Մարզական ակումբի պարապմունք

Կրթահամալիրի տնօրենի հանձնարարությամբ անցկացվել է  ուսումնասիրություն, պարզելու համար Արևմտյան և Հարավային դպրոց-պարտեզների 4-րդ և 5-րդ դասարանցիների մասնակցությունը մարմնակրթության պարապմունքներին:

Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիները դասացուցակի համաձայն երկուշաբթի օրը 3-4 դասաժամերին ունեն մարմնակրթության պարապմունք: 4-1 դասարանում պարապմունքներն անցկացնում է Նաիրա Հարությունյանը, իսկ 4-2ում՝ Անդրանիկ Մանուչարյանը:
Ուսումնական պլանի պարզաբանումներում` կետ 24, նշված է, որ 4-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, եռամարտի երկու բաղադրիչ՝ վազք և հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են:
2016-2017 ուստարվա ուսումնական պլանի համաձայն  5-րդ դասարանցիները ընտրում են մարզաձև:
Ուսումնական պլանի պարզաբանումներում` կետ 24, նշված է, որ 5-րդ դասարանում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են հնգամարտ, եռամարտ, նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ: (Ուսումնական պլանի պարզաբանումներ, կետ 24):
Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողները դասացուցակի համաձայն պարապմունքների են գալիս երկուշաբթի օրը՝  1-ին և 2-րդ դասաժամերին: Ընտրել են հետևյալ մարզաձևերը.

Սովորողների թիվ (5-րդ դասարանցիներ)
Մարզաձև Արևմտյան դպրոց-պարտեզ Հարավային դպրոց-պարտեզ
Բասկետբոլ 24
Ձեռքի գնդակ-հենդբոլ 6
Ֆուտբոլ 8 6
Տրիաթլոն 12
Նետաձգություն 2 6
Սուսերամարտ 2 3
54 15

Եկուշաբթի օրը՝ 27.02.2017-ին հաշվառման մատյանների տվյալների համաձայն պարապմունքից բացակայել է 4 սովորող. Խանյան Հարություն  (5-1)` տրիաթլոն, Փանոսյան Վահագն (5-1), Կյազյան Գոռ (5-2), Հարությունյան Աննա (5-2)`բասկետբոլ:
Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները, համաձայն դասացուցակի, մարմնակրթության պարապմունքների են հաճախում երեքշաբթի օրը 1-2 դասաժամերին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s