Սովորողների բլոգների ուսումնասիրություն

Մանկավարժության կենտրոնի առաջարկով ուսումնասիրել եմ 9-րդ դասարան՝ 25 սովորողի բլոգ՝ համաձայն մշակված ցուցանիշների:

Բլոգները ակտիվ են, գործուն, ամենօրյա, ուսումնական տարբեր բնագավառների հրապարակումներով հագեցած: Արտացոլված է սովորողների երրորդ ուսումնասկան շրջանի, հեռավար- առցանց- ընտանեկան դպրոցի գործունեությունը:
Հրապարակված են անհատական պլաննրը և հաշվետվությունները (կան սովորողներ, ովքեր չեն լրացրել  այս փաստաթղթերը):

Դիտարկումներ և առաջարկություններ

  1. Բլոգի բովանդակության հետ կապված
  • Առարկայացանկերի, ավելորդ բաժինների հեռացում կամ  արխիվացում, որոնք այլևս չեն ուսումնասիրվում տվյալ ուսումնական տարում, կան առարկաներ, որ մնացել են 2014 թվականից:
  • Յուրաքանչյուր կրթական աստիճանի՝ դասարանի համար ընդհանուր բաժինների անվանացանկի սահմանաում, քանի որ մեկի մոտ նշված է իրավունք, մյուսի մոտ՝ հասարակագիտություն…
  • 9-1 դսասարանում հանրահաշիվը և երկրաչափությունը ուսումնասիրում են այլ էլեկտրոնային հարթակում՝ քլասրումում, կարծում եմ՝ սա պետք է արտացոլվի բլոգներում և էջը դատարկ կամ անցյալ ուսոումնական տարվա հրապարակումներով չմնա:
  • Սովորողները չունեն «Ընտանեկան դպրոց» բաժինը, սակայն ունեն հրապարակումներ:
  • Սովորողները ոչ միշտ են հրապարակումներ անելիս նշում բաժինը, ինչն էլ անհարմարություն է ստեղծում նյութեր փնտրելիս:

2. Բլոգի կառուցվածքի հետ կապված

Բլոգի թեմայի, մենյուի ընտրություն, սրանից կախված՝

  • գույնի ընտրություն
  • ամիս, ամսաթվի առկայություն
  • արխիվի առկայություն
  • հղումնների, բաժինների տեղի մատչելիություն, տեսանելիություն

 

 

Оставьте комментарий