Դասավանդող Արևիկ Ներսիսյանի հետ «Կարդում ենք Չարենց» և Նախագծային շաբաթվա շրջանակներում իրականացնում ենք համատեղ աշխատանք:
Նախագծի նպատակն է. պարզել հասարակության վերաբերմունքը, տեղեկացվածությունը Չարենցի գործունեությանը, ստեղծագործություններին:
Նախագծի իրականացման ընթքացքում սովորողները կծանոթանան սոցիոլոգի մասնագիտությանը, ձեռք կբերեն ուսումնասիրություններ, հարցումներ, հետազոտություններ կազմակերպելու հմտություններ, կարողություններ.
- օնլայն հարցան թերթիկների պատրաստում
- համացանցում հարցումների տարածում
- օնլայն հարցումների կազմակերպում
- արդյունքների մշակում, ամփոփում, հրապարակում
Աշխատանքային խումբ. 7-րդ դասարանի սովորողներ և այս թեմայով հետաքրքրված այլ մարդիկ:
Աշխատանքային օրացույց.
Օր, ամիս | դասրան | դասաժամ | Օրվա աշխատանքի պլանավորում |
Մարտի 21 | 7-1 | 3-րդ | Ծանոթացում նախագծին, հետազոտման պլանի, հարցաշարի կազմում |
Մարտի 22 | 7-1 | 2-րդ | Օնլայն հարցաթերթիկի պատրաստում |
Մարտի 23 | 7-1 | 1-ին | Հարցաթերթիկի փորձարկում, համացանցում տարածում |
Մարտի 24 | 7-1 | 5-րդ | Համացանցում հարցաթերթիկի տարածում |
Ապրիլ 8 | 7-1 | 5-րդ | Արդյունքների ամփոփում, հրապարակում. Հարցման արդյունքներ |
Սովորողների արձագանքը նախագծի ընթացքին
Հետաքրքիր սոց նախագիծ
Չարենցյան հարցման արդյունքներ
Գրականություն, որից կարող է օգտվել նախագծի մասնակիցը
- Մ. Շարոյան, «Սոցիոլոգիա» ուսումնական ձեռնարկ
- Կրավչենկո Ս.Վ., «Սոցիոլոգիայի հիմունքներ»
- Է. Ա. Կյուրեղյան, Կիրառական սոցիոլոգիա