Դասավանդողի գործունեության գնահատում

Դասավանդող Մանուշակ Աբրահամյանի գործունեության գնահատումը
2017 թվական,  մայիս (18-ից -23-ը)

Կրթահամալիրի տնօրենի առաջարկով անցկացվել է ուսումնասիրություն. Մանուշակ Աբրահամյանի գործունեության գնահատումը 2016-2017 ուստարում և հատկապես 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:
Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Մանուշակ Աբրահամյանի

Մանուշակ Աբրահամյանը ֆիզարձակուրդ է գնացել 2016 թվականի փետրվարի 9-ից, վերադարձը` 10-ը նոյեմբերի 2017 թվական:
Ֆիզարձակուրդից վերադառնալու հայտ կրթահամալիրի տնօրենին ներկայացրել է 2017 թվականի մայիսի 19-ին * (Տեղեկատվությունը տրամադրել է կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը)
(Բարև հարգելի տիար… Արփիս արդեն մեծ աղջիկ է: Սեպտեմբերից ուզում ենք միասին վերադառնալ մեր հարազատ կրթահամալիր: Ոգևորված, թարմ ուժերով և նոր մտահաղացումներով ուզում եմ 2017-2018 ուսումնական տարին սկսել 6 տարեկան ընկերներիս հետ: Սիրով` Մանուշակ Աբրահամյան):
Ֆիզարձակուրդի ընթացքում կապը կրթահամալիրի հետ. Մանուշակ Աբրահամյանի երկու երեխաները սովորում եմ կրթահամալիրում: Մանուշակը, որպես ծնող, մշտապես կապի մեջ է եղել կրթահամալիրի հետ: Որպես կրթահամալիրի դասավանդող, ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ կատարել է թարգմանչական աշխատանք, որոնք հրապարակված են կրթահամալիրի «Դպիր» էլեկտրոնային ամսագրում (10 թարգմանություն). Իգոր Առնոլդ և Այզեկ Ազիմով` Գևորգ Հակոբյանի խմբագրությամբ: Թարգմանություններից 2-ի համահեղինակ է նաև Արևմտյան դպրոց-պարտեզի դասավանդող Լուսինե Պետրոսյանը:
Մանուշակը թարգմանությունների շարքը սկսել է 2015 թվականի սեպտեմբերից, մինչև ֆիզարձակուրրդ գնալը: Այդ ընթացքում հրապարակել է 4 հոդված, որից մեկը` համատեղ Լուսինե Պետրոսյանի հետ:  Ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում հարպարակվել է 6 հոդված-թարգմանություն:
Մանուշակը ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում վարել է դասավանդողի իր բլոգը: Ունի 11 հրապարակում:
Աշխատանքի վերադառնաալու մասին նյութ տեղադրել է 2017 թվականի մարտի 17-ին: Ընդունելության մասին հայտարարությունը իր բլոգում հրապարակել է մայիսի 18-ին: Մայիսի 23-ին ընդունելության շրջանակներում հրապարակել է նաև  «Արի ընկերանանք» ուսումնական նախագիծը:
Ե՛վ ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ, և՛ հետո ակտիվ վարել է ֆեյսբուքյան էջը:
Ֆիզարձակուրդում գտնվելու ընթացքում մշտապես եղել է պրպտումների մեջ: Ամենատարբեր տեխնոլոգիական հմտություններ ուսուցանող նյութեր է գտել. տիկնիկներ, ամանօրյա խաղալիքներ, համեղ ուտեստներ, զատկական ձևավորումներ…
Ֆեյսբուքում իր վերադարձի մասին գրել է մարտի 17-ին: Այս նյութը Արմինե Թոփչյանը տարել է կրթահամալիրի կայքի գլխավոր էջ:
Ընդունելության մասին հայտարարությունը ֆեյսբուքում հրապարակել է մայիսի 18-ին: Ծնողները, ում երեխաների դասվարն է եղել և գործընկերները կիսվել են նրա հայտրարաությամբ և իրենց գոհունակությունն են գրել Մանուշակի մասին` երաշխավորելով որպես լավ մանկավարժի: Սա վկայում է այն, որ ծնողները և գործընկերները վստահում եմ Մանուշակին:
Մինչ այդ, մարտի 23-ին, ֆեյսբուքում կիսվել է Տաթև Բլեյանի ընդունելության մասին գրառման հետ:
Գրասենյակի ներկայացրած տվյալների համաձայն այս պահին ունի 5 սովորող:
Տաթև Աբրահամյանը Մանուշակի վերադարձի մասին Արևմտյան դպրոց-պարտեզի ընդունելության էջում հրապարակել է մարտի 21-ին:
Արևմտյան դպրոց-պարտեզի ծրագրի ղեկավար Տաթև Աբրահամյանին նեկայացրած տեղեկատվության համաձայն Մանուշակը դպրոցում լինում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ 12:00-14:30: Նաև շաբաթ օրերը, եթե կարիք է լինում հանդիպել ծնողների, սովորողների հետ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s