Месяц: Июль 2017

Լրացուցիչ կրթության ամառային ճամբարները կրթահամալիրում

Հարապարակումներ ճամբարի ղեկավարների բլոգներում և ենթակայքերում. (տեղեկանք հուլիսի 11-ի դրությամբ)

Արևելյան դպրոց-պարտեզ
Տեխնոլոգիական ճամբարի ղեկավաար` Տաթև Թամազյան
Ճամբարի նախագիծը հարպարակված է Տաթև Թամազյանի բլոգում մայիսի 17-ին և Արևելյան դպրոց-պարտեզի ենթակայքում հուլիսի 7-ին:
Հուլիսի 10-ին Տաթևի բլոգում և Արևելյան դպրոց-պարտեզի ենթակայքում  հրապարակված է 1 նյութ. Հավեսի հուլիս՝ տեխնոլոգիական ճամբար (փոքր տեղեկատվական նյութ, ֆոտոշար)

Արևմտյան դպրոց-պարտեզ
Ճամբարի  ղեկավար`Սոնա Քեհեյան
Ճամբարի նախագիծը Սոնա Քեհեյաի բլոգում հրապարակված է հուլիսի 8-ին
Հուլիսի 10-ին Սոնայի բլոգում հրապարակված է 3 նյութ
Տեխնոլոգիա (փոքր տեղեկատվական նյութ, ֆոտոշար)
Լող և ջրային խաղեր (փոքր տեղեկատվական նյութ, տեսանյութ)
ՈՒսումնական հայ-բելգիական ճամբար (փոքր տեղեկատվական նյութ, տեսանյութ, ֆոտոշար)

Հարավային դպրոց-պարտեզ
Ճամբարի  ղեկավար` Մարիամ Քալանթարյան
Ճամբարի նախագիծը Մարիամ Քալանթարյանի բլոգում հրապարակված է հուլիսի 4-ին հուլիսի 8-ին՝ ենթակայքում
Հուլիսի 10-ին Մարիամի բլոգում և Հյուսիսային դպրոցի ենթակայքում հրապարակված է 1 նյութ. Հագեցած ճամբարային օր Հարավում (փոքր տեղեկատվական նյութ, ֆոտոշար)

Հյուսիսային դպրոց-պարտեզ
Ճամբարի  ղեկավար` Անուշ Աթայան, հուլիսի 11-ին փոխարինել է Կարինե Խառատյանը
Ճամբարի նախագիծը Հյուսիսային դպրոցի ենթակայքում և Անուշ Աթայաին բլոգում  հրապարակված է հուլիսի 8-ին
Հուլիսի 10-ին Հյուսիսային դպրոցի ենթակայքում և Անուշ Աթայանի բլոգում հրապարակված է 1 նյութ . Հյուսիսային դպրոցի ամառային ճամբար (ֆոտոշար)

Միջին դպրոց
Ճամբարի  ղեկավար` Լուսինե Ներսիսյան
Ճամբարի նախագիծը Լուսինե Ներսիսյանի բլոգում հրապարակված է հուլիսի 7-ին, հուլիսի 9-ին Միջին դպրոցի ենթակայքում հրապարակված է տեղեկատվական նյութ ճամբարների մասին. Ամառային բաց ու ստեղծագործական ճամբարներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Հուլիսի 10-ի նՄիջին դպրոցի ենթակայքում,  Լուսինե  բլոգում հրապարակում չկա:

Реклама

Մասնակցեցինք «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» կազմակերպած քառօրյա վերապատրաստումներին

IMG_0961

Հունիսի 27-ից 30-ը կրթահամալիրի հոգեբան Հայկուշ Գևորգյանի (Սեմինար -քննարկման առաջին օր, Սեմինարի 3օր նկարաշար) հետ մասնակցել եմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» կազմակերպած քառօրյա վերապատրաստումներին:
Դասընթացին մասնակցում էին Երևան քաղաքի 10 դպրոցների 18 հոգեբաններ, սոցիալական աշախատողներ և 3 փոխտնօրեններ:
Դասընթացը վարում էր մասնագետ Շահանե Բեգլարյանը: Սեմինարները ունեին  գործնական և տեսական մասեր: Ընթացքը ակտիվ-աշխատանքային էր:
Առաջարկվող դասընթացը նախատեսված է 8-11-րդ դասարանցիների համար: Այն իր մեջ ներառում է մասնագիտական լուսավորում, հոգեբանամանկավարժական դիագնոստիկա, մասնագիտական խորհրդատվություն, մասնագիտության ընտրություն:
Սեպտեմբեր ամսից ՀՀ ԿԳՆ-ի հաստատումով դպրոցներում պետք է իրականացվի «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը: Այն շաբաթական մեկական ժամով պարտադիր է լինելու 8-11-րդ դասարանցիների համար: Կազմակերպվելու է խմբակների ձևով: Դասընթացը պետք է վարեն դպրոցի հոգեբանը, սոցիալական մանկավարժը, կամ տնօրենի կողմից հաստատված այլ մասնագետ:
Վերապատրաստումների ավարտին տրվեցին ուղեցույց-ձեռնարկներ, նաև կտրամադրվի էլեկտրոնային նյութերի փաթեթ: Դասընթացի վկայագրերը կտրվեն սեպտեմբեր ամսին:
Դասընթացը մանրամասն մշակված է պետական կրթական ծրագրի համար: Կրթահամալիրում իրականացումը   հնարավոր է նախագծերի ձևով, ակումբի ձևաչափով:
Սեմինարի ընթացքում ներկայացրեցինք կրթահամալիրում իրականացված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը, բլոգային և նախագծային ուսուցումը, ամառային ճամբարը: Մասնակիցներին փոխանցեցինք տեղեկատվական թերթիկներ:

Մասնագետի գործունեության գնահատում

Կրթահամալիրի տնօրենի հանձնարարությամբ մայիսի 30-ից հուլիսի 2-ը իրականացրել եմ ֆիզիոթերապիայի մասնագետ Շուշան Թամրազյանի հունիս ամսվա գործունեության գնահատումը:
Ուսումնասիրության համար հիմք եմ հանդիսացել.
Բլոգը
Հունիս ամսվա աշխատաժամանակը
Հունիս ամսվա հաշվետվությունը
Ֆեյսբուքյան էջը

Շուշանի բլոգը գործող է, կան մասնագիտական, տեղեկատվական հրապարակումներ` նախագիծ, փոտոշար, նյութ, տեսանյութ: Բլոգը գործում է հունվար ամսից (18-ից): Բոլոր ամիսիներին ունի հրապարակումներ:
Բլոգում առանձնացված է իմ մասին (տեղադրված է փոքրիկ տեղեկատվական նյութ), իմ գրադարանը (տեղադրված է մասնագիտությունը նկարագրող մեկ նյութ) և ճամփորդություններ (նյութեր չկան) էջերը և վերապատրասատումներ (հրապարակված է 1 նյութ)բաժինը մյուս բոլոր նյութերը հրապարակված են ,,առանց կատեգորիայի,, բաժնում  (без рубрики) : Բլոգում բաժինների ոչ հստակ բաժանումը դժվարացնում է նյութերի փնտրումը:

Մայիս ամսի վերջին 2 նյութերը վերաբերվում եմ հունիս ամսվան, ճամբարին.
Հունիս ամսվա աշխատաժամանակ
Ֆիզիոթերապիան ամառային Ճամբարի ժամանակ   (նյութը վնասված է)

Հունիս ամսին հրապարակված է 8 նյութ. նախագիծ, տեսանյութ, ֆոտոշար, տեղեկատվական նյութ, մասնագիտական նյութ.
,,ֆիզոթերապիա դասավանդողների համար,, նախագիծ
Առողջարարական ֆիզկուլտուրա ամառային ճամբարի ժամանակ
Սպորտլանդիա արևմտյան դպրոցում
,,Ջրային արտթերապիա,, (Մարզական խաղ)
Շնչառական վարժություններ լավ ինքնազգացողության համար
Բարեկամություն ճամբար օր առաջին
Բարեկամություն ճամբար օր երկրորդ
Բարեկամության ճամբար օր երրորդ

Հուլիսի 2-ին հրապարակել է հունիս ամսվա հաշվետվությունը, որը համապատասխանում է նախապես հրապարակված հունիս ամսվա աշխատաժամանակի բովանդակությանը:

Շուշանը Թամրազյանը , որպես մասնագետ, ակտիվ է գործում է ֆեյսբուքյան էջում: Կրթահամալիրի գործընկերների հետ մշտական կապի մեջ է: Կրթահամալիրում աշխատելու 5 ամիսների ընթացքում հրապարակել է բավականին շատ աշխատանքային տեսանյութեր, որոնցից, ի դեպ ոչ բոլորն են բլոգում հրապարակված: Ունի մասնագիտական նյութերի հրապարակուներ:
Գործընկերները կիսվում են նրա նյութերով, ինքն էլ` գործընկերների նյութերով:
,,Դպիր,, ամսագրում և Մեդիագրադարանում հրապարակուներ չունի: