Անուշ Աթայան. 2017 թվական (մայիսի 25-ից հունիսի 2-ը)։
Կրթահամալիրի տնօրենի առաջարկով անցկացվել է ուսումնասիրություն (աշխատանքային խումբ` Լուսինե Ալեքսանյան, Արևիկ Ներսիսյան): Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Անուշ Աթայանի՝
- Բլոգը
- Ֆեյսբուքյան էջը
- Դպիրում հրապարակումները
- Ընդունելության էջը Հյուսիսային դպրոց-պարտեզում
- Սովորողների շարժը
Անուշ Աթայանը մինչև 2017թ. հունիսի 30-ը աշխատում է Հյուսիսային դպրոց-պարտեզի երրորդ դասարանում, պատրաստվում է ընդունելու Հյուսիսային դպրոցիի 2017-2018 ուստարվա առաջին դասարանը: Ընդունելության մասին հայտարարությունը, իր մասին պատմող նյութը Հյուսիսային դպրոցի ընդունելության էջում և իր բլոգում հրապարակվել է մարտի 19-ին:
Մայիսի 2-ին Հյուսիսային դպրոցի ընդունելության էջում և իր բլոգում հրապարակել է գովազդային հոլովակ իր 3-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ:
Մայիս ամսվա ընթացքում Անուշը բլոգում հրապարակել է 32 նյութ` նախագծեր, նախագծերի արդյունքներ, առաջադրանքներ, ինքնակրթությանը վերաբերող նյութեր, տեսանյութեր, ֆոտոշարեր, աուդիոնյութեր, ֆլեշմոբների առաջադրանքներ:
Անուշի դասարանի 15 սովորողները ունեն անհատական բլոգներ: Բլոգները գործուն են:
Ֆեյսբուքում Անուշը ակտիվ է. տարածում է սովորողների աշխատանքները, նկարները` նշելով ծնողներին:
2016-2017 ուստարում ունի «Դպիրում» հրապարակված մեկ հոդված. Բլոգավարությունը երրորդ դասարանում, որտեղ ամփոփված է բլոգային ուսուցումը:
Սովորողների երեք տարիների շարժի վերլուծություն: Երեք տարվա ընթացքում Անուշ Աթայանի դասարանից հեռացած սովորողների թիվը 27 է՝ 2014-2015 ուստարում` 15, 2015-2016-ին` 5, 2016-2017-ին` 7: Այս ուսումնական տարվա սկզբին սովորողների թիվը եղել է 20, մայիս ամսվա դրությամբ 3-րդ դասարանում 15 սովորող է (մանրամասն տե՛ ս տեղեկանքում` Սովորողների շարժը. արձանագրված է նաև ներքին տեղափոխությունը): Ծնողները նշել են դպրոցից հեռանալու տարբեր պատճառներ.
- այլ դպրոցում է ցանկացել ուսումը շարունակել 9 սովորող,
- ֆինանսական խնդիրների պատճառով դպրոցից հեռացել է 6 սովորող,
- մեկնել է արտերկիր` 5 սովորող,
- առողջական խնդիրների պատճառով՝ 3 սվորող,
- հեռավորության պատճառով՝ 3 սովորող։
2 սովորող գնացել է կրթահամալիրի այլ դպրոց՝ Հարավային և Արևմտյան:
Երեք տարվա ընթացքում Անուշ Աթայանի դասարան եկողների թիվը 16 է՝ 2014-2015 ուստարում` 4 սովորող, 2015-2015-ին` 5, 2016-2017-ին` 7: