2-4 տարեկանների խնամքի խմբեր (մոնիթորինգ)

Տնօրինության առաջարկով հոկտեմբեր ամսին կրթահամսալիրի չորս դպրոց-պարտեզներում և Քոլեջում անցկացվել է ուսումնասիրություն. «2-4 տարեկանների խնամքի խմբեր» թեմայով:

Ուսումնասիրության համար հիմք են ծառայել.

Ուսումնասիրության նպատակն էր պարզել

  • 2016-2017 ուսարվա երեխաների պայմանագրային փաթեթների առկայությունը գրասենյակներում
  • Վճարման ցուցիչները

Ուսումնասիրության արդյունքներ
Տեղեկատվություն սաների պայմանագրային փաթեթներից.
Արևելյան դպրոց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց
Հյուսիսային դպրոց
Քոլեջ
Վերլուծություն
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ կրթահամալիրի կրտսեր դպրոցների բոլոր գրասենյակներում առկա են պայմանագրային փաթեթներ:
Մի քանի դիտարկում:
1.«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողի ուսումնառության պայմանագրի կնքման կարգի համաձայն «Սովորողի ուսումնառության պայմանագիրը կնքվում է ըստ տարիքային փուլերի՝ 2-5 տարեկաններ….Պայմանագիրը կնքվում է համապատասխան տարիքային փուլի ամբողջ ժամանակահատվածի համար: Անհրաժեշտության դեպքում պայմանագրում փոփոխություններ են կատարվում, արվում են լրացումներ, որոնք պայմանագրի հավելված են»:
Կային պայմանագրեր, որոնց կնքման վավերականությունը անց էր: Անմիջապես կցվեցին հավելվածներ կամ կնքնվեցին նոր պայմագրեր:
2. Նախակրթարանից նախակրթարան վարձավճարների միջև կային տարբերություններ, նույն կարգավիճակում գտնվող սաների համար գործում են տարբեր մոտեցումներ:
Կես օրով հաճախող երեխաների մի մասը վճարում է 13.000 դրամ, մի մասն էլ 15.000 դրամ: 2-4 տարեկանների խնամքի ծառայության պայմանագրում  հնարավորություն է տվում ընտրելու հաճախման ռեժիմը, սակայն որևէ այլ փաստաթղթում (ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչման կարգ և այլն) չկա վճարի չափի սահմանված ցուցիչ:
Մինչև 3 տարեկանը լրացած (կրթահամալիրում աշխատողի երեխա, համայնքի՝ քույրը, եղբայրը կրթահամալիրի որևէ դպրոցի սովորողներ են) սաների մի մասը վճարում է 13.000 դրամ (Արևելյան դպրոց-պարտեզ, Արևմտյան դպրոց-պարտեզ,  Հարավային դպրոց-պարտեզ), մի մասն էլ՝ 20. 000 դարամ (Հյուսիսային դպրոց-պարտեզ, Քոլեջ):
2-3 տարեկանների պայմանագրում փոփոխություն 2016-2017 ուստարվա համար կրթահամալիրի մայիսի 6-ի, 2016 թվական, խորհրդի նիստում հաստատված փաստաթղթում կա ընդհանուր սահմանված վարձավճարի չափ՝  30.000 դրամ, սակայն Ուսումնառության պայմանագրով սահմանված վճարի զեղչման կարգում չկա այս դեպքի համար վճարի չափի սահմանված ցուցիչ:
Նույն ընտանիքի նույն նախակրթարանը հաճախող երկու երեխայի դեպքում  մի մասը 2-րդ երեխայի համար վճարում է զեղչված գումար՝ 13.000դրամ (Հյուսիսային դպրոց պարտեզ), մի մասը՝  2 երեխայի համար էլ զեղչված են վճարում՝  13.000-ական դրամ (Արևելյան դպրց-պարտեզ):

*Բոլոր տեղեկություններին մանրամասն կարելի է ծանոթանալ «Տեղեկատվություն սաների պայմանագրային փաթեթներից» տեղեկանքներում:

Առաջարկներ (փոխանցել եմ կրթահամալիրի գրասենյակի ղեկավարին)
Ուսումնասիրության արդյունքններով առաջարկում եմ քննարկման 2-4 տարեկանների խնամքի խմբերում հաստատել վճարման հստատկ ցուցիչներ.

  • Մինչև 3 տարին լրացած սան՝ 9.00-17.00՝ 30.000 դրամ (նոր ուսումնական՝ 2016-2017 տարվանից ընդունվածներ), 9.00-13.00՝  20.000դրամ, զույգ երեխաների դեպքում՝ մեկինը՝ 9.00-17.00՝ 20.000դրամ, 9.00-13.00՝  15.000դրամ:
  • 3-4 տարեկան սան՝ 9.00-17.00՝ 20.000դրամ, 9.00-13.00՝ 15.000դրամ, նախակրթարանի տարիքի երկու երեխայի դեպքում՝ 9.00-17.00՝ 13.000դրամ, 9.00-13.00՝ 10.000դրամ:
  • Կրթահամալիրում աշխատողի երեխա՝ 2-4 տարեկաններ- 9.00-17.00՝ 13.000դրամ, 9.000.13.00՝ 10.000դրամ:
  • Կրթահամալիրի որևէ կրթական ծրագում ընդգրկված սովորողի քույր կամ եղբայր՝  3 տարին չլրացած սան՝ 9.00-17.00՝ 20.000 դրամ, 9.00-13.00՝  15.000դրամ, 3-4 տարեկան սան՝  9.00-17.00՝ 13.000դրամ, 9.00-13.00՝ 10.000դրամ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s