Месяц: Сентябрь 2016

«Ծուղրուղո՜ւ, սեպտեմբերիկ է» ստուգատես. դիտարկումներ, առաջարկներ

Ծուղրուղո՜ւ, սեպտեմբերիկ է… ստուգատեսը տեղի ունեցավ Յուրի Բախշյանի այգում` նախապես հրապարակած ծրագրի համաձայն:

Ստուգատեսի կազմակերպման հետ կապված մի քանի դիտարկում-առաջարկ. 

  • Բաց տարածությունը նպատակահարմար է, ստուգատեսներ, միջոցառումներ կազմակերպելու, դրանք հանրայնացնելու համար.
  • Երգն ու պարը լսելի են
  • Խնբով ընթերցանության համար սովորողները լավ պատրաստված պետք է լինեն, հակառակ դեպքում դա կարող է խառնաշփոթի նմանվել
  • Նման ստուգատեսների ընթացքում պատասխանատու կազմակերպիչ-դասավանդողները հեռախոսներով չխոսեն` նույնն է թե հաղորդավարը, դերասանը հաղորդման, ներկայացման ընթացքում խոսեն հեռախոսով, սա շեղում է և անթույթ, անլուրջ տեսարան է ստեղծում:
  • Ստուգատեսի արտաքին կոկիկությունն ապահովելու համար սովորողների հանդերձանքներին ավելի խնամքով մոտենալ. վզկապները նպատակահարմար են, գունավոր շապիկի տակից երևացող ավելորդ գոյները, օձիքները փակելու համար, տաբատնեը նույնպես ընտրվեն միագույն-միաոճ`ջինսեր…
Реклама

Սեպտեմբեր ամսվա գործունեության մասին տեղեկատվություն

Հարպարակել եմ իմ անհատական աշխատաժամանակը
2016-2017 ուսարի, սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անհատական աշխատաժամանակ

Որպես գանահատման ծառայության մասնագետ.

Որպես մեդիագրադարանի ղեկավար. Մեդիագրադարանի աշխատանքների կազմակերպում.

  • Մեդիագրադարանի կայքի բաժինների, կառուցվածքի հստակեցում
  • Արտաքին հղումների հստակեցում, հրապարակում
  • Թվով 30 էլեկտրոնային գրքերի հրապարակում. (այդ թվում խմբագրում, սրբագրում, գրքերի կազմում)
  • Հեղինակների ստեղծում.(նախքան գրքի հրապարակումը, պետք է հրապարակել այդ հեղինակին`նրա մասին տեղեկատվություն)
  • Ձայնադարանի սպասարկում. քննարկում Սվետա Ճաղարյանի, Հասմիկ Մաթևոսյանի հետ, բաժինների նորացում,
  • Երաշժտության ուսկենտոնին պատվեր-առաջարկի ներկայացում. Կոմիտասյան օրերին 2 նախագիծ-նվեր. Կամիտասի էլեկտրոնային ձայներիզը, Կամիտասի էլեկտրոնային ձայներիզը Սեյրան Ավագյանի կատարմամբ
  • Խաղադարանի սպասարկում. քննարկում Տաթև Մելքոնյան հետ, նյութերի հավաքում, բոաժնի բովանդակության հստակեցում
  • Մեդիագրադարանի աշխատանքները օպերատիվ կազմակերպելու համար կրթահամալիրի տնօրենին առաջարկի ներկայացում

Գեղարվեստի կրտսեր դպրոցի հետ մասնակցել եմ սեպտեմբերի 17-ի Ուշի-Սաղմոսավան-Աստվաշընկալ ,,Բարձունքի հաղթահարում,, նախագծին:
Սեպտեմբեր ամսին, որպես  գրական ակումբի անդամ, մասնակցել եմ մեկ (27.09.2016) պարապմունքի:
Մասնակցել եմ Վարչական խորհրդի և Մասնաժողովի ամենշաբաթյա նիստերին:
Ամսվա ընթացքում բացակայություններ չեմ ունեցել:

Ծնողական սեմինար-հավաքի գնահատում Դպրոց-պարտեզում

Տնօրենի փոստից: «Գնահատման ծառայությանը, Լուսինե Ալեքսանյանին, հանձնարարվել է ուսումնասիրել Դպրոց-պարտեզում սեպտեմբերի 24-ի հավաքի համապատասխանությունը ծնողական սեմինար (հավաք, հանդիպում)  կազմակերպելու կարգի  պահանջներին:
Հինգերորդ դասարանում ծնողները արդարացիորեն բողոքում են դասարանում սովորողների թվի մեծությունից. Լիլիթ Ազիզխանյանին  հանձնարարվել է ստուգել դրա պատճառները` երբ են ձևավորվել 5-րդ դասարանները (երբ են կնքվել պայմանագրերը), ինչու ժամանակին չեն փակել կամ չեն արձագանքել ծնողների բողոքին. ինչ պիտի արվեր, որ չի արվել»։ 

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել.

  • Ծնողական սեմինար կազմակերպելու և անցկացնելու կարգը
  • Դպրոց-պարտեզի ենթակայքի  Ծնողական հավաք, սեմինար բաժինը
    Սոնա Փափազյանի և այդ դասարանում դասավանդող առարկայական ուսուցիչների բլոգները
  • 5.1 դասարանի սվորողների բլոգները
  • Էլեկտրոնային մատենավարությունը` 5.1 դասարանի սովորողների հաճախումները
  • Սոցցանցում ծնողների քննարկումների արդյունքնում ձևակերպված տեղեկանքը. ֆեյսբուքյան էջից
    Կարգի համաձայն, այն է` «ծրագրի ղեկավարի, ծնողական խորհրդի նախաձեռնությամբ քննարկումները կարող են կազմակերպվել նաև հեռավար-առցանց` mskh.am սոցցանցում` դպրոցական կայքում,  էլփոստի տիրույթում»։

Ամփոփ տեղեկանք
Կազմակերպչի պնդմանմբ, կարգի համաձայն, այն է` «սեմինարի  օրակարգին ծնողները ծանոթանում են (էլեկտրոնային եղանակով) սեմինարից 2 օր առաջ». ծնողների էլեկտրոնային հասցեներին երկու օր առաջ ուղարկվել է տեղեկատվական նամակ. «Հարգելի ծնողներ,սովորողներ, դասավանդողներ, այս շաբաթ օրը՝  սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 17.00-ին տեղի կունենա՝ 5.1 դասարանի ծնողական հավաք-սեմինարը: Բոլորի ներկայությունը պարտադիր է: Դասավանդողները կներկայացնեն սեպտեմբեր ամսվա կատարված աշխատանքը՝ հաշվետվություն-ամփոփման կարգով, կհրապարակեն բլոգներում, կխոսեն առաջիկայում նախատեսվող նախագծերի մասին, կխոսվի նաև դասարանում թվաքանակի ավելացման ու կազմակերպչական այլ հարցերի մասին: Ուշացումների և բացակայությունների դեպքում, նամակով տեղեկացնել»:
Կարգի համաձայն, այն է` «Ֆիզիկական և առցանց միջավայրում հավաք-հանդիպում-քննարկումների ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում». սեմինարի կազմակերպիչ Սոնա Փափազյանը երկու օր առաջ հայտարարությունը հրապարակել է Դպրոց-պարտեզի ենթակայքում: Թեև, ըստ կարգի, պետք է հրապարակվեր ծնողական սեմինարի էջում, հրապարակվել է  5.1 դասարանի էջում (21.09.2016) և ենթակայքի գլխավոր էջում (25.09.2016):
Սեմինարի կազմակերպիչները բավարար չափով պատրաստ չեն եղել սեմինարին. ենթակայքի ծնողական սեմիանրների էջում, սեմինարի կազմակերպչի, առարկայական դասավանդողների բլոգներում չկա սեմիանրի բովանդակությանը վերաբերվող նյութեր:
Սոնան սեմինարից հետո իր բլոգում դրել է տեղեկատվություն  այն մասին, թե քանի ծնող է մասնակցել սեմինարին (28 ծնողից` 22-ը) և նշել է, որ կարգի համաձայն, այն է «բացակայելու մասին ծնողները նախօրոք գրավոր տեղեկացնում են ծրագրի ղեկավարին», ինքը տեղեկացված է եղել այդ մասին:

Առաջարկություններ  Ծնողական սեմինար կազմակերպելու և անցկացնելու կարգում փոփոխություններ կատարելու մասին.

Սեմինարներ կազմակերպվում են ուսուցողական ծրագրի ղեկավարի կամ ծնողական համայնքի (խորհրդի) նախաձեռնությամբ. դրանք կարող են լինել նաև հեռավար, առցանց քննարկումներ: Ֆիզիկական և առցանց միջավայրում հավաք-հանդիպում-քննարկումների ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում, կրթահամալիրի գլխավոր կայքում: Սեմինարին սովորող(ներ)ի անհատական ուսումնական գործունեությունը և վարքը չեն քննարկվում: Կրթական ծրագրի ղեկավարը կա՛մ սեմինարի օրակարգը և ծրագիրը կազմում է անձամբ, կա՛մ հաստատում է ենթածրագրի (ընտրությամբ գործունեության, դասարանի…) ղեկավարի ներկայացրածը: Սեմինարի  օրակարգին ծնողները ծանոթանում են (էլեկտրոնային եղանակով) սեմինարից 2 օր առաջ: Ծնողները կարող են առաջարկել լրացումներ, հարցեր, մանկավարժական, ծրագրային քննարկումներ, որոնք կարող են ընդգրկվել օրակարգում կամ տեղափոխվել հաջորդ սեմինար: Եթե օրակարգում կան հարցեր, որոնց պատասխան-քննարկումները վերաբերվում են կրթահամալիրի տնօրենին, առարկայական մասնախմբին, մանկավարժական աջակցության կենտրոնին, նրանք նախապես տեղեկացվում են այդ մասին:
Ուշադրության եմ հրավիրում կարգի հետևյլ կետը`ընդգծումով.Ֆիզիկական և առցանց միջավայրում հավաք-հանդիպում-քննարկումների ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում, կրթահամալիրի գլխավոր կայքում:

Նոր ուսումնական տարում կրթահամալիր ընդունված սովորողների և դասավանդողների բլոգներ

Տնօրենի օրագրից: «Ավագ դպրոցի 10-րդ դասարանցի մեր նորեկ Վանուհի Ազատյանը Ուջանից կենտրոնական ընթերցարանում հետաքրքրվում էր բլոգային ուսուցումից, նրա կրթահամալիրային պատմությունից․․․Հե՜յ, բլոգեր ուսուցիչներ-սովորողներ, լավ առաջարկ է մի կարգին-թարմ ուսումնասիրություն անցկացնել` Յուրա Գանջալյանի և Սոֆյա Այվազյանի «օտար» աչքերն էլ գումարած․․․ Սկսել է պետք այսօրվա վիճակից․ 2016-ի բոլոր նորեկնե՞րն են գործածում, սովորող, թե ուսուցիչ, լաբորատորիայի մշակած պարտադիր պահանջները ուսումնական բլոգին որքանո՞վ կենսական են դարձել․․․ ի՞նչ նոր զարգացումներ ունենք սեպտեմբերյան »

Ուսումնասիրության արդյունքներ, առաջարկներ (տեղեկանքներում)
Գնահատումը՝ Սոֆյա Այվազյան  (սովորողներ), Յուրա Գանջալյան (դասսավանդողներ),
Գործիքի մշակում՝ Լուսինե Ալեքսանյան

 

Երկարացված օրվա կազմակերպչի սեպտեմբեր ամսվա գործունեության գնահատում

Գնահատումը` Մարիետ Սիմոնյանի
Ներկայացնում եմ Մարի Միքայելյանի աշխատանքի ուսումնասիրությունն ըստ նրա  ուսումնական բլոգի՝ https://marimiq.wordpress.com:
Ներկայացված չէ երկարացված օրվա կազմակերպչի ծրագիրը: Բլոգում հրապարակված է  շաբաթական աշխատանքային պլանն ըստ օրերի: Սակայն գործունեությունների վրա դրված չեն հղումներ (բառախաղ՝ ի՞նչ բառախաղ, ընթերցում ենք Թումանյան, ի՞նչ են ընթերցում, դիտում ենք մուլտֆիլմ՝ ի՞նչ մուլտֆիլմ….) : Սեպտեմբեր ամսվա ընթացքում հրապարակված են երկու տեսաֆիլմ, երկու նկարաշար, բոլորն էլ առանց մեկնաբանությունների: Ընդհանուր գործունեության լուսաբանում, պատսւմ չգտա: Առաջին դասարանում դասապատրաստում է արվում: Ի՞նչ դասապատրաստում:
Բլոգը՝ որպես ուսումնական տարածք, չի արտահայտում երկարացված օրվա  գործունեություն:
Բլոգի վերևի մասում շարունակում է մնալ 5 տարեկաններ (անցած տարվանից մնացած), երբ Մարի Միքայելյանը արդեն վեց տարեկանների հետ է աշխատում: Ոչինչ չկա 6 տարեկաններին հիշեցնող: Բլոգի 2016-2017 ուստարում ընդհանրապես սեպտեմբերը արտահայտված չէ. Վերջին նյութերը օգոստոս ամսվա են:
Մարի Միքայելյանի բլոգավարությունը մեղմ ասած լավ վիճակում չէ:

Մարի Միքայելյանին ուղղված նամակը. Հարգելի Մարի Միքայելյան (երկարացված օրվա կազմակերպիչ), տնօրենի հանձնարարությամբ գնահատված է ձեր բլոգը, խնդրում եմ Ձեր պարզաբանում-առարկությունները:

Մարի Միքայելյանի պատասխան-նամակը. «Ինքս էլ ընդունում եմ, որ այս պահին իմ բլոգը գտնվում է ոչ ուսումնական վիճակում, քանի որ առկա են եղել տեխնիկական որոշ խնդիրներ: Արդեն սկսել եմ բլոգի խմբագրման աշխատանքները և մոտ օրերս կներկայացնեմ մեր ուսումնական ծրագրերին համապատասխան տեսքով»:

Հեռավար ուսուցումը կրթահամալիրում: 2016-2017 ուստարի

Կրթահամալիրի տնօրենի առաջարկով անցկացվել է ուսումնասիրություն, ինչպես է կազմակերպվում հեռավար ուսուցումը կրթահամալիրի ավարգ դպրոցում ևնախնական և միջին մասնագիտական կրթության դեպքում` քոլեջում:
Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել կրթահամալիրի ուսումնական պլաններով որոշված կարգերը.
Հեռավար ուսուցման կազմակերպման
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման
Էլեկտրոնային մատենավարությունը. հեռավար ուսուցման անցնելու դիմում, ժամկետ, սովորողի ուսումնական բլոգ, առաջադրանքների փաթեթներ

Ամփոփ տեղեկանք
Ավագ դպրոցում հեռավար ուսուցմամբ 2016-2017 ուստարում սովորոում է 4 մարդ.
Կարգին համարձայն

  • հիվանդություն
  • ընտանեկան (անձնական) հանգամանքների բերումով քաղաքից ժամանակավոր բացակայություն
  • կրթահամալիրի տնօրենի հրամանով ուսումնական ճամբարների, ստեղծագործական հավաքների մասնակցություն
  • դպրոցի ղեկավարի հրամանով ուսումնական պարապմունքներից սովորողի ժամանակավոր հեռացում
  • նախնական և միջին մասնագիտական կրթության դեպքում աշխատող սովորղների համար։

 

 

Ուսումնական ճամփորդության նախապատրաստական աշխատանքների ուսումնասիրում-գնահատում

Կրթահամալիրի տնօրենի փոստից. Խնդրում եմ գնահատեք ու ներկայացրեք.
«Որքանով արտացոլված է նախագիծը այս խումբ սովորողների ուսուցիչների բլոգներում: Ինչ նախապատրաստական աշխատանքներ են արվել մինչև բարձունքը նվաճելը՝ նախագծի պահանջներին համապատասխան»:

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել.
Ուսումնական պլանով որոշված կարգերը.
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման
Ուսումնական ճամփորդության կազմակերպման
Կարգի համաձայն, նախապես  ուսումնական ճամփորդության պատասխանատու Սոնա Փափազյանի ներկայացված  Ուսումնական ճամփորդության հայտը
Ուսումնական ճամփորդության նախապատրաստական փուլում կազմակերպիչ-պատասխանատու  և օգնական դասավանդողնեի, մասնակից սովորողների բլոգներում հրապարակումները
Բարձունքի հաղթահարում. Արմաղան (նախագիծը ուսումնական ճամփորդության կազմակերպիչ Սոնա Փափազյանի բլոգում: Երթուղին` Երևան- Գեղարքունիքի մարզ, Մեդինա, Արմաղան)
Սովորողների հրապարակումները բլոգներում.
Հրաչյա Կարապետյան, 2
Էդիկ Հարությունյան
Սաթինե Տեր-Պետրոսյան
Հրանտ Աբրահամյան
Էրիկա Սարգսյան
Կարինա Մանուկյան
Լիրա Խաչատրյան

Ամփոփ տեղեկանք
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի համաձայն նախագիծը նախապես հրապարակված է եղել ճամփորդության պատասխանատու Սոնա Փափազյանի բլոգում (նախագծի հրապարակման սկիզբ. 29.08.2016):
Կարգի համաձայն նախապես ներկայացվել է ճամփորդության հայտը, որին մասնակցում են  երեք ծնող, չորս դասավանդող` այդ թվում ճամփորդության կազմակերպման պատասխանատուն, մեկ  9-րդ դասարանի սովորող և երեսունմեկ`դպրոց- պարտեզի  5-րդ դասարանի սովորողներ:
Կրթահամալիրի տնօրենի պահանջն է, որ ճամփորդության կազմակերպիչը կամ պատասխանատու-օգնականները նախապես եղած լինեն, ծանոթ լինեն այն վայրին, ուր մեկնում են մի խումբ սովորողների և ծնողների հետ:
Այս հանգամանքը պահպանվել է. Սոնայի նամակը. «Ես Արմաղանում եղել եմ տարիներ առաջ, ճամփորդների խմբով: Տարածքին ծանոթ եմ: Տեղյակ եմ եղել Մադինայում մեր գործընկեր դպրոցի մասին, Գետաշենի մասին: Պարզապես մնալու հետ կապված խնդիր է եղել, շատերին հարմար չի եղել: Այդ իսկ պատճառով է որոշվել է, մեկօրյա կազմակերպել, առավոտ կանուխ և վերադարձը նույն օրը»:
Մի քանի սովորողների բլոգներում կային տեղեկատվական փոքրիկ նյութեր, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 11-ից սկսած (կրթահամալիրի սովորողի բլոգին ներկայացվող պահանջների համաձայն, սովորողների հիմանկան մասը չուներ «ուսումնական ճամփորդություններ» բաժինը):
Ճամփորդության նախապատրաստական փուլում սովորողների և Սոնա Փափազյանի հրապարակումները մի մասով համապատասխանում էին ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի հետևյալ կետին — աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. ճանապարհը՝ մեկնարկի կետից մինչև նպատակակետ(եր)ը, և տեղում՝ բնության հուշարձաններ, առու, գետ, լիճ, սարեր, գագաթներ, անտառներ-պուրակներ, արգելոցներ, հանքեր, բուսական, կենդանական աշխարհ և այլն.:
Ճամփորդությանը մասնակցող օգնական-դասավանդողների բլոգներում (Բաբկեն Փաշինյան, Տաթև Աբրահամյան, Լուսինե Պետրոսյան) այս ճամփորդության նախապատրաստական փուլին վերաբերվող հրապարակված նյութեր չկային:
Հայտում նշված էր, որ ճամփորդությունը է մեկօրյա է, սակայն համաձայն կարգի մեկօրյա ճամփորդությոնները կազմակերպելիս պետք է հաշվին առնել ընտրված վայրի  հեռավորությունը. Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգից. մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ: Հայտում նշված էր. Երևանից Գեղարքունիքի մարզ, Մադինա, Արմաղան երթուղին:  Մինչդեռ, տեղեկատվական աղբյուրների համաձայն,  Երևանից Արմաղան հետավորությունը 134-140 կմ է (տեղեկատվական տարբեր աղբյուրներ):
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման  կարգի համաձայն`նախագծի իրականացման փուլում նախագծի նկարագրության մեջ, սովորողի բլոգում չէր երևում յուրաքանչյուր մասնակցի   կոնկրետ աշխատանքը։

Նախագծերի գնահատում. «Բարձունքի հաղթահարում», «Հայաստանյան ջրվեժներ»

Կրթահամալիրի տնօրենի առաջարկով անվկացվել է «Բարձունքի հաղթահարում», «Հայաստանյան ջրվեժներ» ճամփորդություն նախագծերի գնահատում-ուսումնասիրություն:
Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել.

Ուսումնական պլանով որոշված կարգերը.
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման
Ուսումնական ճամփորդության կազմակերպման
Ավագ դպրոցում հետազոտական նախագծի մշակման և իրականացման

Դասավանդողնեի բլոգներում ճամփորդության նախագծերի, հրամանների հրապարակումները
Ելենա Սարգսյան (նախագիծ)
Ճամփորդության կազմակերպամն մասին  հրաման 
Մարգարիտ Հարությունյան (նախագիծ)
Ճամփորդության կազմակերպամն մասին հրաման 

Սովորողների հրապարակումները բլոգներում և ենթակայքերում
Ավագ դպրոց

Իմ աչքերով -Ինա Միրզոյան, Ճանապարհորդություն դեպի Գեղարոտ  —Միլենա Մկրտչյան
Կրտսեր դպրոց
Ճամփորդություն դեպի ջրվեժ—Սաթենիկ Սահակյան, Ճամփորդություն դեպի ջրվեժ—Ալինա Արզումանյան, Տպավորություններ — Գոռ Մուրադյան, Դեպի Գեղարոտի ջրվեժ—Շուշան Փաշինյան, Ճամփորդություն—Գագիկ Մարտիրոսյան, Ճամփորդություն—Զավեն Խանբաբյան, Դեպի ջրվեժ--Անահիտ Հովսեփյան, Գեղարոտի ջրվեժ—Ռուբեն Թադևոսյան, Գեղարոտի ջրվեժ—Զավեն Ղազարյան, Իմ ճամփորդությունը—Վռամ Բաբայան

Դասավանդող Ելենա Սարգսյանի հրապարակումը կրթահամալիրի կայքում և ավագ դպրոցի ենթակայքում. Հայաստանի հրաշալիքները. Գեղարոտի ջրվեժ

Ճամփորդության պատասխանատուների հաշվետվություննեը.
Ֆինանսական
Բովանդակային.  Ելենա Սարգսյան. Դասավանդողի օրագիր, Մարգարիտ Հարությունյան. Ամփոփում-հաշվետվություն

Ամփոփ տեղեկանք
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ճամփորդության կազմակերպիչները գործել են ուսումնական ճամփորդությունների կազմակերպման կարգի սահմաններում. հրապարակված է նախագիծը , երկու օր առաջ ներկայացվել է հայտը, ճամփորդության կազմակերպման  մասին հրամանը, կայքում, ենթակայքերում, բլոգներում կա սովորողների և դասավանդողների անդրադարձը ուսումնական ճամփորդությանը: Հրապարակված են բովանդակային և ֆինանսական հաշվետվությունները: Կարգին համապատասխան պահպանվել են մեկօրյա ճամփորդության հեռավորության չգերազանցումը:
Երկու նախագծերում էլ, համաձայն ուսումական ճամփորդության կարգի,  նկարագրված չէ ճամփորդության բովանդակությունը: Սովորողների և դասավանդողների բլոգներում չեն երևում ճամփորդության նախապատրաստական-ուսումնական փուլը և նախագծի  արդյունքների ամփոփմնա փուլի ուսումնական մասը: Սովորողների բլոգներում ճամփորդությունից հետո ներկայացված են բովանդակությամբ նման պատումներ, ֆոտոշարեր:

Կրթական շքերթ 2016-2017 ուստարի: Գնահատում

Տնօրենի փոստից  (Փորձենք գնահատել կրթական շքերթը՝ մասնակիցների  անմիջական արձագանքներով՝ հաջողությունները, առաջարկություններ)։

Ամփոփ տեղեկանք

Տեղեկանքը կազմելու համար հիմք են ծառայել.

  1. Կրթահամալիրի օրացույցը
  2. Կրթահամալիրի կայքում նախապես հրապարակված կրթական շքերթի ծրագիը
  3. Շքերթի անմիջական մասնակիցների գրավոր արձագանքները.
    • դպրոցների ղեկավաարներ. 4 մարդ
    • 5-6 տարեկանների մասնակից-դասվանդողներ. 3 մարդ
    • այլ մասնագետներ. 4 մարդ
    • սովորողներ. 7 մարդ
    • ծնողների մի խումբ` ֆեյսբուքյան էջում

 

Կրթական շքերթի հաջողություններ.

  • միջին դպրոցներում գրանցել ենք սովորողների ամբողջական մասնակցություն. (մի խումբը երգել պարել է, մի մեծ խումբը դիտել, ծափահարել է)
  • կրտսեր դպրոցական հատուկ կարիքով սովորողների նրգրավվածությունը
  • 5-6 տարեկանների` բերանացի նյութին`երգին տիրապետելը
  • 5-6 տարեկանների շապիկների գունային լուծումներն ու բանդանաները
  • մեծ թվով ծնողների ակտիվ ներգրավվածությունը
  • հաջողված էր հյուրասիրության մասը
  • շքերթի ծրագրի նախապես հրապարակումը
  • ծնողների և սովորղների շրջայցը կրթահամալիրում

 

Բացթողումներ.

  • մարմարյա սրահում մարդկանց խտությունը, կենտրոնում շատ մարդ լինելը
  • հիմնական դպրոցի դասավոնդողի և սովորողների հանդերձանքը
  • որոշ խմբերի անհաղորդ լինելը
  • անցյալ տարիների հետ համեմատած զարգացում չլինելը
  • սովորողին անծանոթ երգերի, բանաստեղծության ընտրությունը:

Առաջարկներ.

  • հավաքների ժամանակ օգտագործել պարային տարբեր հարթակներ, յուրաքանչյուր հարթակի համար լինեն պարբաշիներ
  • որպեսզի տեղի և ոչ ներկայանալիության հետ կապված խնդիր չառաջանա, յուրաքանչյուր դպրոց հանդես գա որևէ կոնկրետ ներկայացմամբ և շքերթը ամփոփվի միասնական երգ ու պարով
  • սովորողին ծանոթ նյութեր ընտրվեն
  • շքերթը անցկացնել երեկոյան, դրսում՝ այգիներում
  • կրթական շքերթը դիտարկել որպես նախագիծ՝ իր շրջայց-ծանոթություններով
  • շքերթը կազմակերպել խաղ-շոուի ձևով:

Ուսումնասիրություն. ավագ դպրոցի ընթերցասրահի սպասարկման աշխատանքներ

Տնօրենի փոստից (Խնդրում եմ իրավական գնահատական տալ կատարվածին՝ անդրադառնալով դասավանդող Վահրամի, ընթերցավար Մարգարիտի, գրասենյակի ղեկավարի (կազմակերպչի), ավագ դպրոցի ղեկավարի և նշված սովորողների գործողություններին այս միջադեպում՝ խստիվ մնալով 2015-2016 ուստարում գործող կարգերի շրջանակում: Խնդրում եմ ուսումնասիրել նաև մատենավարությունը և առաջարկներ ներկայացնել կարգերի կատարելագործմանն ուղղված):

Ուսումնասիրություն.  տեղեկանք
Ցուցանիշներ.  ընթերցասրահի սպասարկում
Առաջարկներ. կարծում եմ պետք է վերանայել Ավագ դպրոց վարժարանի ընթերցասրահի նեթբուքերից օգտվելու կարգը. ձևակական-չաշխատող է ամեն անգամ ստանալ ծրագրի ղեկավարի գրավոր համաձայնությունը:
Ներքին կարգապահական կանոններում անդրադառնալ դասին մասնակցելու հետ կապված սովորողի իրավունքներին և պարտականություններին:
Ներքին կարգապահական կանոններում մանրամասն ամրագրել դասավանդողի (ով է իրավասու և ինչ պատճառով)՝ սովորողին դասարանից դուրս հրավիրելու իրավունքը: