Գնահատման ժամանակահատվածը` 28.09.2017-30.09.2017
«Մանկավարժության կենտրոնի» ղեկավար Սուսան Մարկոսյանի առաջարկով սեպտեմբերի 28-ից սեպտեմբերի 30-ը իրականացրել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող Անահիտ Եղյանի 2016-2017 ուստարվա, 2017- ամառ, 2017-սեպտեմբեր ամսվա աշխատանքային գործունեության գնատհատումը:
Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել
Նախագծեր, արդյունքներ, առաջդրանքներ, սովորողները իր բլոգում, դասընթացները սովորողների բլոգներում, ճամփորդություններ, ուսումնական պարապմունքներ, հոդվածներ, այլ հրապարակուներ, տեսադաս
- Կադրերի տեսուչի բացակայությունների բազան
- Կադրերի տեսուչի և Անահիտ Եղյանի բլոգում հրապարակած անհատական աշխատաժամանակը
- Դսասավանդողի բլոգում հրապարակված ամսական հաշվետվությունները
- 2016-2017 ուստարում բնագիտատեխնիկանան ստուգատեսին ներկայացված նյութերը
- «Ամառ 2017» ուսումնական նախագծին մասնակցությունը
- 2017-2018 ուստարվա աշնանային հավաքին մասնակցությունը
- Դպրոցների ղեկավարների կարծիքը
Ուսումնասիրության արդյունքներ
Անահիտ Եղյանը 2016-2017 ուստարում ուսումնական ծանրաբեռնվածություն ունեցել է Քոլեջում, Հյուսիսային դպրոց-պարտեզում, Արևմտյան դպրոց-պարտեզում:
2017-2018 ուստարում ունի 22 ժամ ծանրաբեռնվածություն. Հյուսիսային դպրոց-պարտեզում (10 ժամ`բնագիտություն), Քոլեջ (12 ժամ. 8 ժամ`էկոլոգիա և բնագիտություն, 2 ժամ` բնագիտություն և բնության հետ ծանոթացման մեթոդիկա, 2 ժամ`էկոլոգիական դաստիարակության հիմունքներ):
Անահիտ Եղյանի բլոգը ակտիվ է, գործող: Կան ամենամսյա հրապարակումներ: Ունի արխիվ, բլոգին ներկայացված պահանջներին համապատասխան բաժիններ. նախագծեր, առաջադրանքներ (դրանք հիմնականում գրքից սքանավորած առաջադրանքներ են, համացանցից վերցրած նյութեր, կան նաև առաջադրանքներ, որ կազմել է Անահիտ Եղյանը), ծրագրեր (հրապարակվել է 2016 թվականի սեպտեմբերին), հաշվետվություններ, գործընկերների բլոգներին հղումներ, մասնագիտական գրադարան, բնագիտական փորձեր, ֆլեշմոբեր…
Սովորողների բլոգները դասավանդողի բլոգում ներկայացված չեն: Կան հաշվետվություններ, որտեղ մի հղումով հավաքված են սովորողների արված աշախատանքները, ընթացիկ մի քանի հրապարակումներ՝ սովորողների մասնակցությամբ:
- Կադրերի տեսուչի բացակայությունների բազան
Անահիտ Եղյանը 2016-2017 ուստարում, այն հաստատություններում որտեղ դասավանդել է (Արևմտյան դպրոց-պարեզ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Քոլեջ) կադրերի տեսուչի բազայում ունի 1 ֆիքսված բացակայություն Արևմտյան դպրոց-պարտեզում` 23.03.201, ճամփորդության է եղել, և 22.08.2017-ին 20 րոպե ուշացում. Արևմտյան դպրոց-պարտեզ եկել է 13.20-ին: 2017-2018 ուստարվա սեպտեմբեր ամսին Անահիտ Եղյանը ֆիքսված բացակայություններ չունի:
- Աշխատաժամանակ
2017-2018 ուստարում կադրերեի տեսուչի բանկում առկա է աշխատաժամանակը։
2016-2017 ուստարում ներկայացված են հետևյալ ամիսների հաշվետվություննեը.
Սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար, փետրվար, ապրիլ, մայիս (Մայիսյան հավաք 12)
Ուսումնական ճամփորդությունների մասին ընթացիկ հաշվետվություններ
Սովորողների, ճամփորդությունների նախապատրաստական աշխատանքների մասին հաշվետվություններ
2017-2018 ուստարվա սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
- Մասնակցությունը բնագիտատեխնիկանան ստուգատեսին
- «Աամռ 2017» ուսումնական նախագծին մասնակցությունը
Ամառային-ճամբարային «Ծաղկաձոն» (հրապարակված է 07 հունիսի, 2017)
Հուլիս ամսին բլոգում հրապարակումներ չկան
Անահիտը օգոստոս ամսին հրապարակել է նոր ուդսումնական տարվա նախագծերը, մանկավարժական ճամբարի մասին նյութեր, աշխատաժամանակը:
- 2017-2018 ուստարվա սեպտեմբերի ամսին մասնակցությունը նախագծային շաբաթվան
Նախագծային շաբաթվա շրջանակներում բլոգում հրապարակված է նախագծային շաբաթը մեկնարկեց «Սերմնահավաք» նախագծով, նյութը:
- Այլ հրապարակումներ
«Դպիր» ամսագրում ուսումնասիրվող հատվածում հրապարակում չունի (2015 թվականին կրթահամալիրի դասավանդող Շողիկ Պողոսյանի հետ ունի 1 համատեղ հոդված՝ Բուսաբուծության ջերմոց-լաբորատորիա` օրգանական գործող ծաղկադարան)