Рубрика: Ուսումնասիրություններ

2016-2017 ուստարում 3-րդ դասարանների շարժի ուսումնասիրություն

Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի առաջարկով անցկացվել է ուսումնասիրություն. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2016-2017 ուստարում 3-րդ դասարանների սովորողների շարժն ըստ ուստարիների: Ուսումնասիրության մեջ ներառվել են կրթահամալիրի կրտսեր դպրոցների 2014-2015 ուստարում 5 տարեկանների ուսուցման ծրագրով ուսուցանված մեկական  դասարաններ:
Փորձել ենք կատարել համեմատություններ, արձանագրել ընդհանուր օրինաչափություններ: Ուսումնասիրության արդյունքներից պարզ է դառնում, միևնույն ուսումնառության տարում տարբեր դասարաններում շարժի արդյունքները տարբեր են:

Անուշ Աթայան         (Հյուսիսային դպրոց-պարտեզ)      գործունեության գնահատում
Աշխեն Թադևոսյան   (Արևմտյան դպրոց-պարտեզ)
Մելքոնյան Տաթև      (Հարավային դպրոց-պարտեզ)

Реклама

5 տարեկանների ուսուցման ծրագիրի ցուցանիշներ. սովորողների շարժը ըստ ուստարիների

Կրթահամալիրի տնօրնի առաջարկով կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում կատարվել է ուսումնասիրություն` 5 տարեկանների ուսուցման ծրագով  սովորողների շարժը 2013-2014, 2014-2015,2015-2016,2016-2017 ուստարիներին:
Աղյուսակում ներկայացված են ամփոփ ցուցանիշներ և ըստ ուսումնական տարիների կցված են համապատասխայն հղումներ:

Ազգանուն-անուն Ուսումնական տարին 1-ին տարի 2-րդ տարի 3-րդ տարի
Սովորողների թիվը Գնացող/եկող Սովորողների թիվը Գնացող/եկող Սովորողների թիվը Գնացող/եկող
Մարգարիտ Թամազյան  2013-2014 27 8/0 22 0/3 22 2/1
Աշխեն Թադևոսյան 2014-2015 31 15/5 17 4/4 22 2/3
Արմինե Գյոնջյան  2015-2016 28 5/0 24 0/1+1 25
Մարինե Մարտիրոսյան  2016-2017 32 5/0 22
* ցուցանիշները ներկայացված են սեպտեմբեր ամսով

 

Դասավանդողի գործունեության գնահատում

Անուշ Աթայան. 2017 թվական (մայիսի  25-ից հունիսի 2-ը)։

Կրթահամալիրի տնօրենի առաջարկով անցկացվել է ուսումնասիրություն (աշխատանքային խումբ` Լուսինե Ալեքսանյան, Արևիկ Ներսիսյան): Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Անուշ Աթայանի՝

Անուշ Աթայանը մինչև 2017թ. հունիսի 30-ը աշխատում է Հյուսիսային դպրոց-պարտեզի երրորդ դասարանում, պատրաստվում է ընդունելու Հյուսիսային դպրոցիի 2017-2018 ուստարվա առաջին դասարանը: Ընդունելության մասին հայտարարությունը, իր մասին պատմող նյութը  Հյուսիսային դպրոցի ընդունելության էջում  և իր բլոգում հրապարակվել է մարտի 19-ին:
Մայիսի 2-ին Հյուսիսային դպրոցի ընդունելության էջում և իր բլոգում հրապարակել է գովազդային հոլովակ  իր 3-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ:
Մայիս ամսվա ընթացքում Անուշը բլոգում հրապարակել է 32 նյութ` նախագծեր, նախագծերի արդյունքներ, առաջադրանքներ, ինքնակրթությանը վերաբերող նյութեր, տեսանյութեր, ֆոտոշարեր, աուդիոնյութեր, ֆլեշմոբների առաջադրանքներ:
Անուշի դասարանի 15 սովորողները ունեն անհատական բլոգներ: Բլոգները գործուն են:
Ֆեյսբուքում Անուշը ակտիվ է. տարածում  է սովորողների աշխատանքները, նկարները` նշելով ծնողներին:
2016-2017 ուստարում ունի «Դպիրում» հրապարակված մեկ հոդված. Բլոգավարությունը երրորդ դասարանում, որտեղ ամփոփված է բլոգային ուսուցումը:
Սովորողների երեք տարիների շարժի վերլուծություն: Երեք տարվա ընթացքում Անուշ Աթայանի դասարանից հեռացած սովորողների թիվը 27 է՝ 2014-2015 ուստարում` 15, 2015-2016-ին` 5, 2016-2017-ին` 7: Այս ուսումնական տարվա սկզբին սովորողների թիվը եղել է 20, մայիս ամսվա դրությամբ 3-րդ դասարանում 15 սովորող է (մանրամասն տե՛ ս տեղեկանքում` Սովորողների շարժը. արձանագրված է նաև ներքին տեղափոխությունը): Ծնողները նշել են դպրոցից հեռանալու տարբեր պատճառներ.

  • այլ դպրոցում է ցանկացել ուսումը շարունակել 9 սովորող,
  • ֆինանսական խնդիրների պատճառով դպրոցից հեռացել է 6 սովորող,
  • մեկնել է արտերկիր` 5 սովորող,
  • առողջական խնդիրների պատճառով՝ 3 սվորող,
  • հեռավորության պատճառով՝ 3 սովորող։

2 սովորող գնացել է կրթահամալիրի այլ դպրոց՝  Հարավային և Արևմտյան:

Երեք տարվա ընթացքում Անուշ Աթայանի դասարան եկողների թիվը 16 է՝  2014-2015 ուստարում` 4 սովորող, 2015-2015-ին` 5, 2016-2017-ին` 7:

Դասավանդողի գործունեության գնահատում

Դասավանդող Մանուշակ Աբրահամյանի գործունեության գնահատումը
2017 թվական,  մայիս (18-ից -23-ը)

Կրթահամալիրի տնօրենի առաջարկով անցկացվել է ուսումնասիրություն. Մանուշակ Աբրահամյանի գործունեության գնահատումը 2016-2017 ուստարում և հատկապես 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:
Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Մանուշակ Աբրահամյանի

Մանուշակ Աբրահամյանը ֆիզարձակուրդ է գնացել 2016 թվականի փետրվարի 9-ից, վերադարձը` 10-ը նոյեմբերի 2017 թվական:
Ֆիզարձակուրդից վերադառնալու հայտ կրթահամալիրի տնօրենին ներկայացրել է 2017 թվականի մայիսի 19-ին * (Տեղեկատվությունը տրամադրել է կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը)
(Բարև հարգելի տիար… Արփիս արդեն մեծ աղջիկ է: Սեպտեմբերից ուզում ենք միասին վերադառնալ մեր հարազատ կրթահամալիր: Ոգևորված, թարմ ուժերով և նոր մտահաղացումներով ուզում եմ 2017-2018 ուսումնական տարին սկսել 6 տարեկան ընկերներիս հետ: Սիրով` Մանուշակ Աբրահամյան):
Ֆիզարձակուրդի ընթացքում կապը կրթահամալիրի հետ. Մանուշակ Աբրահամյանի երկու երեխաները սովորում եմ կրթահամալիրում: Մանուշակը, որպես ծնող, մշտապես կապի մեջ է եղել կրթահամալիրի հետ: Որպես կրթահամալիրի դասավանդող, ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ կատարել է թարգմանչական աշխատանք, որոնք հրապարակված են կրթահամալիրի «Դպիր» էլեկտրոնային ամսագրում (10 թարգմանություն). Իգոր Առնոլդ և Այզեկ Ազիմով` Գևորգ Հակոբյանի խմբագրությամբ: Թարգմանություններից 2-ի համահեղինակ է նաև Արևմտյան դպրոց-պարտեզի դասավանդող Լուսինե Պետրոսյանը:
Մանուշակը թարգմանությունների շարքը սկսել է 2015 թվականի սեպտեմբերից, մինչև ֆիզարձակուրրդ գնալը: Այդ ընթացքում հրապարակել է 4 հոդված, որից մեկը` համատեղ Լուսինե Պետրոսյանի հետ:  Ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում հարպարակվել է 6 հոդված-թարգմանություն:
Մանուշակը ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում վարել է դասավանդողի իր բլոգը: Ունի 11 հրապարակում:
Աշխատանքի վերադառնաալու մասին նյութ տեղադրել է 2017 թվականի մարտի 17-ին: Ընդունելության մասին հայտարարությունը իր բլոգում հրապարակել է մայիսի 18-ին: Մայիսի 23-ին ընդունելության շրջանակներում հրապարակել է նաև  «Արի ընկերանանք» ուսումնական նախագիծը:
Ե՛վ ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ, և՛ հետո ակտիվ վարել է ֆեյսբուքյան էջը:
Ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում մշտապես եղել է պրպտումների մեջ: Ամենատարբեր տեխնոլոգիական հմտություններ ուսուցանող նյութեր է գտել. տիկնիկներ, ամանօրյա խաղալիքներ, համեղ ուտեստներ, զատկական ձևավորումներ…
Ֆեյսբուքում իր վերադարձի մասին գրել է մարտի 17-ին: Այս նյութը Արմինե Թոփչյանը տարել է կրթահամալիրի կայքի գլխավոր էջ:
Ընդունելության մասին հայտարարությունը ֆեյսբուքում հրապարակել է մայիսի 18-ին: Ծնողները, ում երեխաների դասվարն է եղել և գործընկերները կիսվել են նրա հայտրարաությամբ և իրենց գոհունակությունն են գրել Մանուշակի մասին` երաշխավորելով որպես լավ մանկավարժի: Սա վկայում է այն, որ ծնողները և գործընկերները վստահում եմ Մանուշակին:
Մինչ այդ, մարտի 23-ին, ֆեյսբուքում կիսվել է Տաթև Բլեյանի ընդունելության մասին գրառման հետ:
Գրասենյակի ներկայացրած տվյալների համաձայն այս պահին ունի 5 սովորող:
Տաթև Աբրահամյանը Մանուշակի վերադարձի մասին Արևմտյան դպրոց-պարտեզի ընդունելության էջում հրապարակել է մարտի 21-ին:
Արևմտյան դպրոց-պարտեզի ծրագրի ղեկավար Տաթև Աբրահամյանին նեկայացրած տեղեկատվության համաձայն Մանուշակը դպրոցում լինում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ 12:00-14:30: Նաև շաբաթ օրերը, եթե կարիք է լինում հանդիպել ծնողների, սովորողների հետ:

