Երկարացված օրվա կազմակերպչի սեպտեմբեր ամսվա գործունեության գնահատում

Գնահատումը` Մարիետ Սիմոնյանի
Ներկայացնում եմ Մարի Միքայելյանի աշխատանքի ուսումնասիրությունն ըստ նրա  ուսումնական բլոգի՝ https://marimiq.wordpress.com:
Ներկայացված չէ երկարացված օրվա կազմակերպչի ծրագիրը: Բլոգում հրապարակված է  շաբաթական աշխատանքային պլանն ըստ օրերի: Սակայն գործունեությունների վրա դրված չեն հղումներ (բառախաղ՝ ի՞նչ բառախաղ, ընթերցում ենք Թումանյան, ի՞նչ են ընթերցում, դիտում ենք մուլտֆիլմ՝ ի՞նչ մուլտֆիլմ….) : Սեպտեմբեր ամսվա ընթացքում հրապարակված են երկու տեսաֆիլմ, երկու նկարաշար, բոլորն էլ առանց մեկնաբանությունների: Ընդհանուր գործունեության լուսաբանում, պատսւմ չգտա: Առաջին դասարանում դասապատրաստում է արվում: Ի՞նչ դասապատրաստում:
Բլոգը՝ որպես ուսումնական տարածք, չի արտահայտում երկարացված օրվա  գործունեություն:
Բլոգի վերևի մասում շարունակում է մնալ 5 տարեկաններ (անցած տարվանից մնացած), երբ Մարի Միքայելյանը արդեն վեց տարեկանների հետ է աշխատում: Ոչինչ չկա 6 տարեկաններին հիշեցնող: Բլոգի 2016-2017 ուստարում ընդհանրապես սեպտեմբերը արտահայտված չէ. Վերջին նյութերը օգոստոս ամսվա են:
Մարի Միքայելյանի բլոգավարությունը մեղմ ասած լավ վիճակում չէ:

Մարի Միքայելյանին ուղղված նամակը. Հարգելի Մարի Միքայելյան (երկարացված օրվա կազմակերպիչ), տնօրենի հանձնարարությամբ գնահատված է ձեր բլոգը, խնդրում եմ Ձեր պարզաբանում-առարկությունները:

Մարի Միքայելյանի պատասխան-նամակը. «Ինքս էլ ընդունում եմ, որ այս պահին իմ բլոգը գտնվում է ոչ ուսումնական վիճակում, քանի որ առկա են եղել տեխնիկական որոշ խնդիրներ: Արդեն սկսել եմ բլոգի խմբագրման աշխատանքները և մոտ օրերս կներկայացնեմ մեր ուսումնական ծրագրերին համապատասխան տեսքով»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s