Monthly Archives: Июль 2018

Հուլիս ամսվա գործունեության մասին տեղեկատվություն

Որպես «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար՝

Հուլիլի 10-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանում մասնակցել եմ սենինարի:

Նախնական պայմանավորվածություն եմ ձեռք բերել Օգոստոսի 21-ին կրթահամալիրում հյուրընկալելու ,,Զանգակ,, հրատարակչության ընթերցողական ակումբին ,,Ջրային ընթերցանություն,, նախագծով:

  • Հուլիլի 9-ից փոխարինել  եմ ընթերցավար Նոնա Գրիգորյանին, իսկ հուլիսի 16-ից նաև ավագ դպրոցի ընթերցավար Մարգարիտ Հարությունյանին, սպասարկել եմ կրթահամալիրի սովորողներին, դասվանդողներին և ընթերցող-բնակիչներին (մոտ 200 բաժանորդ), 9-րդ և 12-րդ դարաններին տվել եմ գրադարանին պարտք չունենալու մասին տեղեկատվական կտրոններ:
  • Աշխատել եմ ԴՇՀ-ի «Կառավարման ավտոմատացված համակարգում»-ում։
  • Մասնակցել եմ, աջակցել եմ ճամբարի շրջանակներում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կազմակերպված ընթերցողական նախագծերին։

Ամառային ընթերցանություն. Հյուսիսային դպրոց-պարտեզ, Դիանա Գևորգյան և ճամբարականներ

Արևելյան դպրոց-պարտեզ, Մարգարիտ Հարությունյան և ճամբարականներ

  • Կազմակերպել և իրականացրել եմ  գրադարանային ընթացիկ այլ աշխատանքներ։
  • Հետևել եմ աշխատող-սովորող Միլենա Մկրտչյանի աշխատանքնին (երեք գրքի սքանավորում)։
  • Հետևել եմ կրթահամալիրի Ձայնադարանի աշխատանքներին:
  • Հետևել եմ կրթահամալիրի Ցուցասրահի աշխատանքներին:
  • Էլեկտրոնային գրադարանում՝ սովորող Միլենա Մկրտչյանի հետ հրապարակման եմ նախապատարաստել Ե. Չարենցի ստեղծագործական շարքերը (կազմվել են էլեկտրոնային ցանկերև և այլն):

 «Գրադարանային գործ» մասնագիտության բաժնի ղեկավարում, մասնակցություն ընդունելության աշխատանքներին.

  • Մասնակցել եմ ընդունելության աշխատանքների, արդյունքում եկել են 3 ուսանող, տարածել եմ բուկլետներ՝ թվով 20:
  • Ֆեյսբուքում և MSKH-ում հրապարակել և տարածել եմ ընդունելության հայտարարություն.

Հրավիրում ենք «Գրադարանային գործ» մասնագիտությամբ կրթություն ստանալու

Կրթահամալիրում այլ աշխատանք

  • Մասնակցել եմ Վարչական խորհրդի և Մասնաժողովի նիստերին:
  • Կրթահամալիրի տնօրենի առաջարկով հավաքել և ներկայացրել եմ 2018-2019 ուստարվա կրթահամալիրի 1-ին դասարաններ ընդունված հատուկ կարիքով սովորողների մասին տեղեկատվություն:
  • Մասնակիցել ել եմ կրթահամալիր այցելած հյուրերի ընդունելության աշխատանքներին:

Ամսվա ընթացքում բացակայություն չեմ ունեցել:

Հուլիլի 30-ից օգոստոսի 17-ը գտնվելու եմ արձակուրդում:

Реклама