Месяц: Октябрь 2016

Հոկտեմբեր ամսվա գործունեության մասին տեղեկատվություն

Որպես կրթահամալիրի գնահատման ծառայության մասնագետ, անցկացրել եմ ուսումնասիրություններ հետևյալ թեմաներով.

  • Հատուկ կարիքով սովորողի շաբաթական դիտարկում  կրթահամալիրի արևմտյան դպրոցում (արդյունքները հասանելի են կոնկրետ մարդկանց)
  • Հատուկ կարիքով սովորղի  սոցիալական պատմության հավաքում կրթահամալիրի հյուսիսային դպրոցում (արդյունքները հասանելի են կոնկրետ մարդկանց)
  • Վարքային խնդրով սովորողի շաբաթական դիտարկում արևմտյան դպրոցում (արդյունքները հասանելի են կոնկրետ մարդկանց)
  • 2-4 տարեկանների խնամքի խմբեր (մոնիթորինգ)
  • Ընթացիկ այլ աշխատանքներ  (մանկավարժական աշխատողի ամենշաբաթյա սեմինարներին մասնակցություն-դիտարկումներ, մասնակցություն-դիտարկումներ մեդիա ուրբաթ համերգներին)
  • Մասնակցել եմ լաբորատորիայի ղեկավարի, կրթահամալի տնօրենի առցանց առաջարկած փաստաթղթերի, նամակների քննարկումներին:

Որպես կրթահամալիրի մեդիագրադարանի ղեկավար. Մեդիագրադարանի աշխատանքների կազմակերպում.

  • Մեդիագրադարանում
  • Թվով 40 էլեկտրոնային գրքերի հրապարակում. (այդ թվում խմբագրում, սրբագրում, գրքերի կազմում, հեղինակների կենսագրական տվյալների հրապարակում)շ
  • ,,Խաչատուր Աբովյան,, հեղինակի ստեղծագործությւնների նորացված շարքի հրապարակում
  • Դասագրքերի ներբեռնում. աշխատանքների կազմակերպում
  • Շաղիկ հրատարակչության 1 գրքի թվայնացում, էլեկտրոնային գրքի կազմում. աշխատանքների կազմակերպում (4-րդ դասարանի մայրենի լեզու `Մարիետ Սիմոնյան)
  • Ձայնադարանի սպասարկում. Հասմիկ Մաթևոսյանի
  • Մեդիագրադարանի աշխատանքները օպերատիվ կազմակերպելու համար կրթահամալիրի տնօրենին առաջարկի ներկայացում

Հոկտեմբեր ամսին, որպես  գրական ակումբի անդամ, մասնակցել եմ երկու պարապմունքի:
Մասնակցել եմ Վարչական խորհրդի և Մասնաժողովի ամենշաբաթյա նիստերին:
Ամսվա ընթացքում բացակայություններ չեմ ունեցել:

Реклама

2-4 տարեկանների խնամքի խմբեր (մոնիթորինգ)

Տնօրինության առաջարկով հոկտեմբեր ամսին կրթահամսալիրի չորս դպրոց-պարտեզներում և Քոլեջում անցկացվել է ուսումնասիրություն. «2-4 տարեկանների խնամքի խմբեր» թեմայով:

Ուսումնասիրության համար հիմք են ծառայել.

Ուսումնասիրության նպատակն էր պարզել

  • 2016-2017 ուսարվա երեխաների պայմանագրային փաթեթների առկայությունը գրասենյակներում
  • Վճարման ցուցիչները

Ուսումնասիրության արդյունքներ
Տեղեկատվություն սաների պայմանագրային փաթեթներից.
Արևելյան դպրոց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց
Հյուսիսային դպրոց
Քոլեջ
Վերլուծություն
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ կրթահամալիրի կրտսեր դպրոցների բոլոր գրասենյակներում առկա են պայմանագրային փաթեթներ:
Մի քանի դիտարկում:
1.«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողի ուսումնառության պայմանագրի կնքման կարգի համաձայն «Սովորողի ուսումնառության պայմանագիրը կնքվում է ըստ տարիքային փուլերի՝ 2-5 տարեկաններ….Պայմանագիրը կնքվում է համապատասխան տարիքային փուլի ամբողջ ժամանակահատվածի համար: Անհրաժեշտության դեպքում պայմանագրում փոփոխություններ են կատարվում, արվում են լրացումներ, որոնք պայմանագրի հավելված են»:
Կային պայմանագրեր, որոնց կնքման վավերականությունը անց էր: Անմիջապես կցվեցին հավելվածներ կամ կնքնվեցին նոր պայմագրեր:
2. Նախակրթարանից նախակրթարան վարձավճարների միջև կային տարբերություններ, նույն կարգավիճակում գտնվող սաների համար գործում են տարբեր մոտեցումներ:
Կես օրով հաճախող երեխաների մի մասը վճարում է 13.000 դրամ, մի մասն էլ 15.000 դրամ: 2-4 տարեկանների խնամքի ծառայության պայմանագրում  հնարավորություն է տվում ընտրելու հաճախման ռեժիմը, սակայն որևէ այլ փաստաթղթում (ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչման կարգ և այլն) չկա վճարի չափի սահմանված ցուցիչ:
Մինչև 3 տարեկանը լրացած (կրթահամալիրում աշխատողի երեխա, համայնքի՝ քույրը, եղբայրը կրթահամալիրի որևէ դպրոցի սովորողներ են) սաների մի մասը վճարում է 13.000 դրամ (Արևելյան դպրոց-պարտեզ, Արևմտյան դպրոց-պարտեզ,  Հարավային դպրոց-պարտեզ), մի մասն էլ՝ 20. 000 դարամ (Հյուսիսային դպրոց-պարտեզ, Քոլեջ):
2-3 տարեկանների պայմանագրում փոփոխություն 2016-2017 ուստարվա համար կրթահամալիրի մայիսի 6-ի, 2016 թվական, խորհրդի նիստում հաստատված փաստաթղթում կա ընդհանուր սահմանված վարձավճարի չափ՝  30.000 դրամ, սակայն Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչման կարգում չկա այս դեպքի համար վճարի չափի սահմանված ցուցիչ:
Նույն ընտանիքի նույն նախակրթարանը հաճախող երկու երեխայի դեպքում  մի մասը 2-րդ երեխայի համար վճարում է զեղչված գումար՝ 13.000դրամ (Հյուսիսային դպրոց պարտեզ), մի մասը՝  2 երեխայի համար էլ զեղչված են վճարում՝  13.000-ական դրամ (Արևելյան դպրց-պարտեզ):

*Բոլոր տեղեկություններին մանրամասն կարելի է ծանոթանալ «Տեղեկատվություն սաների պայմանագրային փաթեթներից» տեղեկանքներում:

Առաջարկներ (փոխանցել եմ կրթահամալիրի գրասենյակի ղեկավարին)
Ուսումնասիրության արդյունքններով առաջարկում եմ քննարկման 2-4 տարեկանների խնամքի խմբերում հաստատել վճարման հստատկ ցուցիչներ.

  • Մինչև 3 տարին լրացած սան՝ 9.00-17.00՝ 30.000 դրամ (նոր ուսումնական՝ 2016-2017 տարվանից ընդունվածներ), 9.00-13.00՝  20.000դրամ, զույգ երեխաների դեպքում՝ մեկինը՝ 9.00-17.00՝ 20.000դրամ, 9.00-13.00՝  15.000դրամ:
  • 3-4 տարեկան սան՝ 9.00-17.00՝ 20.000դրամ, 9.00-13.00՝ 15.000դրամ, նախակրթարանի տարիքի երկու երեխայի դեպքում՝ 9.00-17.00՝ 13.000դրամ, 9.00-13.00՝ 10.000դրամ:
  • Կրթահամալիրում աշխատողի երեխա՝ 2-4 տարեկաններ- 9.00-17.00՝ 13.000դրամ, 9.000.13.00՝ 10.000դրամ:
  • Կրթահամալիրի որևէ կրթական ծրագում ընդգրկված սովորողի քույր կամ եղբայր՝  3 տարին չլրացած սան՝ 9.00-17.00՝ 20.000 դրամ, 9.00-13.00՝  15.000դրամ, 3-4 տարեկան սան՝  9.00-17.00՝ 13.000դրամ, 9.00-13.00՝ 10.000դրամ: