Monthly Archives: Ноябрь 2020

Առաջադրանք, նոյեմբեր, «Գրադարանային գործ»

Հարգելի ուսանողներ, «Գրադարանային գործ» առարկայի շրջանակներում կատարեք հետևյալ առաջադրանքները:
Արդյունքնները հրապարակեք Ձեր բլոգի համապատասխան բաժնում և յուրաքանչյուր շաբաթվա ավարտին ուղարկեք l.aleqsanya@mskh.am իմ էլեկտրոնային փոստին:

Առաջին և երկրորդ կուրսեր
Ավարտել 17.10.20- 31.10.20 առաջադրանքը

  • Ուսումնասիրեք ներկայիս գործող էլեկտրոնային գրադարանների կայքերը, հավաքեք էլեկտրոնային աշատանքային կատալոգ՝ դրանց պաշտոնական կայքերի կամ ֆեյսբուքյան էջերի հղումները:
  • Այլ ընթացիկ թեմաներ, առաջադրանքներ:

Առաջադրանք, 02.11.20- 09.11.20, «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ»

Հարգելի ուսանողներ, «Քաղաքագիտության և սոցիոլոգիայաի հիմունքներ» առարկայի շրջանակներում կատարեք հետևյալ առաջադրանքները:
Արդյունքնները հրապարակեք Ձեր բլոգի համապատասխան բաժնում և ուղարկեք ինձ՝ l.aleqsanya@mskh.am իմ էլեկտրոնային փոստին: Վերջնաժամկեը՝ 09.10.20 օրվա ավարտը:
Նոյեմբերի երկուշաբթի, 9 -ին ունենալու ենք տեսադաս (12.00-13.00):
Տեսադասի հղումը՝ 2-1, 2-2, 2-3- մուտքը հղումով՝ 2-1 կուրս:

Մինչ այդ բոլորիդ աշխատանքները պետք է հրապարակված լինեն բլոգներում:

Ուսումնասիրեք հետևյալ թեմաները և նշելով աղբյուրը, որից օգտվել եք՝ գրեք վերլուծական նյութեր և հրապարակեք բլոգի «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ» բաժնում։

Ես այսպիսին եմ (ինքնադիրտում, ներհայեցողություն), յուրաքանչյուր ուսանող մի քանի նախադասություններով, բնութագրիչ բառերով նկարագրում է ինքն իրեն դիտարկելով իր վարքն ու գործողությունները, զգացողությունները տարբեր հանգամանքերում:
Դու այսպիսին ես (դիտում), յուրաքանչյուր ուսանող մի քանի նախադասություններով, բնութագրիչ բառերով նկարագրում է իր ընկերներից որևէ մեկին, նրա վարքնա ու գործողությունները տարբեր հանգամանքներում:

Օրինակ՝

Ես ուրախանում եմ, երբ…..
Ես տխրում եմ, երբ….
Երբ ես անհանգիստ եմ …..
Երբ ես ուշանում եմ…. և այլն

Դու ուրախանում ես, երբ…..
Դու տխրում ես, երբ….
Երբ դու անհանգիստ ես …..
Երբ դու ուշանում ես…. և այլն

Գրականություն՝ Ա.Նալչաջյան, Հոգեբանության հիմունքներ