Կրթահամալիրի տնօրենի հրամանի համաձայն` մարտի 22-ին ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանը, մեդիագրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը և կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործի 5 ուսանողներ մասնակցեցին Ամերիկյան համալսարանում Մտավոր սեփականության գործակալության (ՄՍԳ) կողմից կազմակերպած նախագծի քննարկմանը, որը վարում էր ՄՍԳ Հեղինակային իրավունքի բաժնի վարիչ Քրիստինա Համբարյանը: Նա ներկայացրեց գրադարաններին և կրթական ոլորտին վերաբերող հեղինակային իրավունքների խախտման բացառությունները և սահմանափակումերը:
Քննարկումը հետաքրքիր էր` հագեցած հարց ու պատասխաններերով: Սեմինար-քննարկմանը մասնակցում էին տարբեր դպրոցների, կառույցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարանավարներ: Հրավիրված էին նաև հրատարակչություններից հրատարակիչներ, որոնք, ցավոք, ներկա չէին, թեև հացեր կային, որ անմիջապես առնչվում էին նրանց:
Նոր օրենքի նախագիծն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում առանց հեղինակային իրավունքները խախտելու թվային գրականության մատչելիության համար` հաստատության ներսում գործի դնելով ցանցային համակարգը: Մասնակիցները ողջունեցին նախագծի առաջադրած դրույթները, սակայն փաստեցին, որ այն կանոնակարգման, մշակման կարիք ունի:
Փնտրել
Արխիվ
Բաժիններ
- Հաղորդակցման հմտություններ, դասավանդում
- Հաշվետվություն
- Հարցաշարեր
- Հեռավար- առցանց ուսուցում
- Հոդվածներ, մեթոդական մշակումներ
- Նախագծեր
- Ուսումնական ծրագրեր, մոդուլներ
- Ուսումնասիրություններ
- Վերապատրաստում
- Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ, դասավանդում
- Օրագիր
- Աշխատաժամանակ
- Բաժիններ
- Գործիքներ
- Գրադարանային գործ, դասավանդում
- Իմ գրադարանը
Մետա
-
Նոր հրապարակումներ