն ու գործունեությունը»):

Ամսվա ընթացքում  ունեցել եմ բացակայություն չեմ ունեցել:

Կրթահամալիրը որպես փորձառությունների կազմակերպման լաբորատորիա

123«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես բաց ցանցային, հեղինակային ծրագրեր ստեղծող, իրականացնող և տարածող, լաբորատորիա է ոչ միայն կրթահամալիրի հետազոտող-ստեղծագործող դասավանդողների, այլև կրթական այլ կառույցների, անհատ ստեղծագործող, հետազոտող մարդկանց համար:

Կրթահամալիր են դիմում տասնյակ ուսանողներ՝ փորձառության կազմակերպման, անհատական հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Հաշվետվություն-պատումում փորձել եմ ամփոփել 2018-2019 ուստարում սեպտեմբերից-ապրիլ, կրթահամալիր դիմած ուսանողների գործունեության արդյունքները: Ամփոփման արդյունքում պարզ է դառնում, որ ութ ամիսների ընթացքում կրթահամալիր են դիմել տարբեր բուհերից, Հայաստանի տարբեր շրջաններից, կրթական տարբեր աստիճաններում ներառված մասնագիտությունների տասնմեկ ուսանողներ:

Համակարգողի աշխատանքի ուղղություններն են.

  • Փորձառության կազմակերպում
  • Մագիստրոսական թեզերի, ավարտական, կուրսային աշխատանքների հետազոտական մասի կազմակերպում
  • Շրջայց, ծանոթացում կրթահամալիրին, գործունեությանը, ուսումնական աշխատանքներին:

Ուսանողների և նրանց հետ իրականացված աշխատանքային ուղղությունները.

Քեշիշբանոս Վերոնիկ, Սահականուշ Անտոնյան, Ինեսսա Կակոյան (ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, հոգեբանության բաժնի բակալավրիատի երրորդ կուրս, փորձառության կազմակերպում, ուսանողների մասնագիտական հետազոտության կազմակերպում):

Լենա Վարդանյան («Մեսրոպ Մաշտոց» համալսարանի, բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի հեռակա ուսուցմա ավարտական կուրսի ուսանող, փորձառության կազմակերպում)

Արուս Բաբախանյան (ԵՊՀ-ի կրթության զարգացման կենտրոնի, սոցիալական մանկավարժության կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրս, թեման՝ «Փախստական երեխաների հիմնախնդիրը և սոցիալ-մանկավարժական աշխատանքը», ավարտական հետազոտական աշխատանքը իրականացվել է Սիրիահայ ընտանիքների և երեխաների հետ):

Գոհար Ոսկանյան (Գավառի պետական համալսարան, «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրս, մագիստրոսական գիտահետազոտական աշխատանք, թեման՝ «ՀՀ-ում տարիքային խմբերի ուսուցման կազմակերպման տեսությունն ու պրակտիկան»):

Հռիփսիմե Մինասյան (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ բակալավրիատի 2-րդ կուրս, կուրսային աշխատանքի թեմա՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան գրադարանի պատմությունն ու գործունեությունը»):

Հայաստան Հովհաննիսյան, Օլյա Զոհրաբյան, Մարիամ Միրզոյան , Սեդա Մեսրոբյան (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  «Հատուկ և ներառական կրթության» ֆակուլտետի «Հատուկ հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրս, ավարտական աշխատանքի հետազոտական մասի կազմակերպում):

Աշխատանքները կազմակերպվում են համաձայն ընթացակարգի. ուսանողը հաստատությունից համապատասխան փաստաթղթով դիմում է կրթահամալիր (բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային տարբերակներն առկա են կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարի պահոցում), կրթահամալիրի տնօրենի հրամանով և մանկավարժության կենտրոնի ղեկավարի համաձայնությամբ նշանակվում է աշխատանքային գործունեության կազմակերպման ղեկավար: Ֆիքսվում է աշխատանքի սկիզբը:

Աշխատանքային գործունեության կազմակերպման ղեկավարը՝

  • անհատապես ծանոթացնում է հրամանում նշված անձանց հրամանի բոլոր կետերին,
  • ուսանողների հետ կազմվում է աշխատանքային ժամանակացույցը,
  • սահմանված կարգով վարում է ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը,
  • ծանոթանում է հետազոտության մեթոդաբանությանը,
  • փորձառության մասնակիցները սահմանված կարգով փորձառությունը լուսաբանում են ուսումնական բլոգներում, ֆեյսբուքյան էջում, կրթահամալիրի կայքում (mskh.am),
  • կազմակերպում է փորձառության ամփոփումը։

Փորձառությունների կազմակերպում:
ԵՊՀ ուսանողները փորձառություն են անցնում կրթահամալիրում
Ժամանակացույցի համաձայն ուսանողները լինում են կրթահամալիրի տարբեր օաղակներում, ծանոթանում են իրականացվող կրթական ծրագրերին, մասնակցում են նախագծերի, ճամփորդությունների, իրականացնում են հետազոտական աշխատանք:
Այս ամենի մասին իրենց պատումներում ներկայացնում են կրթահամալիրում փորձառություն անցած ուսանողները.

Մագիստրոսական թեզերի, ավարտական, կուրսային աշխատանքների հետազոտական մասի կազմակերպում:

Աշխատանքային գործունեության կազմակերպման ղեկավարը ներկայացնում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման սկզբունքները, ուսանողների համար կրթահամալիրում կազմակերպում է շրջայց, ծանոթացում ընդհանուր գործունեությանը, ուսումնական ծրագրերին, կրթահամալիրի առանձնահատկություններին, տրամադրում է տեղեկատվություն և ուսումնական նյութեր: Ուսումնասիրում է ուսանողի ներկայացրած հետազոտության մեթոդաբանությունը, անհրաժեշտության դեպքում կատարում դիտարկումներ, շտկումներ:
Գրասենյակի ղեկավարի միջոցով տեղեկացնում և ստանում է այն ծնողների համաձայնությունը, որոնց երեխաները մասնակցելու են հետազոտությանը: Այս ամենից հետո ուսանողը կատարում է իր հետազոտական աշխատանքը: Ամփոփելուց հետո տրամադրում  է արդյունքների էլեկտրոնային տարբերակը:

2017-2018 ուստարում կրթահամալիրում ավարտական աշխատանքի հետազոտական մասը իրականացրած Աստղիկ Արսենյանը (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  «Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի» ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրս, ավարտական աշխատանքի հետազոտական մասի կազմակերպում, թեմա՝ «Համակարգչային կախվածության սոցիալ հոգեբանական նախադրյալները») ներկայացրել է հետազոտության համեմատական վերլուծության արդյունքները, որ իրականացրել է հանրակարթական երկու դպրոցներում և կրթահամալիրում. «Համակարգչային կախվածության սոցիալ-հոգեբանական նախադրյալները» (մանրամասն տե՛ս այստեղ):

Ի՞նչ է ստանում ուսանողը կրթահամալիրում փորձառություն անցնելիս կամ որևէ հետազոտություն իրականացնելիս: Այս մասին ուսանողները նկարագրում են վերը նշված իրենց պատումներում. կարևորում են կրթահամալիրում իրենց տրվող՝ գործելու, ուսումնասիրելու, տեսնելու, աշխատելու, նախագծեր իրականացնելու հնարավորությունը:

Փորձառության ընթացքում ուսանողներին կարող են դրսևորել իրենց մասնագիտական կարողությունները, աշխատելու որպես կամավորականներ: Մտերմանում են կրթահամալիրի սովորողների հետ, հատկապես ավագ դպրոցի: Պատմում են իրենց ընտրած մասնագիտության առանձնահատկությունների մասին, օգնում ավագ դրոցի սովորողների մասնագիտական կողմնորոշման հարցում։ Դառնում են նրանց լավ ընկերը: Կապ են պահում կրթահամալիրի դասավանդողների հետ: Սա դրսևորվում է նաև սոցիալական ցանցերում նրանց շփումներում: Սկսում են կրթահամալիրը ներկայացնել ուրիշներին…

Լինում է նաև, որ կարգի համաձայն դիմում են, մասնակցում են մրցույթի և աշխատանքի անցնում կրթահամալիրում: Վերը նշված ուսանողներից երկուսն իր աշխատանքներն են շարունակում կրթահամալիրում՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ. Աստղիկ ԱրսենյանԼենա Վարդանյան:

«Դպիր» , 5(141)

 

Հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայր

Պրեզենտացիա

Հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայր