Նոյեմբերի 3-ին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ մասնակցեցինք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գրասենյակում կազմակերպված «Առագաստ» դպրոց ՍՊԸ-ի «Առցանց ուսուցիչների ագրեգատոր» համակարգի ներկայացմաը:
Զեկուցող` համակարգի համահեղինակ Գուրգեն Մարտիրոսյանի ձևակերպմամբ այն հնարավորություն է կտա բարձրացնելու ընդհանուր կրթության մակարդակը: Տարբեր առարկաների առաջատար դասավանդողների դասընթացները, ստեղծած տեսադասերը, թեստերը մատչելի կդռնան սովորողին` անկախ նրա գտնվելու վայրեից: Համակարգի օգնությամբ հնարավոր կլինի հայոց լեզվով ուսուցում ստանալ ցանկացած երկրում։
Որպեսզի համակարգի գործառնությունը ավելի պարզ դառնա քննարկման մասնակիցներին, սքայպի միջով ներկայացվեց առցանց դասի մի օրինակ:
Քննարկմանը մասնակցում էին թվով 30 ուսումնական հաստատություններ, կազմակերպություներ`ՀՀ մարզերից և Երևան քաղաքից:
Հնչեցին տարբեր հարցադրումներ`բովանդակությունից մինչև ֆինանասավորման մասին. մասնակիցներին հետաքրքրում էին համակարգի արդյունավետությունը, այլ դասավանդողների ներգրավումը համակարգում, տեսադասերի, դասընթացների հեղինակների ֆինանսավորումը: Նխագծի ռիսկերը համարեցին սովորողի մեկուսացումը, ինտերնետացումը, տեսանյութերի, դրանց ստեղծողների ընտրությունը:
Քննարկման մասնակցեները ողջունեցին նախաձեռնությունը:
«Առագաստ» դպրոցի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց նախագիծը ներկայացնելու նաև կրթահամալիրում: Նախնական պայմանավորվածությամբ առաջին հանդիպում-համակարգի ներկայացումը կկայանա նոյեմբերի 9-ին, չորեքշաբթի օրը կրթահամալիրում` աշնանային մանկավարժական դպրոցի պարապմունքների շրջանակում:
Փնտրել
Արխիվ
Բաժիններ
Մետա
-
Նոր հրապարակումներ