Հեղինակային կրթական ծրագրերի ելքեր: Ուսումնասիրության կազմակերպում, գործիքներ:

Կրթահամալիրի տնօրենի նախաձեռնությամբ Մանկավարժության կենտրոնը մարտի 1-ից՝ ուսումնական 5 օր, իրականացնում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման ուսումնասիրություն.

  • Պայմաններ, միջոցներ (գործիքներ)
  • Ուսուցման մեդիամիջավայր (բլոգներ)

Աշխատանքային խումբ:
Գրասենյակների ղեկավարներ, կազմակերպիչներ, սովորողներ, դպրոցների ղեկավարներ, կենտրոնի մասնագետներ:

Ուսումնասիրության գործիքակազմ
Սովորողին ուղղված հարցաթերթիկ*

I.  Իմ ուսումնական-աշխատանքային գործիքները տանը և դպրոցում
Ավագ դպրոց
Միջին դպրոց
Արևելյան դպորց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզ
Քոլեջ

*Սովորողին ուղղված հարցաթերթիկ. իմ ուսումնական-աշխատանքային գործիքները տանը և դպրոցում (լրացնում են 1-12-րդ դասարանցիները, 2-3-րդ դասարանցիները լրացնում են դասվարի օգնությամբ, 1-ին դասարանցիները` նաև 5-րդ դասարանի սովորողների): 

II. Բլոգավարություն, բլոգի համապատասխանությունը ներկայացվող պահանջներին
Ավագ դպրոց
Միջին դպրոց
Արևելյան դպորց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզ
Քոլեջ

*Սովորողին ուղղված հարցաթերթիկ. բլոգավարություն, բլոգի համապատասխանությունը ներկայացվող պահանջներին (լրացնում են 1-12-րդ դասարանցիները, խրախուսվում է 1-3-րդ դասարանցիների մասնակցությունը: 2-3-րդ դասարանցիները լրացնում են դասվարի օգնությամբ, 1-ին դասարանցիները` նաև 5-րդ դասարանի սովորողների): 

2-4 տարեկանների խնամքի խմբեր (մոնիթորինգ)

Տնօրինության առաջարկով հոկտեմբեր ամսին կրթահամսալիրի չորս դպրոց-պարտեզներում և Քոլեջում անցկացվել է ուսումնասիրություն. «2-4 տարեկանների խնամքի խմբեր» թեմայով:

Ուսումնասիրության համար հիմք են ծառայել.

Ուսումնասիրության նպատակն էր պարզել

  • 2016-2017 ուսարվա երեխաների պայմանագրային փաթեթների առկայությունը գրասենյակներում
  • Վճարման ցուցիչները

Ուսումնասիրության արդյունքներ
Տեղեկատվություն սաների պայմանագրային փաթեթներից.
Արևելյան դպրոց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց
Հյուսիսային դպրոց
Քոլեջ
Վերլուծություն
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ կրթահամալիրի կրտսեր դպրոցների բոլոր գրասենյակներում առկա են պայմանագրային փաթեթներ:
Մի քանի դիտարկում:
1.«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողի ուսումնառության պայմանագրի կնքման կարգի համաձայն «Սովորողի ուսումնառության պայմանագիրը կնքվում է ըստ տարիքային փուլերի՝ 2-5 տարեկաններ….Պայմանագիրը կնքվում է համապատասխան տարիքային փուլի ամբողջ ժամանակահատվածի համար: Անհրաժեշտության դեպքում պայմանագրում փոփոխություններ են կատարվում, արվում են լրացումներ, որոնք պայմանագրի հավելված են»:
Կային պայմանագրեր, որոնց կնքման վավերականությունը անց էր: Անմիջապես կցվեցին հավելվածներ կամ կնքնվեցին նոր պայմագրեր:
2. Նախակրթարանից նախակրթարան վարձավճարների միջև կային տարբերություններ, նույն կարգավիճակում գտնվող սաների համար գործում են տարբեր մոտեցումներ:
Կես օրով հաճախող երեխաների մի մասը վճարում է 13.000 դրամ, մի մասն էլ 15.000 դրամ: 2-4 տարեկանների խնամքի ծառայության պայմանագրում  հնարավորություն է տվում ընտրելու հաճախման ռեժիմը, սակայն որևէ այլ փաստաթղթում (ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչման կարգ և այլն) չկա վճարի չափի սահմանված ցուցիչ:
Մինչև 3 տարեկանը լրացած (կրթահամալիրում աշխատողի երեխա, համայնքի՝ քույրը, եղբայրը կրթահամալիրի որևէ դպրոցի սովորողներ են) սաների մի մասը վճարում է 13.000 դրամ (Արևելյան դպրոց-պարտեզ, Արևմտյան դպրոց-պարտեզ,  Հարավային դպրոց-պարտեզ), մի մասն էլ՝ 20. 000 դարամ (Հյուսիսային դպրոց-պարտեզ, Քոլեջ):
2-3 տարեկանների պայմանագրում փոփոխություն 2016-2017 ուստարվա համար կրթահամալիրի մայիսի 6-ի, 2016 թվական, խորհրդի նիստում հաստատված փաստաթղթում կա ընդհանուր սահմանված վարձավճարի չափ՝  30.000 դրամ, սակայն Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչման կարգում չկա այս դեպքի համար վճարի չափի սահմանված ցուցիչ:
Նույն ընտանիքի նույն նախակրթարանը հաճախող երկու երեխայի դեպքում  մի մասը 2-րդ երեխայի համար վճարում է զեղչված գումար՝ 13.000դրամ (Հյուսիսային դպրոց պարտեզ), մի մասը՝  2 երեխայի համար էլ զեղչված են վճարում՝  13.000-ական դրամ (Արևելյան դպրց-պարտեզ):

*Բոլոր տեղեկություններին մանրամասն կարելի է ծանոթանալ «Տեղեկատվություն սաների պայմանագրային փաթեթներից» տեղեկանքներում:

Առաջարկներ (փոխանցել եմ կրթահամալիրի գրասենյակի ղեկավարին)
Ուսումնասիրության արդյունքններով առաջարկում եմ քննարկման 2-4 տարեկանների խնամքի խմբերում հաստատել վճարման հստատկ ցուցիչներ.

  • Մինչև 3 տարին լրացած սան՝ 9.00-17.00՝ 30.000 դրամ (նոր ուսումնական՝ 2016-2017 տարվանից ընդունվածներ), 9.00-13.00՝  20.000դրամ, զույգ երեխաների դեպքում՝ մեկինը՝ 9.00-17.00՝ 20.000դրամ, 9.00-13.00՝  15.000դրամ:
  • 3-4 տարեկան սան՝ 9.00-17.00՝ 20.000դրամ, 9.00-13.00՝ 15.000դրամ, նախակրթարանի տարիքի երկու երեխայի դեպքում՝ 9.00-17.00՝ 13.000դրամ, 9.00-13.00՝ 10.000դրամ:
  • Կրթահամալիրում աշխատողի երեխա՝ 2-4 տարեկաններ- 9.00-17.00՝ 13.000դրամ, 9.000.13.00՝ 10.000դրամ:
  • Կրթահամալիրի որևէ կրթական ծրագում ընդգրկված սովորողի քույր կամ եղբայր՝  3 տարին չլրացած սան՝ 9.00-17.00՝ 20.000 դրամ, 9.00-13.00՝  15.000դրամ, 3-4 տարեկան սան՝  9.00-17.00՝ 13.000դրամ, 9.00-13.00՝ 10.000դրամ:

Ծնողական սեմինար-հավաքի գնահատում Դպրոց-պարտեզում

Տնօրենի փոստից: «Գնահատման ծառայությանը, Լուսինե Ալեքսանյանին, հանձնարարվել է ուսումնասիրել Դպրոց-պարտեզում սեպտեմբերի 24-ի հավաքի համապատասխանությունը ծնողական սեմինար (հավաք, հանդիպում)  կազմակերպելու կարգի  պահանջներին:
Հինգերորդ դասարանում ծնողները արդարացիորեն բողոքում են դասարանում սովորողների թվի մեծությունից. Լիլիթ Ազիզխանյանին  հանձնարարվել է ստուգել դրա պատճառները` երբ են ձևավորվել 5-րդ դասարանները (երբ են կնքվել պայմանագրերը), ինչու ժամանակին չեն փակել կամ չեն արձագանքել ծնողների բողոքին. ինչ պիտի արվեր, որ չի արվել»։ 

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել.

  • Ծնողական սեմինար կազմակերպելու և անցկացնելու կարգը
  • Դպրոց-պարտեզի ենթակայքի  Ծնողական հավաք, սեմինար բաժինը
    Սոնա Փափազյանի և այդ դասարանում դասավանդող առարկայական ուսուցիչների բլոգները
  • 5.1 դասարանի սվորողների բլոգները
  • Էլեկտրոնային մատենավարությունը` 5.1 դասարանի սովորողների հաճախումները
  • Սոցցանցում ծնողների քննարկումների արդյունքնում ձևակերպված տեղեկանքը. ֆեյսբուքյան էջից
    Կարգի համաձայն, այն է` «ծրագրի ղեկավարի, ծնողական խորհրդի նախաձեռնությամբ քննարկումները կարող են կազմակերպվել նաև հեռավար-առցանց` mskh.am սոցցանցում` դպրոցական կայքում,  էլփոստի տիրույթում»։

Ամփոփ տեղեկանք
Կազմակերպչի պնդմանմբ, կարգի համաձայն, այն է` «սեմինարի  օրակարգին ծնողները ծանոթանում են (էլեկտրոնային եղանակով) սեմինարից 2 օր առաջ». ծնողների էլեկտրոնային հասցեներին երկու օր առաջ ուղարկվել է տեղեկատվական նամակ. «Հարգելի ծնողներ,սովորողներ, դասավանդողներ, այս շաբաթ օրը՝  սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 17.00-ին տեղի կունենա՝ 5.1 դասարանի ծնողական հավաք-սեմինարը: Բոլորի ներկայությունը պարտադիր է: Դասավանդողները կներկայացնեն սեպտեմբեր ամսվա կատարված աշխատանքը՝ հաշվետվություն-ամփոփման կարգով, կհրապարակեն բլոգներում, կխոսեն առաջիկայում նախատեսվող նախագծերի մասին, կխոսվի նաև դասարանում թվաքանակի ավելացման ու կազմակերպչական այլ հարցերի մասին: Ուշացումների և բացակայությունների դեպքում, նամակով տեղեկացնել»:
Կարգի համաձայն, այն է` «Ֆիզիկական և առցանց միջավայրում հավաք-հանդիպում-քննարկումների ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում». սեմինարի կազմակերպիչ Սոնա Փափազյանը երկու օր առաջ հայտարարությունը հրապարակել է Դպրոց-պարտեզի ենթակայքում: Թեև, ըստ կարգի, պետք է հրապարակվեր ծնողական սեմինարի էջում, հրապարակվել է  5.1 դասարանի էջում (21.09.2016) և ենթակայքի գլխավոր էջում (25.09.2016):
Սեմինարի կազմակերպիչները բավարար չափով պատրաստ չեն եղել սեմինարին. ենթակայքի ծնողական սեմիանրների էջում, սեմինարի կազմակերպչի, առարկայական դասավանդողների բլոգներում չկա սեմիանրի բովանդակությանը վերաբերվող նյութեր:
Սոնան սեմինարից հետո իր բլոգում դրել է տեղեկատվություն  այն մասին, թե քանի ծնող է մասնակցել սեմինարին (28 ծնողից` 22-ը) և նշել է, որ կարգի համաձայն, այն է «բացակայելու մասին ծնողները նախօրոք գրավոր տեղեկացնում են ծրագրի ղեկավարին», ինքը տեղեկացված է եղել այդ մասին:

Առաջարկություններ  Ծնողական սեմինար կազմակերպելու և անցկացնելու կարգում փոփոխություններ կատարելու մասին.

Սեմինարներ կազմակերպվում են ուսուցողական ծրագրի ղեկավարի կամ ծնողական համայնքի (խորհրդի) նախաձեռնությամբ. դրանք կարող են լինել նաև հեռավար, առցանց քննարկումներ: Ֆիզիկական և առցանց միջավայրում հավաք-հանդիպում-քննարկումների ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում, կրթահամալիրի գլխավոր կայքում: Սեմինարին սովորող(ներ)ի անհատական ուսումնական գործունեությունը և վարքը չեն քննարկվում: Կրթական ծրագրի ղեկավարը կա՛մ սեմինարի օրակարգը և ծրագիրը կազմում է անձամբ, կա՛մ հաստատում է ենթածրագրի (ընտրությամբ գործունեության, դասարանի…) ղեկավարի ներկայացրածը: Սեմինարի  օրակարգին ծնողները ծանոթանում են (էլեկտրոնային եղանակով) սեմինարից 2 օր առաջ: Ծնողները կարող են առաջարկել լրացումներ, հարցեր, մանկավարժական, ծրագրային քննարկումներ, որոնք կարող են ընդգրկվել օրակարգում կամ տեղափոխվել հաջորդ սեմինար: Եթե օրակարգում կան հարցեր, որոնց պատասխան-քննարկումները վերաբերվում են կրթահամալիրի տնօրենին, առարկայական մասնախմբին, մանկավարժական աջակցության կենտրոնին, նրանք նախապես տեղեկացվում են այդ մասին:
Ուշադրության եմ հրավիրում կարգի հետևյլ կետը`ընդգծումով.Ֆիզիկական և առցանց միջավայրում հավաք-հանդիպում-քննարկումների ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում, կրթահամալիրի գլխավոր կայքում:

Երկարացված օրվա կազմակերպչի սեպտեմբեր ամսվա գործունեության գնահատում

Գնահատումը` Մարիետ Սիմոնյանի
Ներկայացնում եմ Մարի Միքայելյանի աշխատանքի ուսումնասիրությունն ըստ նրա  ուսումնական բլոգի՝ https://marimiq.wordpress.com:
Ներկայացված չէ երկարացված օրվա կազմակերպչի ծրագիրը: Բլոգում հրապարակված է  շաբաթական աշխատանքային պլանն ըստ օրերի: Սակայն գործունեությունների վրա դրված չեն հղումներ (բառախաղ՝ ի՞նչ բառախաղ, ընթերցում ենք Թումանյան, ի՞նչ են ընթերցում, դիտում ենք մուլտֆիլմ՝ ի՞նչ մուլտֆիլմ….) : Սեպտեմբեր ամսվա ընթացքում հրապարակված են երկու տեսաֆիլմ, երկու նկարաշար, բոլորն էլ առանց մեկնաբանությունների: Ընդհանուր գործունեության լուսաբանում, պատսւմ չգտա: Առաջին դասարանում դասապատրաստում է արվում: Ի՞նչ դասապատրաստում:
Բլոգը՝ որպես ուսումնական տարածք, չի արտահայտում երկարացված օրվա  գործունեություն:
Բլոգի վերևի մասում շարունակում է մնալ 5 տարեկաններ (անցած տարվանից մնացած), երբ Մարի Միքայելյանը արդեն վեց տարեկանների հետ է աշխատում: Ոչինչ չկա 6 տարեկաններին հիշեցնող: Բլոգի 2016-2017 ուստարում ընդհանրապես սեպտեմբերը արտահայտված չէ. Վերջին նյութերը օգոստոս ամսվա են:
Մարի Միքայելյանի բլոգավարությունը մեղմ ասած լավ վիճակում չէ:

Մարի Միքայելյանին ուղղված նամակը. Հարգելի Մարի Միքայելյան (երկարացված օրվա կազմակերպիչ), տնօրենի հանձնարարությամբ գնահատված է ձեր բլոգը, խնդրում եմ Ձեր պարզաբանում-առարկությունները:

Մարի Միքայելյանի պատասխան-նամակը. «Ինքս էլ ընդունում եմ, որ այս պահին իմ բլոգը գտնվում է ոչ ուսումնական վիճակում, քանի որ առկա են եղել տեխնիկական որոշ խնդիրներ: Արդեն սկսել եմ բլոգի խմբագրման աշխատանքները և մոտ օրերս կներկայացնեմ մեր ուսումնական ծրագրերին համապատասխան տեսքով»:

Ուսումնական ճամփորդության նախապատրաստական աշխատանքների ուսումնասիրում-գնահատում

Կրթահամալիրի տնօրենի փոստից. Խնդրում եմ գնահատեք ու ներկայացրեք.
«Որքանով արտացոլված է նախագիծը այս խումբ սովորողների ուսուցիչների բլոգներում: Ինչ նախապատրաստական աշխատանքներ են արվել մինչև բարձունքը նվաճելը՝ նախագծի պահանջներին համապատասխան»:

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել.
Ուսումնական պլանով որոշված կարգերը.
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման
Ուսումնական ճամփորդության կազմակերպման
Կարգի համաձայն, նախապես  ուսումնական ճամփորդության պատասխանատու Սոնա Փափազյանի ներկայացված  Ուսումնական ճամփորդության հայտը
Ուսումնական ճամփորդության նախապատրաստական փուլում կազմակերպիչ-պատասխանատու  և օգնական դասավանդողնեի, մասնակից սովորողների բլոգներում հրապարակումները
Բարձունքի հաղթահարում. Արմաղան (նախագիծը ուսումնական ճամփորդության կազմակերպիչ Սոնա Փափազյանի բլոգում: Երթուղին` Երևան- Գեղարքունիքի մարզ, Մեդինա, Արմաղան)
Սովորողների հրապարակումները բլոգներում.
Հրաչյա Կարապետյան, 2
Էդիկ Հարությունյան
Սաթինե Տեր-Պետրոսյան
Հրանտ Աբրահամյան
Էրիկա Սարգսյան
Կարինա Մանուկյան
Լիրա Խաչատրյան

Ամփոփ տեղեկանք
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի համաձայն նախագիծը նախապես հրապարակված է եղել ճամփորդության պատասխանատու Սոնա Փափազյանի բլոգում (նախագծի հրապարակման սկիզբ. 29.08.2016):
Կարգի համաձայն նախապես ներկայացվել է ճամփորդության հայտը, որին մասնակցում են  երեք ծնող, չորս դասավանդող` այդ թվում ճամփորդության կազմակերպման պատասխանատուն, մեկ  9-րդ դասարանի սովորող և երեսունմեկ`դպրոց- պարտեզի  5-րդ դասարանի սովորողներ:
Կրթահամալիրի տնօրենի պահանջն է, որ ճամփորդության կազմակերպիչը կամ պատասխանատու-օգնականները նախապես եղած լինեն, ծանոթ լինեն այն վայրին, ուր մեկնում են մի խումբ սովորողների և ծնողների հետ:
Այս հանգամանքը պահպանվել է. Սոնայի նամակը. «Ես Արմաղանում եղել եմ տարիներ առաջ, ճամփորդների խմբով: Տարածքին ծանոթ եմ: Տեղյակ եմ եղել Մադինայում մեր գործընկեր դպրոցի մասին, Գետաշենի մասին: Պարզապես մնալու հետ կապված խնդիր է եղել, շատերին հարմար չի եղել: Այդ իսկ պատճառով է որոշվել է, մեկօրյա կազմակերպել, առավոտ կանուխ և վերադարձը նույն օրը»:
Մի քանի սովորողների բլոգներում կային տեղեկատվական փոքրիկ նյութեր, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 11-ից սկսած (կրթահամալիրի սովորողի բլոգին ներկայացվող պահանջների համաձայն, սովորողների հիմանկան մասը չուներ «ուսումնական ճամփորդություններ» բաժինը):
Ճամփորդության նախապատրաստական փուլում սովորողների և Սոնա Փափազյանի հրապարակումները մի մասով համապատասխանում էին ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի հետևյալ կետին — աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. ճանապարհը՝ մեկնարկի կետից մինչև նպատակակետ(եր)ը, և տեղում՝ բնության հուշարձաններ, առու, գետ, լիճ, սարեր, գագաթներ, անտառներ-պուրակներ, արգելոցներ, հանքեր, բուսական, կենդանական աշխարհ և այլն.:
Ճամփորդությանը մասնակցող օգնական-դասավանդողների բլոգներում (Բաբկեն Փաշինյան, Տաթև Աբրահամյան, Լուսինե Պետրոսյան) այս ճամփորդության նախապատրաստական փուլին վերաբերվող հրապարակված նյութեր չկային:
Հայտում նշված էր, որ ճամփորդությունը է մեկօրյա է, սակայն համաձայն կարգի մեկօրյա ճամփորդությոնները կազմակերպելիս պետք է հաշվին առնել ընտրված վայրի  հեռավորությունը. Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգից. մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ: Հայտում նշված էր. Երևանից Գեղարքունիքի մարզ, Մադինա, Արմաղան երթուղին:  Մինչդեռ, տեղեկատվական աղբյուրների համաձայն,  Երևանից Արմաղան հետավորությունը 134-140 կմ է (տեղեկատվական տարբեր աղբյուրներ):
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման  կարգի համաձայն`նախագծի իրականացման փուլում նախագծի նկարագրության մեջ, սովորողի բլոգում չէր երևում յուրաքանչյուր մասնակցի   կոնկրետ աշխատանքը։

Նախագծերի գնահատում. «Բարձունքի հաղթահարում», «Հայաստանյան ջրվեժներ»

Կրթահամալիրի տնօրենի առաջարկով անվկացվել է «Բարձունքի հաղթահարում», «Հայաստանյան ջրվեժներ» ճամփորդություն նախագծերի գնահատում-ուսումնասիրություն:
Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել.

Ուսումնական պլանով որոշված կարգերը.
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման
Ուսումնական ճամփորդության կազմակերպման
Ավագ դպրոցում հետազոտական նախագծի մշակման և իրականացման

Դասավանդողնեի բլոգներում ճամփորդության նախագծերի, հրամանների հրապարակումները
Ելենա Սարգսյան (նախագիծ)
Ճամփորդության կազմակերպամն մասին  հրաման 
Մարգարիտ Հարությունյան (նախագիծ)
Ճամփորդության կազմակերպամն մասին հրաման 

Սովորողների հրապարակումները բլոգներում և ենթակայքերում
Ավագ դպրոց

Իմ աչքերով -Ինա Միրզոյան, Ճանապարհորդություն դեպի Գեղարոտ  —Միլենա Մկրտչյան
Կրտսեր դպրոց
Ճամփորդություն դեպի ջրվեժ—Սաթենիկ Սահակյան, Ճամփորդություն դեպի ջրվեժ—Ալինա Արզումանյան, Տպավորություններ — Գոռ Մուրադյան, Դեպի Գեղարոտի ջրվեժ—Շուշան Փաշինյան, Ճամփորդություն—Գագիկ Մարտիրոսյան, Ճամփորդություն—Զավեն Խանբաբյան, Դեպի ջրվեժ--Անահիտ Հովսեփյան, Գեղարոտի ջրվեժ—Ռուբեն Թադևոսյան, Գեղարոտի ջրվեժ—Զավեն Ղազարյան, Իմ ճամփորդությունը—Վռամ Բաբայան

Դասավանդող Ելենա Սարգսյանի հրապարակումը կրթահամալիրի կայքում և ավագ դպրոցի ենթակայքում. Հայաստանի հրաշալիքները. Գեղարոտի ջրվեժ

Ճամփորդության պատասխանատուների հաշվետվություննեը.
Ֆինանսական
Բովանդակային.  Ելենա Սարգսյան. Դասավանդողի օրագիր, Մարգարիտ Հարությունյան. Ամփոփում-հաշվետվություն

Ամփոփ տեղեկանք
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ճամփորդության կազմակերպիչները գործել են ուսումնական ճամփորդությունների կազմակերպման կարգի սահմաններում. հրապարակված է նախագիծը , երկու օր առաջ ներկայացվել է հայտը, ճամփորդության կազմակերպման  մասին հրամանը, կայքում, ենթակայքերում, բլոգներում կա սովորողների և դասավանդողների անդրադարձը ուսումնական ճամփորդությանը: Հրապարակված են բովանդակային և ֆինանսական հաշվետվությունները: Կարգին համապատասխան պահպանվել են մեկօրյա ճամփորդության հեռավորության չգերազանցումը:
Երկու նախագծերում էլ, համաձայն ուսումական ճամփորդության կարգի,  նկարագրված չէ ճամփորդության բովանդակությունը: Սովորողների և դասավանդողների բլոգներում չեն երևում ճամփորդության նախապատրաստական-ուսումնական փուլը և նախագծի  արդյունքների ամփոփմնա փուլի ուսումնական մասը: Սովորողների բլոգներում ճամփորդությունից հետո ներկայացված են բովանդակությամբ նման պատումներ, ֆոտոշարեր: