Կրթահամալիրի տնօրենի առաջարկով անցկացվում է ուսումնասիրություն «Տեխնոլոգիան, կերպարվեստը կրթահամալիրում» թեմայով:
Ուսումնասիրության համակարգումը` Մանկավարժության կենտրոն,
Ժամկետը`նոյեմբերի 24-ից նոյեմբերի 27-ը:
Աշխատանքային խումբ.
Մանկավարժության կենտրոն
- Բնագավառի դասընթացները, կազմակերպումը ուսումնական պլաններում, պարզաբանումներում, կարգերում: (տեղեկանք)*
- Կերպարվեստի-տեխնոլոգիայի դասավանդողների վարած վերապատրաստման: պարապմունքներ(նախադպրոցական դաստիարակների վերապատրաստման, Բարեկամության ճամբարի, աշնանային դպրոցի, արտագնա սեմինարների ընթացքում): (տեղեկանք)
Դպրոցների ղեկավարներ
- Սեպտեմբեր-նոյեմբերի տեխնոլոգիական՝ պարտիզապուրակային, միջավայրի ձևավորման և բարեկարգման նախագծերը, արդյունքները(այդ թվում՝ նաև որ նախագծերն են ղեկավարել կերպարվեստի-տեխնոլոգիայի դասավանդողները, որոնց են մասնակցել): (տեղեկանք)
- Դասավանդողների բլոգների ուսումնասիրություն: (տեղեկանք)
- Կերպարվեստի-տեխնոլոգիայի դասավանդողների վարած ուսումնական ճամփորդությունները. նրանց մասնակցությունը այլոց ղեկավարած ճամփորդություններին: (տեղեկանք)
Կերպարվեստի—տեխնոլոգիայի դասավանդողներ
- Արտադրությամբ ուսուցման արդյունքներ՝ նվերներ (ում), վաճառք, այլ… (տեղեկանք)
Ուսումնական կենտրոնի ղեկավար
- Սեպտեմբեր-նոյեմբերի ուսումնական պլեներ, ցուցահանդես, այլ… (տեղեկանք)
- Կերպարվեստի-դիզայնի-տեխնոլոգիայի լրացուցիչ կրթություն: (տեղեկանք)
Գրասենյակների ղեկավարներ
- Սովորողների ընտրությամբ կերպարվեստի-դիզայնի-տեխնոլոգիայի դասընթացների խմբեր, ծրագրեր: (տեղեկանք)
Դպրոցների կազմակերպիչներ
- Սովորողների բլոգների ուսումնասիրություն. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին բլոգներում աշխատանքնների հրապարկում, նախագծեր, ցուցահանդեսներին, պլեներներին նախապատրաստում: (տեղեկանք)
Օտար լեզուների լաբորատորիա
- Տեխնոլոգիան, կերպարվեստը. այլոց փորձի ուսումնասիրություն
Իմացումի հրճվանք լաբորատորիա
- Տեխնոլոգիան, կերպարվեստը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում. մշակումներ, առաջարկներ:
*Տեղեկանքները հավաքել և ներկայացնել մանրամասն, ըստ հարցադրումների, հղումներով: Աշխատանքը ներկայացնել ընթացիկ, ոչ վերջնաժամկետով (վերջնաժամկետը` նոյեմբերի 27-ին):