Սովորողի տնային ուսումնական աշխատանք

Սովորողի տնային ուսումնական աշխատանք

Ուսումնասիրության կազմակերպման մասին
Կազմվել է հարցաշար (հարցաշարը կազմելիս նկատի են առվել ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգը), ուղարկվել է դասավանդողների և սովորողների էլեկտրոնային հասցեներին: Հարցումը կազմակերպվել է համատարած ընտրանքով: Նախատեսված է եղել կրթահամալիրի բոլոր դասավանդողների և 4-ից 12-րդ դասարանցիների համար:Ուսումնասիրությանը նոյեմբերի 14-ի դրությամբ մասնակցել է 336 սովորող և 70 դասավանդող:

Ուսումնասիրության արդյունքներ
Ուսումնասիրությունը հիմքում` կրթական ծրագրերի ուսումնական պլաններ, սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգ

Եթե համեմատենք կրթահամալիրում 2014 թվականին արված «Հիմնական դպրոցի սովորողի տնային ուսումնական աշխատանքի նոր կազմակերպում» ուսումնասիրության հետ ( Հարցում ուսուցիչներին, Տնային աշխատանք. պարտադրե՞լ, թե՞ ոչ), ապա ուսուցիչների, սովորողների վերաբերմունքը գալի փոփոխության չի ենթարկվել: Առնչվում ենք այն  փաստի հետ, որ.

  • տնային աշխատանքը ընտրում է, առանց ընտրելու կատարում է սովորողների  զգալի մասը
  • տնային առաջադրանքը շարունակում է մնալ դասարանում կատարածի կամ չկատարածի շարունակությունը: Դա հաստատում են ստորև առանձնացված ցուցանիշների առավել բարձր %-ային արդյունքները:

*Առանձնացվել են բարձր %-ային ցուցանիշներով պատասխաններ:

Դասավանդողների վերաբերմունքի ուսումնասիրություն

  • Տնային աշխատանք հանձնարարում եք ո՞ւմ
    ամբողջ դասարանին (37.1%, 26մարդ)
    իր անհատական պլանով Ձեր դասավանդած դասընթացից տնային աշխատանք ընտրած սովորողներին (25.7%, 18մարդ)
    ուսումնական պարապմունքի ժամանակ չաշխատած (աշխատանքը չհասցրած) սովորողին  (12.9%, 9մարդ)
  • Տնային աշխատանք հանձնարարում եք ի՞նչ հաճախականությամբ
    յուրաքանչյուր պարապմունքից հետո (35.7%, 25մարդ)
    շաբաթական մեկ անգամ (18.6%, 13մարդ)
  • Սովորողներին տնային աշխատանք եք հանձնարարում, որովհետև.
    իր ինքնակրթության կազմակերպման հարցում սովորողին աջակցելու համար (78.6%, 55մարդ)
    ծնողները պահանջում են (34.3%, 24մարդ)
    սովորողները պահանջում են (18.6%, 13մարդ)
    առանց տնային աշխատանքի հնարավոր չէ ծրագիրը կատարել (10%, 7մարդ)
  • Ձեր հանձնարարած տնային առաջադրանքները.
    ստեղծագործական-հետազոտական աշխատանք են պահանջում (74.3%, 52մարդ)
    սովորողի համար ուսումնական անհատական նախագծեր են (47.1%, 33մարդ)
    ուսումնական պարապմունքին սկսած աշխատանքը ավարտելուն են ուղղված (44.3%, 31մարդ)
    թեման յուրացնելուն ուղղված վարժություններ կամ հարցեր են (38.6%, 27մարդ)
  • Ձեր բոլոր սովորողների ո՞ր մասն է սովորաբար կատարում տնային առաջադրանքները
    մեծամասնությունը (60-80%) (50%, 35մարդ)
    համարյա բոլոորը (100%) (14.3%, 10մարդ)
    մոտավորապես կեսը (40-60%) (14.3%, 10մարդ)
  • Սովորողները հրապարակում են տնային աշխատանքի արդյունքներն իրենց բլոգներում
    Հիմնականում`այո (47.1%, 33մարդ)
    Կոնկրետ մարդիկ`այո (8.6%, 6մարդ)
    Քչերը (8.6%, 6մարդ)
  • Որպես դասավանդող՝ սովորողների տնային աշխատանքը
    արդյունքները քննարկում եք սովորողի հետ (65.7%, 46մարդ)
    արդյունքները քննարկում եք ուսումնական պարապմունքի ժամանակ (41.4%, 29մարդ)
    գնահատում եք գնահատման մատյանում նշումներով (18.6%, 13մարդ)
    գնահատում եմ բանավոր (14.3%, 10մարդ)
    սովորողին գնահատում եք, երբ նա ուսումնական պարապմունքի ժամանակ դա ներկայացնում է որպես պատասխան (10%, 7մարդ)
  • Սովորողը տանը (ուսումնական պարապմունքներից հետո) օրական ինչքա՞ն ժամանակ պիտի զբաղվի ուսումնական աշխատանքով
    ամեն օր՝ 1-2 ժամ (28.6%, 20մարդ)
    ամեն օր՝ մինչև 1 ժամ (25.7%, 18մարդ)
    չպիտի ունենա պարտադիր տնային աշխատանք (22.9%, 16մարդ)
    ամեն օր՝ 2-3 ժամ (11.4%, 8մարդ)
    շաբաթ-կիրակի օրերին՝ ավելի երկար (5.7%, 4մարդ)

Դասավանդողների բլոգներում տնային աշխատանքները ներկայացված են այսպես. (Լուսինե Փաշայանի վերլուծությունը)
Դասվարների մոտ դրանք ներառված են  հրապարակված նախագծերում:
Դասվարների մի խումբ բացի հրապարակված նախագծերից, ամեն օր էլեկտրոնային փոստով օրվա նկարագրություն է ուղարկում, այդ թվում՝ տնային աշխատանքը:
Տնային աշխատանքների տեսակները հիմնականում նախագծերում ներառված ընտանեկան նախագծերի տեսքով են, նաև՝ դասարանում կատարված աշխատանքի շարունակությունը:
Սովորողների կատարած աշխատանքները հրապարկվում են դասվարների էջերում, իսկ երրորդ դասարանում՝ նաև սովորողների:
Առարկայական ուսուցիչների  մի մասի մոտ նույնպես տնային աշխատանքները ներառված են հրապարակված նախագծերում:
Մի մասի մոտ հրապարակված են թեմաները և առաջադրանքները:
Սովորողների մոտ տնային աշխատանքները հրապարակվում են բլոգների առարկայական բաժիններում (մայրենի, մաթեմատիկա, պատմություն, օտար լեզու, …), տնային աշխատանքների համար հատուկ բաժիններ չկան:
Որոշ ուսուցիչների մոտ, կապված առարկայի առանձնահատկությունից, տնային աշխատանքներ չեն հանձարարվում:
Սովորողների բլոգներում ավելի ակտիվ են մայրենի, մաթեմատիկա, օտար լեզուներ առարկաների բաժինները:

Ուսումնական պլանում, պարզաբանումներում տնային ուսումնական աշխատանքի վերաբերյալ առաջարկություն։

I խումբ

  • Սովորողները ցանկալի է, որ կատարեն առաջադրանքները տանը, որպես ուսումնական աշխատանքի շարունակություն։
  • Ավագ դպրոցում, որպես տնային ուսումնական աշխատանք, ընդունել նախագծային ուսուցումը:
  • Տնային առաջադրանքը, ծավալների հստակեցմամբ, պարտադիր բաղադրիչ է:
  • Պետք է հստակեցնել չափսը, ծավալը, տեսակը՝ ըստ դասարանների:
  • Կարևոր եմ համարում տնային աշխատանքը, առաջարկում եմ պարտադիր դարձնել այն, սովորողների ստացած գիտելիքները ամրապնդելու համար:
  • Երկարօրյայի ժամանակ հետագայում տնային առաջադրանքների չկատարումը արդեն առաջին դասարանից ծնողների անհանգստության պատճառ է։
  • Իմ կարծիքով տնային աշխատանքները ուղված են սովորողների գիտելիքների դրսևորմակը և կիրառմանը, առանց որի ուսումնական պարապմունքը կլինի թերի և անարդյունավետ։
  • Տնային աշխատանքն անհրաժեշտ է:
  • Կարծում եմ` տնային լրացուցիչ կրթությունը դիտել զուտ որպես ընտանեկան նախագծեր, բերում է ձախողման, քանի որ կոնկրետ Միջին դպրոցի օղակում ընտանեկան նախագծերը շատ թերի են արվում` ծնողների պասիվ լինելու պատճառով: Սովորողները տանը հաճույքով շարունակում են դասարանում սկսած գործը, անհատական նախաձեռնությամբ աշխատանք են կատարում:

II խումբ

  • Սովորողները իմ վարած դասընթացից գրեթե չեն ընտրել տնային աշխատանքը՝ որպես լրացուցիչ ուսուցում:
  • Տնային աշխատանքը կարող է լինել ուսումնական գործունեության մաս, բայց պարտադիր չէ։
  • Օտար լեզվի ուսուցումը կրթահամալիրում իրականացվում է որպես բանավոր խոսքի զարգացում և ոչ բոլոր առաջադրանքներն են հնարավոր հրապարակել բլոգներում: Կցանկանայի, որ բլոգավարությունը չլիներ վճռորոշ օտար լեզվի գնահատման գործընթացում և դասարանական աշխատանքը, որը, հիմնականում բանավոր խոսք է, նույնպես գնահատվեր: Բլոգներում հայտնվեին միայն ստեղծագործական բնույթ կրող առաջադրանքները՝ շարադրություններ, էսսեներ:
  • Կարծում եմ լեզվի ուսուցման առումով այն կարևոր է,ինչ-որ տեղ պարտադիր, իսկ պատմության և քաղաքագիտության տեսանկյունից ցանկալի, բայց ոչ պարտադիր: Տնային աշխատանքները ինքնակրթության համար հիանալի միջոց են: Բայց այս ամենը չպետք է լինի պարտադիր, պետք է ներկայացվի իրենց՝ սովորողների կամքը:
  • Իմ երազած դպրոցը հետևյալն է՝ յուրաքանչյուր առարկա դպրոցում դասավանդվի ոչ թե 45 րոպե, այլ 100 րոպե, որի ընթացքում սովորողը կկատարի լրացուցիչ կամ ամրապնդող աշխատանք, իսկ տանը չունենա ոչինչ անելու համար։ Տնային առաջադրանքն այս դեպքում կարող է լինել որպես լրացուցիչ կրթություն, որը կարող է ընտրել սովորողը։
  • Տնային ուսումնական աշխատանքը հիմնական գնահատական չպետք է լինի:
  • Պարզապես լինեն հասանելի ժամային առումով:
  • Տնային առաջադրանքները լինեն այնպիսին, որ սովորողը կարողանա ինքնուրույն կատարել:
  • Տնային աշխատանքի ընտրությամբ լինելը ճիշտ տարբերակ է, տնային աշխատանքի բովանդակությունը պետք է լինի տարբերվող, ընտանեկան նախագծերի տեսքով:
  • Տնային ուսումնական աշխատանքը պետք է լինի ստեղծագործական և գործնական(չափումներ կատարելու) բնույթի:
  • Իմ կարծիքով տնային աշխատանքը սովորողի համար պետք է լինի լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն:

Առաջարկություն չի արել  (71.4%, 50 մարդ)

Դասավանդողների պատասխանները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝

  • տնային աշխատանքը լինի պարտադիր, և դա լինի ուսումնական պարապմունքների շարունակություն.
  • տնային աշխատանքը դիտվում է որպես սովորողի լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն:

Ի տարբերություն դասավանդողների, սովորողների մի մեծ խումբ էլ մտածում է, որ առանց տնային աշխատանքի հնարավոր չէ ծրագիրը կատարել: Սովորողների միայն մի փոքր մասն է մտածում, որ չպիտի ունենա պարտադիր տնային աշխատանք (14.6%, 49մարդ):
Ե´վ դասավանդողների, և´ սովորողների պատասխաններում չկա տնային աշխատանքը բացառող կարծիք:
Կային մի շարք հարցերի պատասխաններ, որտեղ դասավանդողների և սովորողների մոտեցումները համընկնում էին.

  • սովորողը տանը (ուսումնական պարապմունքներից հետո) օրական ինչքա՞ն ժամանակ պիտի զբաղվի ուսումնական աշխատանքով`1-2 ժամ.
  • և´սովորողների, և´ դասավանդողների նախընտրած տնային առաջադրանքների ձևը ստեղծագործական-հետազոտական, նախագծային աշխատանքն է.
  • մեծ է այն սովորողների թիվը, որոնք նշում են, որ իրենց տրված առաջադրանքները  թեման յուրացնելուն ուղղված վարժություններ կամ հարցեր են`( 33.9%,114մարդ):

Սովորողների վերաբերմունքի ուսումնասիրություն

  • Կուզեիք՝ տանը (ուսումնական պարապմունքներից հետո) ինչքա՞ն ժամանակ զբաղվեիք ուսումնական աշխատանքով.
    ամեն օր՝ 1-2 ժամ (35.7%, 120մարդ)
    ամեն օր՝ մինչև 1 ժամ (23.5%, 79մարդ)
    ամեն օր՝ 2-3 ժամ (22.9%, 77մարդ)
    չպիտի ունենա պարտադիր տնային աշխատանք (14.6%, 49մարդ)
    շաբաթ-կիրակի օրերին՝ ավելի երկար (10.1%, 34մարդ)
  • Իրականում ինչքա՞ն ժամանակ եք տանը զբաղվում ուսուցիչների հանձնարարած ուսումնական աշխատանքով՚
    ամեն օր՝ 1-2 ժամ (41.4%, 139մարդ)
    ամեն օր՝ 2-3 ժամ (25%, 84մարդ)
    ամեն օր՝ ավելի քան 3 ժամ (15.8%, 53մարդ)
    ամեն օր՝ մինչև 1 ժամ (14.9%, 50մարդ)
    շաբաթ-կիրակի օրերին՝ ավելի երկար (14.9%, 50մարդ)
  • Ձեր նախընտրած տնային աշխատանքը`
    ստեղծագործական-հետազոտական աշխատանք Է (35.7%, 120մարդ)
    թեման յուրացնելուն ուղղված վարժություններ կամ հարցեր են (33.9%, 114մարդ)
    սովորողի համար ուսումնական անհատական նախագծեր են (29.8%, 100մարդ)
    իմ ինքնակրթության ծրագրով աշխատանք է (18.8%, 63մարդ)
    ուսումնական պարապմունքին սկսած աշխատանքը ավարտելուն են ուղղված  (16.7%, 56մարդ)
  • Տնային աշխատանք կատարում եք, որովհետև.
    առանց տնային աշխատանքի հնարավոր չէ ծրագիրը կատարել (55.4%, 186մարդ)
    Ձեր ինքնակրթության ծրագրով Դուք եք որոշել (32.1%, 108մարդ)
    ծնողները պահանջում են (22.3%, 75մարդ)
    դասավանդողները պահանջում են (20.2%, 68մարդ)
    ավանդույթի ուժն է թելադրում (10.1%, 34մարդ)
    սովորաբար չեմ կատարում (4.2%, 14մարդ)
  • Ձեր կատարած առաջադրանքները դասավանդողները.
    գնահատում են գնահատման մատյանում նշումներով  (62.2%, 209մարդ)
    արդյունքները քննարկում են Ձեզ հետ  (31.8%, 107մարդ)
    գնահատում են բանավոր (23.2%, 78մարդ)
    արդյունքները քննարկում են ուսումնական պարապմունքի ժամանակ  (18.2%, 61մարդ)
    գնահատում են, երբ ուսումնական պարապմունքի ժամանակ դա ներկայացնում եք որպես պատասխան  (12.8%, 43մարդ)
    դրան չեն անդրադառնում՝ համարելով սովորողի անձնական գործը  (20%, 6մարդ)
  • Եթե հանձնարարաված տնային աշխատանքը սովորաբար չեք կատարում, պատճառաբանեք.
    համարյա ամեն ինչ հասցնում եմ ուսումնական պարապմունքի ժամանակ (50.9%, 171մարդ)
    տանը այլ պարտականություններ ունեմ տանը այլ պարտականություններ ունեմ (17.9%, 60մարդ)
    ֆիլմեր եմ դիտում (9.5%, 32մարդ)
    խաղում եմ (5.1%, 17մարդ)
  • Եթե կրթահամալիրից դուրս լրացուցիչ կրթություն եք ստանում, ինչքա՞ն ժամանակ եք տանը զբաղվում այդ ծրագրի ուսումնական աշխատանքով
    շաբաթական 5-7 ժամի չափ (օրական մեկ ժամ) (25.6%, 86մարդ)
    տանը անելիք չեմ ունենում (23.5%, 79մարդ)
    քիչ. չեմ էլ նկատում՝ ինչքան (21.1%, 71մարդ)

Սովորողների բլոգներում տնային աշխատանքները ներկայացված են այսպես.
Ձեր ընտրած տնային աշխատանքի կամ Ձեր ինքնակրթության էջ ունե՞ք Ձեր բլոգում (եթե այո, դրեք հղումը) (Գոհար Բալջյանի վերլուծությունը)
Տնային առաջադրանքի էջ չունեն (119 մարդ)
Հրացը չեն հասկացել (9 մարդ)
Տնային առաջադրանքի էջ ունեն.
Գրել են, որ ունեն, բայց հղումը չեն դրել (39 մարդ)
Հղումը չի բացում (2 մարդ)
Առաջադրանքներ կան, բայց ոչ ամենօրյա (11մարդ)
Մշտապես սպասարկվում է (31 մարդ)
Հղումը սխալ է դրել, բայց առարկայական էջերում աշխատում է (7 մարդ)
118 հոգի նշել է այl պատասխան
Դիտարկում
Սովորողները հատուկ ինքնակրթության էջ չունեն (ինչպես հարցադրման մեջ էր նշած), այլ ունեն առարկայական էջեր, որոնցում դնում են յուրաքանչյուր դասընթացից իրենց կատարած լրացուցիչ առաջադրանքները:  Սովորողները երբեմն ուղարկել են անհատական պլանի հղումը կամ որևէ դասընթացի էջի հղումը…(կարծում եմ` հարցադրումն է պատճառը): Լավագույն տարբերակն այն է եղել, որ սովորողն ուղարկել է իր բլոգի հղումը, որտեղ հերթով երևում են տարբեր դասընթացներից իր կատարած աշխատանքները:

Խնդրում ենք թվարկել՝ ինչ աշխատանք եք անում տանը, որ հարցման կետերում չկար
*Առանձնացվել են և ըստ հերթականության թվարկվել են բարձր %-ային ցուցանիշներով պատասխաններ

  • Կարդում եմ
  • Գնում եմ լրացուցիչ կրթության պարապմունքների
  • Պարում եմ, երաժշտությամբ եմ զբաղվում
  • Մայրիկիս եմ օգնում. տունն եմ հավաքում…
  • Զբաղվում եմ լեզուներով
  • Նախագծերի վրա եմ աշխատում, ուսումնական նյութ եմ պատրաստում
  • Թարգմանություններ եմ անում
  • Սպորտով եմ զբաղվում
  • Նկարում եմ
  • Կարում եմ, գործում եմ
  • Համացանցում նյութեր եմ փնտրում, կարդում
  • Խնամում եմ փոքր եղբորս
  • Ստեղծագործական աշխատանք եմ կատարում

Ուսումնասիրության արդյունքում առաջարկներ.

  • Կարծում եմ`տնային առաջադրանքները պետք տարբերակել ըստ ծրագրերի
    Կրտսեր դպրոցում դա դասարանում անցածի ամրապնդումն է, նախագծային աշխատանքի շարունակություն:
    Միջին  և Ավագ դպրոցներում` լրացուցիչ ուսուցում է, որ ընտրում է սովորողը, անհատական նախագիծ, ուսամնական խմբային նախագծի աշխատանքի շարունակություն:
  • Բլոգներում լարացուցիչ կրթության առաջադրանքները լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s