Հատուկ կարիքով սովորողներ, անհատական ուսումնական պլաններ, դրանց կազմակերպումը

Հատուկ կարիքով սովորողների թիվը սեպտեմբերի 1-ի, սեպտեմբերի 17-ի դրությամբ
Անհատական ուսումնական պլաններ, դրանց կազմակերպում.
Կրթահամալիրում 2018-2019 ուստարի, 2019-2020 ուստարի

Տեղեկանք
2019-2020 ուստարում սեպտեմբերի 1-ի և սեպտեմբերի 17-ի դրությամբ հատուկ կարիքով սովորողների թիվը 102-ն է:
Հոգեբանամանկավարժական Գնահատման կենտրոնի արդյունքներով  3 սովորող չունի առանձնահատուկ պայմանների կարիք, 13-ը՝ ունի թեթև խնդիր, իսկ 86-ը ունի ծաանր և միջին խնդիրներ:
2018-2019 ուստարում հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքը կազմակերպվել է հետևյալ ձևով՝ կազմվել է առաջադրանքների փաթեթներ, սովորողը ամբողջական ներառված է եղել, դասավանդողի բլոգից վերցրել է ընդհանուր դասարանի համար նախատեսված առաջադրանքնը և իր կարողությանններին համապատասխան կատարել է դրանք, մասնակցել է բոլոր պարապմունքներին, միջին դպրոցում եղել են սովորողներ, ում համար կազմվել են ահնատակա առաջադրանքներիր փաթեթներ: Եղել են սովորողներ, ում հետ աշխատել են անհատական դասացուցակով, որը տեղադրված է եղել դասվարի, կազմակերպչի, սովորողի բլոգում:
2018-2019 ուստարում Ավագ դպրոցում, գրասենյակի ղեկավարի պահոցում առկա են եղել սովորողների անհատական ուսումնական պլանները: Դրանց վրա, տեղեկատվական  մասով աշխատել է գրասենյակի ղեկավարը:
2019-2020 ուստարում դասացուցակ ֆայլին կից ներկայացված է բոլոր սովորողների անհատական ուսումնական պլանները:
Դասավանդողները բլոգներում ունեն առաջադրանքների փաթեթներ՝ հատուկ կարիքով սովորողների համար:
Դպրոցների ղեկավարները ում նշում են, որ մասնագիտական թիմի աջակցության պակասը աշխատանքի ընթացքում շատ է զգացվել:
2019-2020 ուստարում աշխատանքները շարունակվում են նույն կերպ:
Այս պահին բոլոր սովորողների համար կազմվում են անհատական ուսումնական պլաններ, այդ թվում հատուկ կարիքով սովորողների համար, նկատի ունենալով կրթական հատուկ կարիքը:

 Դպրոցների ղեկավարնարի տեղեկանքը

 Քնարիկ Ներսիսյան
Մեծ դժվարությամբ, քանի որ բազմամասնագիտական խումբ չունենք:  Չկա հոգեբան, չկա մասնագետ, որ ճիշտ ու գրագետ կազմակերպենք երեխաների ԱՈՒՊ-ը : Հենաշարժողական խնդիրներ ունեցող սաների հետ կազմակերպել ենք ուղեկցող մասնագետի կամ ծնողի օգնությամբ դեպի Ագարակ, լողավազան շարժվելը:

 Նառա Նիկողոսյան
Արևելյան դպրոցում ունենենք 17 հատուկ կարիքով սովորող:
2018-2019 ուստարում ուսումնական գործունեությունը կազմակերպվել է երկու ձևով՝ առաջադրանքային(երբ սովորողը ամբողջական ներառված է եղել, դասավանդողի բլոգից վերցրել է ընդհանուր դասարանի հմար նախատեսված առաջադրանքնը և, կատարել է իր կարողության համապատասխան մասնակցել է բոլոր պարապմունքներին, անհատական դասացուցակով կազմակերպում, որը տեղադրված է եղել դասվարի, կազմակերպչի, սովորողի բլոգում:
2019-2020 ուստարում աշխատանքները շարունակում ենք նույն կերպ:

Գոհար Բալջյան
5 տարեկանների խմբում ունենք Տոնի Ալեք անունով տաղ, ով դպրոց է գալիս անհատական ուղեկցողով, Տոնիի համար կազմել ենք անհատական ուսումնական պլան, որտեղ սովորողը ներառված է այն գործունեությունների մեջ, որոնք հետաքրքիր կլինեն նրան և մասնակցային, անհատական ուսումնական պլան ունենք նաև 4-րդ դասարանի սովորող Շառլի համար, ով ևս ուղեկցողի հետ է դպրոց գալիս:
Դժվարություն ունենք այն սովորողների հետ, ովքեր գնահատված չեն, բայց ուսուցիչները նկատում են առանձին խնդիրներ (գուցե գնահատման կարիք էլ չկա, բայց անհրաժեշտ է մասնագիտական խորհրդատվություն), սակայն Տաթև Ավետիսյանի ծանրաբեռնվածությունը (դասաժամեր ունի Քոլեջում, աշխատում է Լուսինե Ալեքսանյանի հետ), առողջական խնդիրները թույլ չեն տալիս լիարժեք այդ աշխատանքով զբաղվելու, այլ մասնագետ էլ դպրոցում չկա:

Շամիրամ Պողոսյան
2018-2019 ուստարում Հարավային դպրոցում եղել է 14 հատուիկ կաիրքով սվորող:
Սովորողների կարիքներից ելնելով կազմվել է անհատական ուսումնական պլան, անհատական  դասացուցակ, դասացուցակում ընդգրկվել են մասնագետների հետ խմբային պարապմունքերը: Մասնակցել են լողի պարապմունքներին, բակային աշխատանքներին, այցելել են խմբերով ագարակ, խնամել կենդանիներին:
2019-20120 ուստարում Հարավային դպրոցում 8 հատուկ կարիքով սվորող ունենք:
Երկուսն ունեն ուղեկցողներ:
Սովորողների հետ անհատական ուսումնական պլան, անհատական  դասացուցակ է կազմվում դասվարների, կազմակերպչի, ծնողի և մասնագետների հետ համատեղ:

Լուսինե Բուշ
Այս պահի դրությամբ դասավանդողները իրենց բլոգներում առաջադրանքների փաթեթներ են ստեղծում, հատուկ կարիքով սովորողների հետ անհատական աշխատանք իրականացնելու համար: Սակայն դեռ որևէ անհատական պլան չենք կարողանում կազմել նոր ընդունված սովորողների համար, քանի դեռ չունենք իրենց կարիքի նկարագիրը:

Մարթա Ասատրյան
Ինչպես բոլոր սովորողների հետ, հատուկ կարիքով սովորողների հետ կազմվել է անհատական ուսումնական պլան: Դասավանդողներն իրենց առաջադրանքների փաթեթներում ունեցել են առանձին փաթեթներ ԱՈՒՊ-ին համապատասխան:
Անհատական աշխատանք են տարել կազմակերպիչները: Ավագ դպրոցի բոլոր հատուկ կարիքով սովորողները ներառված են, կարողանում են էլեկտրոնային մատյաններից, դասացուցակից օգտվել: Բլոգի խնդիր ունենք միայն մտավոր խնդրով սովորողների հետ:

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s