Մասնակցեցինք «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» կազմակերպած քառօրյա վերապատրաստումներին

IMG_0961

Հունիսի 27-ից 30-ը կրթահամալիրի հոգեբան Հայկուշ Գևորգյանի (Սեմինար -քննարկման առաջին օր, Սեմինարի 3օր նկարաշար) հետ մասնակցել եմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» կազմակերպած քառօրյա վերապատրաստումներին:
Դասընթացին մասնակցում էին Երևան քաղաքի 10 դպրոցների 18 հոգեբաններ, սոցիալական աշախատողներ և 3 փոխտնօրեններ:
Դասընթացը վարում էր մասնագետ Շահանե Բեգլարյանը: Սեմինարները ունեին  գործնական և տեսական մասեր: Ընթացքը ակտիվ-աշխատանքային էր:
Առաջարկվող դասընթացը նախատեսված է 8-11-րդ դասարանցիների համար: Այն իր մեջ ներառում է մասնագիտական լուսավորում, հոգեբանամանկավարժական դիագնոստիկա, մասնագիտական խորհրդատվություն, մասնագիտության ընտրություն:
Սեպտեմբեր ամսից ՀՀ ԿԳՆ-ի հաստատումով դպրոցներում պետք է իրականացվի «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը: Այն շաբաթական մեկական ժամով պարտադիր է լինելու 8-11-րդ դասարանցիների համար: Կազմակերպվելու է խմբակների ձևով: Դասընթացը պետք է վարեն դպրոցի հոգեբանը, սոցիալական մանկավարժը, կամ տնօրենի կողմից հաստատված այլ մասնագետ:
Վերապատրաստումների ավարտին տրվեցին ուղեցույց-ձեռնարկներ, նաև կտրամադրվի էլեկտրոնային նյութերի փաթեթ: Դասընթացի վկայագրերը կտրվեն սեպտեմբեր ամսին:
Դասընթացը մանրամասն մշակված է պետական կրթական ծրագրի համար: Կրթահամալիրում իրականացումը   հնարավոր է նախագծերի ձևով, ակումբի ձևաչափով:
Սեմինարի ընթացքում ներկայացրեցինք կրթահամալիրում իրականացված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը, բլոգային և նախագծային ուսուցումը, ամառային ճամբարը: Մասնակիցներին փոխանցեցինք տեղեկատվական թերթիկներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s