Ուսումնական ճամփորդության հայտի ուսումնասիրություն

Կրթահամալիրի տնօրենի առաջարկով ուսումնասիրվել է Արևմտյան դպրոց-պարտեզի փետրվարի 18-ի դեպի Հայրսվանք ուսումնական ճամփորդության հայտը:

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել

  • Արևմտյան դպրոց-պարտեզի ղեկավարի ներկայացրած ուսումնական ճամփորդության հայտը
  • Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգը
  • Ճամփորդության մեկնած 3 դասավանդողների (2 պատասխանատու, 1 օգնական) և 4-5-րդ դասարանների 11 սովորողների բլոգները (նախապատրաստական փուլ, լուսաբանում, հաշվետվություն)
  • Էլեկտրոնային մատենավարությունը (4.1, 4.2)

Ուսումնասիրության արդյունքներ
Արևմտյան դպրոց-պարտեզի ղեկավարի ներկայացրած ուսումնական ճամփորդության հայտի համաձայն նշված 16 սովորողներից հինգ սովորող  և 5 դասավանդողներից  2-ը  (Զարուհի Ոսկանյան և Էդմոն Փաշինյան) ճամփորդությանը վերջին պահին հրաժարվել են մասնակցել՝ հիվանդության և այլ չնախատեսված խնդիրների պատճառով:

Դասավանդողներ
Նախապատրաստական փուլում հրապարակված նյութեր
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի համաձայն նախագիծը նախապես հրապարակված է եղել ճամփորդության պատասխանատուներից Անահիտ Եղյանի բլոգում: Ամենամյա նախագիծ է, 2016 թվականին նույնպես իրականացվել է:

Ճամփորդությունից հետո տեղադրված նյութեր
1.Անահիտ Եղյան (ճամփորդության պատասխանատու) Տրնդեզի ծեսը ՀայրիվանքումՃամփորդություն դեպի ՀայրիվանքԿարդում ենք Չարենց Սևանի ափինԵրաժշտագետ, կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի մասին. պատմում են գյուղացիները
2.Բաբկեն Փաշինյան (ճամփորդության պատասխանատու) Տրնդեզ
3.Հասմիկ Մաթևոսյան (օգնական)  Կրթամշակութային արշավ դեպի Հայրիվանք

Սովորողներ
Ճամփորդությանը մասնակցած 11 սովորողներից 6-ը նախապես իրենց բլոգներում հրապարակել են նյութեր, 2 սովորող տեղադրել է ճամփորդությունից հետո պատում, 3 սովորող ոչ մի նյութ չի տեղադրել:

Նախապատրաստական փուլում հրապարակված նյութեր.
1.Մարջանյան Տիգրան  Հայրիվանքի մասին:
2.Հակոբյան Աստղիկ Տեղադրվել է ճամփորդության երթուղին, Հայրիվանքի մասին
3.Կարապետյան Իռեն Ճամփորդության երթուղինՀայրիվանքի մասին
4.Բաբաջանյան Ռուզաննա Նախնական տեղեկություններ. Հայրիվանքի մասին
5.Հովհաննիսյան Արսեն Ճամփորդության երթուղինՀայրիվանքի մասին
6.Հովհաննիսյան Սեդա Հայրիվանքի մասին

Ճամփորդությունից հետո հրապարակած նյութեր.
7.Նահապետյան Հայկ  տեղադրված է պատում ճամփորդության վերաբերյալ: Տեղադրվել է փետրվարի 19-ին
8.Օհանջանյան Մոնիկա (Հյուսիսային դպրոց-պարտեզ, 5-րդ դասարան) տեղադրված է պատում ճամփորդության վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ չունեն հրապարակումներ
9.Խիլոյան Սելլա
10.Սահրադյան Եվա
11.Կարապետյան Սիլվի

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ  Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգում  խախտում է թույլ տրված.

  • Կարգի համաձայն սովորողների թիվը 10-ից ավելի լինելու դեպքում` ճամփորդության ղեկավարին կցվում է օգնական`վտեղակալ: Այնինչ հայտում նշված է եղել 16 սովորողի հետ մեկնող 5 դասավանդող (2 ղեկավար, 3 օգնական), արդյունքում` 11 սովորողի հետ մեկնել է 3 դասավանդող (2 ղեկավար, 1 օգնական):
  • Կարգի համաձայն հայրենագիտական ճամփորդության բովանդակությունը ներառում է.
    — հասարակագիտական-քաղաքացիական աշխատանք. կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, նվերների պատրաստում նրանց համար, համայնքի խնդիրների ուսումնասիրություն… և այլն.  այնինչ`նախագծում, հաշվետվությունում և մյուս հրապարակումներում այս մասին անդրադարձ չկար:

Հայրավանք ուսումնական ճամփորդության համար լրավճար է հատկացվել է Անահիտ Եղյանին (7.000 դրամ, տեղեկատվությունը տրամադրել է տնօրենի աշխատակազմը):

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s