Category Archives: Հոդվածներ, մեթոդական մշակումներ

Կրթահամալիրը որպես փորձառությունների կազմակերպման լաբորատորիա

123«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես բաց ցանցային, հեղինակային ծրագրեր ստեղծող, իրականացնող և տարածող, լաբորատորիա է ոչ միայն կրթահամալիրի հետազոտող-ստեղծագործող դասավանդողների, այլև կրթական այլ կառույցների, անհատ ստեղծագործող, հետազոտող մարդկանց համար:

Կրթահամալիր են դիմում տասնյակ ուսանողներ՝ փորձառության կազմակերպման, անհատական հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Հաշվետվություն-պատումում փորձել եմ ամփոփել 2018-2019 ուստարում սեպտեմբերից-ապրիլ, կրթահամալիր դիմած ուսանողների գործունեության արդյունքները: Ամփոփման արդյունքում պարզ է դառնում, որ ութ ամիսների ընթացքում կրթահամալիր են դիմել տարբեր բուհերից, Հայաստանի տարբեր շրջաններից, կրթական տարբեր աստիճաններում ներառված մասնագիտությունների տասնմեկ ուսանողներ:

Համակարգողի աշխատանքի ուղղություններն են.

  • Փորձառության կազմակերպում
  • Մագիստրոսական թեզերի, ավարտական, կուրսային աշխատանքների հետազոտական մասի կազմակերպում
  • Շրջայց, ծանոթացում կրթահամալիրին, գործունեությանը, ուսումնական աշխատանքներին:

Ուսանողների և նրանց հետ իրականացված աշխատանքային ուղղությունները.

Քեշիշբանոս Վերոնիկ, Սահականուշ Անտոնյան, Ինեսսա Կակոյան (ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, հոգեբանության բաժնի բակալավրիատի երրորդ կուրս, փորձառության կազմակերպում, ուսանողների մասնագիտական հետազոտության կազմակերպում):

Լենա Վարդանյան («Մեսրոպ Մաշտոց» համալսարանի, բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի հեռակա ուսուցմա ավարտական կուրսի ուսանող, փորձառության կազմակերպում)

Արուս Բաբախանյան (ԵՊՀ-ի կրթության զարգացման կենտրոնի, սոցիալական մանկավարժության կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրս, թեման՝ «Փախստական երեխաների հիմնախնդիրը և սոցիալ-մանկավարժական աշխատանքը», ավարտական հետազոտական աշխատանքը իրականացվել է Սիրիահայ ընտանիքների և երեխաների հետ):

Գոհար Ոսկանյան (Գավառի պետական համալսարան, «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրս, մագիստրոսական գիտահետազոտական աշխատանք, թեման՝ «ՀՀ-ում տարիքային խմբերի ուսուցման կազմակերպման տեսությունն ու պրակտիկան»):

Հռիփսիմե Մինասյան (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ բակալավրիատի 2-րդ կուրս, կուրսային աշխատանքի թեմա՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան գրադարանի պատմությունն ու գործունեությունը»):

Հայաստան Հովհաննիսյան, Օլյա Զոհրաբյան, Մարիամ Միրզոյան , Սեդա Մեսրոբյան (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  «Հատուկ և ներառական կրթության» ֆակուլտետի «Հատուկ հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրս, ավարտական աշխատանքի հետազոտական մասի կազմակերպում):

Աշխատանքները կազմակերպվում են համաձայն ընթացակարգի. ուսանողը հաստատությունից համապատասխան փաստաթղթով դիմում է կրթահամալիր (բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային և թղթային տարբերակներն առկա են կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի ղեկավարի պահոցում), կրթահամալիրի տնօրենի հրամանով և մանկավարժության կենտրոնի ղեկավարի համաձայնությամբ նշանակվում է աշխատանքային գործունեության կազմակերպման ղեկավար: Ֆիքսվում է աշխատանքի սկիզբը:

Աշխատանքային գործունեության կազմակերպման ղեկավարը՝

  • անհատապես ծանոթացնում է հրամանում նշված անձանց հրամանի բոլոր կետերին,
  • ուսանողների հետ կազմվում է աշխատանքային ժամանակացույցը,
  • սահմանված կարգով վարում է ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը,
  • ծանոթանում է հետազոտության մեթոդաբանությանը,
  • փորձառության մասնակիցները սահմանված կարգով փորձառությունը լուսաբանում են ուսումնական բլոգներում, ֆեյսբուքյան էջում, կրթահամալիրի կայքում (mskh.am),
  • կազմակերպում է փորձառության ամփոփումը։

Փորձառությունների կազմակերպում:
ԵՊՀ ուսանողները փորձառություն են անցնում կրթահամալիրում
Ժամանակացույցի համաձայն ուսանողները լինում են կրթահամալիրի տարբեր օաղակներում, ծանոթանում են իրականացվող կրթական ծրագրերին, մասնակցում են նախագծերի, ճամփորդությունների, իրականացնում են հետազոտական աշխատանք:
Այս ամենի մասին իրենց պատումներում ներկայացնում են կրթահամալիրում փորձառություն անցած ուսանողները.

Մագիստրոսական թեզերի, ավարտական, կուրսային աշխատանքների հետազոտական մասի կազմակերպում:

Աշխատանքային գործունեության կազմակերպման ղեկավարը ներկայացնում է հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման սկզբունքները, ուսանողների համար կրթահամալիրում կազմակերպում է շրջայց, ծանոթացում ընդհանուր գործունեությանը, ուսումնական ծրագրերին, կրթահամալիրի առանձնահատկություններին, տրամադրում է տեղեկատվություն և ուսումնական նյութեր: Ուսումնասիրում է ուսանողի ներկայացրած հետազոտության մեթոդաբանությունը, անհրաժեշտության դեպքում կատարում դիտարկումներ, շտկումներ:
Գրասենյակի ղեկավարի միջոցով տեղեկացնում և ստանում է այն ծնողների համաձայնությունը, որոնց երեխաները մասնակցելու են հետազոտությանը: Այս ամենից հետո ուսանողը կատարում է իր հետազոտական աշխատանքը: Ամփոփելուց հետո տրամադրում  է արդյունքների էլեկտրոնային տարբերակը:

2017-2018 ուստարում կրթահամալիրում ավարտական աշխատանքի հետազոտական մասը իրականացրած Աստղիկ Արսենյանը (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  «Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի» ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրս, ավարտական աշխատանքի հետազոտական մասի կազմակերպում, թեմա՝ «Համակարգչային կախվածության սոցիալ հոգեբանական նախադրյալները») ներկայացրել է հետազոտության համեմատական վերլուծության արդյունքները, որ իրականացրել է հանրակարթական երկու դպրոցներում և կրթահամալիրում. «Համակարգչային կախվածության սոցիալ-հոգեբանական նախադրյալները» (մանրամասն տե՛ս այստեղ):

Ի՞նչ է ստանում ուսանողը կրթահամալիրում փորձառություն անցնելիս կամ որևէ հետազոտություն իրականացնելիս: Այս մասին ուսանողները նկարագրում են վերը նշված իրենց պատումներում. կարևորում են կրթահամալիրում իրենց տրվող՝ գործելու, ուսումնասիրելու, տեսնելու, աշխատելու, նախագծեր իրականացնելու հնարավորությունը:

Փորձառության ընթացքում ուսանողներին կարող են դրսևորել իրենց մասնագիտական կարողությունները, աշխատելու որպես կամավորականներ: Մտերմանում են կրթահամալիրի սովորողների հետ, հատկապես ավագ դպրոցի: Պատմում են իրենց ընտրած մասնագիտության առանձնահատկությունների մասին, օգնում ավագ դրոցի սովորողների մասնագիտական կողմնորոշման հարցում։ Դառնում են նրանց լավ ընկերը: Կապ են պահում կրթահամալիրի դասավանդողների հետ: Սա դրսևորվում է նաև սոցիալական ցանցերում նրանց շփումներում: Սկսում են կրթահամալիրը ներկայացնել ուրիշներին…

Լինում է նաև, որ կարգի համաձայն դիմում են, մասնակցում են մրցույթի և աշխատանքի անցնում կրթահամալիրում: Վերը նշված ուսանողներից երկուսն իր աշխատանքներն են շարունակում կրթահամալիրում՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ. Աստղիկ ԱրսենյանԼենա Վարդանյան:

«Դպիր» , 5(141)

 

Հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայր

Պրեզենտացիա

Հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայր

 

 

Աշխատանք-ինքնակրթույուն (հոդվածի նախագիծ)

Կրթահամալիրը ինքնակրթության հարթակ է։ 

Ավարտել եմ թիվ 181 դպրոցը, որից հետո սովորել եմ ԵՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետում: 2001թ. բակալավրի աստիճան արդեն ստացել էի, ընդունվել էի մագիստրատուրա (իմ ուսումնառության տարիներին մագիստատուրա անցնում էիր ուսումնառության 4 տարիների ընթացքում հավաքած միավորներով, ցանկացողները 2-րդ փուլով քննություններ էին հանձնում և նույնպես շարունակում ուսումը): Ինձ համար հստակ էի որոշել. ուսումս կշարունակեմ միայն այն դեպքում, եթե աշխատանք գտնեմ:

Սկսվեցին փնտրտուքներս… եկա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Ինձ ուղեկցեցին կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի մոտ: Ներկայացա,  ասացի, որ նոր եմ ավարտել համալսարանը, աշխատանք եմ փնտում, ներկայացրեցի աշխատանքներիս փաթեթը՝ դիպլոմային, ավարտական աշխատանք, ուսանողական տարիներին հրատարակաած մի քանի հոդված: Տիար Գևորգը (այն ժամանակ ինձ համար՝ պարոն Գևորգ Հակոբյանը) վերցրեց փաթեթը, խոստացավ անպայման կարդալ: Անցավ մոտ երկու շաբաթ, նորից եկա կրթահամալիր։ Տիար Գևորգն ասաց, որ աշխատանքներս հավանել է, բայց փիլիսոփայություն դասավանդողի կարիք չունեն կրթահամալիրի մանկավարժական քոլեջը և ավագ դպրոցը: Ինձ թվաց, թե դարձյալ մերժում եմ ստանում։ Գնա մագիստարտուրան էլ ավարտիր, հետո… Աշխատանքային փորձ չունես։ Տվյալներդ թող, հետո կզանգենք։ Այս պահին տեղ չունենք։ Ու էլի այսպիսի տարբեր բաներ արդեն լսել էի… Բայց մի փոքր դադարից հետո հետևեց շարունակությունը.
— Սոցիոլոգի թափուր տեղ ունենք… Անցել եք, չէ՞, համալսարանում…։

Մի քիչ շփոթվեցի: Իմ ուսումնառության տարիներին ֆակուլտետները դեռ միասին էին՝ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության… Չնայած աշխատանք գտնելու մեծ ոգևորությանս, չշտապեցի պատասխանել, մեկ-երկու օր ժամանակ խնդրեցի:

Մոտենում էր սեպտեմբերը: Ստացա առաջին առաջադրանքը. ուսումնասիրության թեման էր «Նոր ուսումնական տարում կրթահամալիրից այլ դպրոց տեղափոխվածներ և այլ դպրոցներից կրթահամալիր եկածներ»… Թերթեցի դասախոսություններս, ընկերներիցս մեկից գտա կիրառական սոցիոլոգիայի ուսումնասիրություններ անցկացնելու մեթոդական ուղեցույց, հանդիպեցի ինձ դասավանդած համալսարանական դասախոսներ Ալիկ Բաբայանին, Արթուր Աթանեսյանին, խնդրեցի նրանց օգնությունը: Ու աշխատանքս դարձավ իսկական ինքնակրթություն:

Սկսեցի առաջին ուսումնասիրությունս: Աշխատանքը բավականին հետաքրքիր էր, անում էի սիրով և ոգևորությաամբ: Մոտ մեկ ամսից ավարտեցի, արդյունքները ներկայացրի տիար Գևորգին: Հավանեց, ոգևորեց: Հոկտեմբերի 1-ից կրթահամալիում անցա կրճատ աշխատաժամանակով աշխատանքի: Օրվա առաջին կեսը սովորում էի կրթահամալիրում, 2-րդ կեսը՝ ԵՊՀ-ում: Ասեմ, որ հետագայում ինչ աշխատանք էլ ստացա-ստանձնեցի, սոցիոլոգի՝ այդ տարիներին յուրացրած աշխատանքային հմտությունները մշտապես պետք են գալիս:

Երկու տարի անց ավարտեցի մագիստարատուրան: Այդ նույն տարում էլ Գևորգ Հակոբյանի և Անահիտ Արնաուդյանի առաջարկով քոլեջի 3-րդ կուսում սկսեցի դասավանդել «Ուսումնասիրման մեթոդիկա» առարկան: Մշակեցի դասընթացի ծրագիրը, սկսեցի փորձարկել… ինքնակրթության  հեթական հարթակը, որտեղ չգիտես՝ սովորեցնում, թե սովորում ես։ Շատ հետաքրքիր էր… Մասնագիտական գրականության ուսումնասիրություն, մշակումներ, փորձարկումներ: Տիար Գևորգին առաջարկով արձանագրում էի յուրաքանչյուր դասից ակնկալիքս և ստացված արդյունքը: Շատ էր օգնում… Իսկական, իրական իմացումի հրճվանք…

2007 թվականից տիար Բլեյանի առաջարկով սկսեցի կրթահամալիրում համակարգել «Ներառական կրթություն» ծրագիրը: Աշխատանքը և՛ հուզիչ էր, և’ հետաքրքիր: Անցա մի շարք վերապատրաստումներ, այդ թվում՝ ԱՄՆ-ում. նոր ծանոթություններ, կապերոլորտի մասնագետների հետ: Մոտեցումների հետ կապված բանավեճեր, հիմնավորումներ, ծրագրի, դրա իրականացման կարգերի մշակումներ…

Այս տարիների ընթացքում էլի մի շարք աշխատանքներ՝ գնահատման ծառայություն (ուսումնասիրություն-գնահատումներ)Քննական կենտրոն. սովորողների հետ «Հասարակագիտություն» դասընթացի շրջանակներում վարեցի կրթահամալիրի «Վիճակագիր» էջը, որտեղ հրապարակվում էին սովորողների հետ իրականացրած ուսումնասիրությունները, այս փորձի ներկայացում  «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագրում: Շնորհակալ եմ իմ կրթության-ինքնակրթության-կայացման ճանապարհով ինձ ուղեկցող ավագ գործընկերներիս՝ Աշոտ Բլեյանին, Գևորգ Հակոբյանին, Աիդա Պետրոսյանին, Մարիետ Սիմոնյանին, Սուսան Մարկոսյանին ու էլի շատ ու շատերի… Նրանց դպրոցն անցա ու անցնում եմ սիրով ու հեշտությամբ:

Ուսուցչական փորձի ձեռքբերումս սովորողի ընտրությամբ դասընթացի շրջանակում 11-րդ դասարանցի Մերի Շարոյանի հետ «Սոցիոլոգիա» ուսումնական ձեռնարկի հրապարակումն էր, որը Դիջիտեքում արժանացավ մրցանակի: Աշխատում էինք հավեսով… Ձեռնարկը հիմա էլ լավ ուղեցույց է  Կիրառական սոցիոլոգիայով հետաքրքրվածների համար:

Կրթահամալիրում աշխատանքով երրորդ մասնագիտությունը յուրացնում եմ «Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարանում, որով սկսեցի զբաղվել 2016 թվականի մայիսից: Աշխատանքային մյուս երկու ոլորտներից բավականին հեռու, բայց և հարազատ ու մոտ: Սկսեցի ուսումնասիրել ամենատարբեր էլեկտրոնային գրադարաններ, էլեկտրոնային ռեսուրսներ հայտնաբերելու նոր ձևեր, կայքեր, էլեկտրոնային հրատարակչության համար անհրաժեշտ ծրագրեր, հեղինակային իրավունքին առնչվող հարցեր, ոլորտի մասնագետների հետ կապեր:
Որպես 2017 թվականի կարևոր ինքնակրթություն-ձեռքբերում՝ ուզում եմ առանձնացնել համակարգչային մի շարք ծրագրերի յուրացումը՝

  • Սքանավորում.
  • «Avatan», որ հնարավորություն է տալիս մաքրելու, լավացնելու սքանավորած նյութերը.
  • «ABBYY fineReader», որը հնարավորություն է տալիս նկար-pdf-ը դարձնել աշխատանքային word փաստաթուղթ.
  • «Adobe acrobat DC»խմբագրական ծրագիր, որով հնարավոր է pdf wgrkgp=pyut խմբագրական աշխատանք անել.
  • «Fotoshop»

Բայց ստացածս ամենակարևոր դասն այն է, որ նոր գործ սկսելուց չեմ վախենում, նոր բան սովորելու հնարավորության համար ուրախանում եմ, ինքնուրույն և ավագ ու կրտսեր՝ սովորող ընկերներից սովորելը, սովորածս արագ փոխանցելը՝ ում պետք է, դարձել է սովորություն։

Առցանց ուսուցումը՝ ընտանեկան կրթություն

1800879_1122672991089802_121276305_n

ՍՈՑԻՈԼՈԳԻԱ

Sociologia-dzernark

1800879_1122672991089802_121276305_n

Հեղինակ՝ Մերի Շարոյան
Նախագծի խորհրդատու, խմբագիր` Լուսինե Ալեքսանյան
Ծանոթացում: Ավագ դպրոցի 11-րդ դասարնի սովորղ Մերի Շարոյանի ստեղծած «Սոցիոլոգիա» ուսումնական ձեռնարկը բաղկացած է 24 էջից, երեք մասից: Նախատեսված է հանրակրթական ավագ դպրցի 10-11-րդ դասարանների համար: Հեղինակը փորձել է նշված տարիքային խմբի համար ստեղծել մատչելի ուսւմնական ձեռմակ, որի իր մեջ ներառում է կիրառական սոցիոլոգիայի հիմնական բաղկացուցիչները:

 

Հոդվածներ «Դպիր» էլեկտրոնային ամսագրում

ՏՀՏ-ի միջոցով կազմակերպված սոցիոլոգիական ուսումնասիրությունը՝ որպես դասագործընթացը վերահսկող և գնահատող գործիք, 5
Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք. հարցման արդյունքներ, 46
Անգլերենի ուսուցում ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների, 46 
Սոցիոլոգի ծառայությունը կրթահամալիրիում, 51
Սոցիոլոգիայի ուսուցումը՝ սոցիոլոգիական անհրաժեշտ ուսումնասիրությունների կազմակերպում, 56
Ուսուցման կազմակերպումը ավարտական 12-րդ դասարանում, 58
Սոցիալական ցանցը` որպես սոցիալական աշխատողի արդյունավետ գործիք, 63