Ծնողական սեմինար-հավաքի գնահատում Դպրոց-պարտեզում

Տնօրենի փոստից: «Գնահատման ծառայությանը, Լուսինե Ալեքսանյանին, հանձնարարվել է ուսումնասիրել Դպրոց-պարտեզում սեպտեմբերի 24-ի հավաքի համապատասխանությունը ծնողական սեմինար (հավաք, հանդիպում)  կազմակերպելու կարգի  պահանջներին:
Հինգերորդ դասարանում ծնողները արդարացիորեն բողոքում են դասարանում սովորողների թվի մեծությունից. Լիլիթ Ազիզխանյանին  հանձնարարվել է ստուգել դրա պատճառները` երբ են ձևավորվել 5-րդ դասարանները (երբ են կնքվել պայմանագրերը), ինչու ժամանակին չեն փակել կամ չեն արձագանքել ծնողների բողոքին. ինչ պիտի արվեր, որ չի արվել»։ 

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել.

  • Ծնողական սեմինար կազմակերպելու և անցկացնելու կարգը
  • Դպրոց-պարտեզի ենթակայքի  Ծնողական հավաք, սեմինար բաժինը
    Սոնա Փափազյանի և այդ դասարանում դասավանդող առարկայական ուսուցիչների բլոգները
  • 5.1 դասարանի սվորողների բլոգները
  • Էլեկտրոնային մատենավարությունը` 5.1 դասարանի սովորողների հաճախումները
  • Սոցցանցում ծնողների քննարկումների արդյունքնում ձևակերպված տեղեկանքը. ֆեյսբուքյան էջից
    Կարգի համաձայն, այն է` «ծրագրի ղեկավարի, ծնողական խորհրդի նախաձեռնությամբ քննարկումները կարող են կազմակերպվել նաև հեռավար-առցանց` mskh.am սոցցանցում` դպրոցական կայքում,  էլփոստի տիրույթում»։

Ամփոփ տեղեկանք
Կազմակերպչի պնդմանմբ, կարգի համաձայն, այն է` «սեմինարի  օրակարգին ծնողները ծանոթանում են (էլեկտրոնային եղանակով) սեմինարից 2 օր առաջ». ծնողների էլեկտրոնային հասցեներին երկու օր առաջ ուղարկվել է տեղեկատվական նամակ. «Հարգելի ծնողներ,սովորողներ, դասավանդողներ, այս շաբաթ օրը՝  սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 17.00-ին տեղի կունենա՝ 5.1 դասարանի ծնողական հավաք-սեմինարը: Բոլորի ներկայությունը պարտադիր է: Դասավանդողները կներկայացնեն սեպտեմբեր ամսվա կատարված աշխատանքը՝ հաշվետվություն-ամփոփման կարգով, կհրապարակեն բլոգներում, կխոսեն առաջիկայում նախատեսվող նախագծերի մասին, կխոսվի նաև դասարանում թվաքանակի ավելացման ու կազմակերպչական այլ հարցերի մասին: Ուշացումների և բացակայությունների դեպքում, նամակով տեղեկացնել»:
Կարգի համաձայն, այն է` «Ֆիզիկական և առցանց միջավայրում հավաք-հանդիպում-քննարկումների ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում». սեմինարի կազմակերպիչ Սոնա Փափազյանը երկու օր առաջ հայտարարությունը հրապարակել է Դպրոց-պարտեզի ենթակայքում: Թեև, ըստ կարգի, պետք է հրապարակվեր ծնողական սեմինարի էջում, հրապարակվել է  5.1 դասարանի էջում (21.09.2016) և ենթակայքի գլխավոր էջում (25.09.2016):
Սեմինարի կազմակերպիչները բավարար չափով պատրաստ չեն եղել սեմինարին. ենթակայքի ծնողական սեմիանրների էջում, սեմինարի կազմակերպչի, առարկայական դասավանդողների բլոգներում չկա սեմիանրի բովանդակությանը վերաբերվող նյութեր:
Սոնան սեմինարից հետո իր բլոգում դրել է տեղեկատվություն  այն մասին, թե քանի ծնող է մասնակցել սեմինարին (28 ծնողից` 22-ը) և նշել է, որ կարգի համաձայն, այն է «բացակայելու մասին ծնողները նախօրոք գրավոր տեղեկացնում են ծրագրի ղեկավարին», ինքը տեղեկացված է եղել այդ մասին:

Առաջարկություններ  Ծնողական սեմինար կազմակերպելու և անցկացնելու կարգում փոփոխություններ կատարելու մասին.

Սեմինարներ կազմակերպվում են ուսուցողական ծրագրի ղեկավարի կամ ծնողական համայնքի (խորհրդի) նախաձեռնությամբ. դրանք կարող են լինել նաև հեռավար, առցանց քննարկումներ: Ֆիզիկական և առցանց միջավայրում հավաք-հանդիպում-քննարկումների ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում, կրթահամալիրի գլխավոր կայքում: Սեմինարին սովորող(ներ)ի անհատական ուսումնական գործունեությունը և վարքը չեն քննարկվում: Կրթական ծրագրի ղեկավարը կա՛մ սեմինարի օրակարգը և ծրագիրը կազմում է անձամբ, կա՛մ հաստատում է ենթածրագրի (ընտրությամբ գործունեության, դասարանի…) ղեկավարի ներկայացրածը: Սեմինարի  օրակարգին ծնողները ծանոթանում են (էլեկտրոնային եղանակով) սեմինարից 2 օր առաջ: Ծնողները կարող են առաջարկել լրացումներ, հարցեր, մանկավարժական, ծրագրային քննարկումներ, որոնք կարող են ընդգրկվել օրակարգում կամ տեղափոխվել հաջորդ սեմինար: Եթե օրակարգում կան հարցեր, որոնց պատասխան-քննարկումները վերաբերվում են կրթահամալիրի տնօրենին, առարկայական մասնախմբին, մանկավարժական աջակցության կենտրոնին, նրանք նախապես տեղեկացվում են այդ մասին:
Ուշադրության եմ հրավիրում կարգի հետևյլ կետը`ընդգծումով.Ֆիզիկական և առցանց միջավայրում հավաք-հանդիպում-քննարկումների ծրագիրն ու ներկայացվող նյութերը, հետո՝ նաև լուսաբանող նյութերը հրապարակվում են դպրոցի ենթակայքում՝ ծնողական սեմինարի էջում, կրթահամալիրի գլխավոր կայքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s