Հարգելի ուսանողներ, մարտի 22-ից 26-ը ընկած ժամանակահատվածում կատարկեք շրջանակներում կատարեք հետևյալ նախագիծը:
Նախագծի թեմա:
- Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
- Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրության մասնագիտական ոլորտը՝ օգտվելով կարիերայի ծառայությունների կայքերի ռեսուրսներից և հղումներից: Ծանոթացեք տվյալ ոլորտում աշխտելու համար պոտենցիալ գործատուի կողմից փնտրվող հմտություններին և կարողություններին: Ուսումնասիրե՛ք աշխատանքի այլ կայքերում տեղադրված մի քանի նկարագրեր, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել տվյալ ոլորտին հատուկ կարիքները և առանցքային բառերը: Այդպիսիք կարող են հանդիպել աշխատանքի նկարագրականում կամ գործատուի պահանջների ցուցակում: Համադրե՛ք Ձեր որակավորումը գործատուի պահանջների հետ:
2. Այս բոլորի մասին գրեք նկարագրական նյութ, որը իր մեջ կներառի հետևյալ կետրերը՝
- Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը:
- Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
- Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք: Առանձնացնել ցանկ:
- Աշխատաշուկայում՝ պահանջարկը:
- Նվազագուն և առավելագույն վճարումները:
- Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
- Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
- Վերանայեք Ձեր կազմած աննձնական թերթիկը (Ռեզյումե, CV) որոշեք՝ որևէ տեղ ներկայացնելու և ներկայանալի լինելու համար ինչին մեծ նշանակություն տալ:
- Եթե տանը Ձեզ հետ ապրում է Ձեր նախընտրած ոլորտի մասնագետ, աշխատող կամ ունեք ազգական (կարող եք անցկացնել հեռախոսային հարցում) նրաc հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք բլոգում:
3.Կարող եք պատրաստել հարցաշար և Ձեր ընտանիքի որևէ անդամի հետ հարցազրույց անցկացնել, խնդրել որպեսզի նա պատմի իր մասնագիտական ոլորտից, ձեռքբերումներից, անցած ճանապարհից, հաջողություններից ու դժվարություններից:
Արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում և ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին մինչև 26,03,21 l.aleqsanya@mskh.am