Որպես «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար կազմակերպել և իրականացրել եմ հետևյալ աշխատանքները.
- Հավաքվել և հրապարակվել է Նախադպրոցականի զարգացման նյութերի մեդիափաթեթը
- Սրբագրվել, թվայնացվել և հրապարակվել է.
Ակսել Բակունց, Ակնարկներ
Նար-Դոս, Մեր Թաղը
Ռեգինա Ղազարյան, Հուշեր Չարենցի մասին
- Հրապարակվել է կրթահամալիրում ստեղծված 1 ուսումնական նյութ
Լուսինե Փաշայան, Առաջադրանքների փաթեթ մաթեմատիկայից, մաս 4 - Հետևել եմ կրթահամալիրի Ձայնադարանի աշխատանքներին (Հասմիկ Մաթևոսյան, փետրվար ամսվա հաշվետվություն)
- Հետևել եմ կրթահամալիրի Ցուցասրահի աշխատանքներին (Արև Բալջյան, փետրվարր ամսվա հաշվետվություն)
- Սպասարկել եմ գրադարանի ֆեյսբուքյան էջը:
- Նվիրատվության համար նախապատարաստել ենք գրքերի փաթեթներ:
Դասավանդում, «Գրադարանային գործ» բաժնի ղեկավարում
- Կրթահամալիրի քոլեջ 1-ին և 2-րդ կուրսերում դասվանդել եմ «Սոցիոլոգիայի հիմունքներ», «Աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկաները շաբաթայան 6 ժամ:
- «Գրադարանային գործ» բաժնի ուսանողների հետ, քննարկել ենք դասավանդվող առարկաների, դիպլոմային աշխատանքներ հետ կապված մի շարք հարցեր:
- Ձևակերպել եմ «Գրադարանային գործ» բաժնի դիպլոմային աշխատանքի թերմաները, ներկայացրել եմ մասնաժողովում. «Գրադարանային գործ» մասնագիտության դիպլոմային նախագծերի թեմաներ
- Շաբաթ օրերը, ֆիքսված դասացուցակի համաձայն «Գրադարանային գործ» բաժնի ուսանողների հետ անց եմ կացրել ուսումնական պարապմունքներ:
Կրթահամալիրում այլ աշխատանք
- Դիջիտեքում ղեկավարել եմ «Հանրակրթության մեդիասպասարկում» անվանակարգը, ուսումնասիրել եմ հայտերը, մշակել եմ Excel-ով, հանձնաժողովին ներկայացնելու համար առանձնացրել եմ 12 հայտ, ներկայացրել եմ անվանակարգի հանձնաժողովի ամփոփ արդյունքները:
- Կրթահամալիրի տնօրենի հանձնարարությամբ ուսումնասիրել եմ կրթահամալիրի Հարավային դպրոցի սդովորող Էլլադա Թադևոսյանի ուսումնական գործունեությունը, պատրաստել եմ պրեզենտացիա, որը ներկայացվել է քննարկման ժամանակ:
- Մասնակցել եմ ՝ (հյուրերի ընդունելություն, գրանցում) .«Վորլդ Վիժն» կազմակերպության վաղ մանկության զարգացման ծրագրի մարզային պատասխանատուների այցելությունը կրթահամալիր հանդիպմանը:
- Մասնակցել եմ Վարչական խորհրդի և Մասնաժողովի ամենշաբաթյա նիստերին, մեդիա ուրբաթ համերգներին, դասավանդողների ամենշաբաթյան մասնագիտական զարգացման սեմինարներին, մանկավարժական ամենամսյան հավաքին, ակումբի մեկ պարապմունքի):
Ամսվա ընթացքում ունեցել եմ 1 բացակայություն` հիվանդության պատճառով: