Ուսումնական ճամփորդության նախապատրաստական աշխատանքների ուսումնասիրում-գնահատում

Կրթահամալիրի տնօրենի փոստից. Խնդրում եմ գնահատեք ու ներկայացրեք.
«Որքանով արտացոլված է նախագիծը այս խումբ սովորողների ուսուցիչների բլոգներում: Ինչ նախապատրաստական աշխատանքներ են արվել մինչև բարձունքը նվաճելը՝ նախագծի պահանջներին համապատասխան»:

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել.
Ուսումնական պլանով որոշված կարգերը.
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման
Ուսումնական ճամփորդության կազմակերպման
Կարգի համաձայն, նախապես  ուսումնական ճամփորդության պատասխանատու Սոնա Փափազյանի ներկայացված  Ուսումնական ճամփորդության հայտը
Ուսումնական ճամփորդության նախապատրաստական փուլում կազմակերպիչ-պատասխանատու  և օգնական դասավանդողնեի, մասնակից սովորողների բլոգներում հրապարակումները
Բարձունքի հաղթահարում. Արմաղան (նախագիծը ուսումնական ճամփորդության կազմակերպիչ Սոնա Փափազյանի բլոգում: Երթուղին` Երևան- Գեղարքունիքի մարզ, Մեդինա, Արմաղան)
Սովորողների հրապարակումները բլոգներում.
Հրաչյա Կարապետյան, 2
Էդիկ Հարությունյան
Սաթինե Տեր-Պետրոսյան
Հրանտ Աբրահամյան
Էրիկա Սարգսյան
Կարինա Մանուկյան
Լիրա Խաչատրյան

Ամփոփ տեղեկանք
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի համաձայն նախագիծը նախապես հրապարակված է եղել ճամփորդության պատասխանատու Սոնա Փափազյանի բլոգում (նախագծի հրապարակման սկիզբ. 29.08.2016):
Կարգի համաձայն նախապես ներկայացվել է ճամփորդության հայտը, որին մասնակցում են  երեք ծնող, չորս դասավանդող` այդ թվում ճամփորդության կազմակերպման պատասխանատուն, մեկ  9-րդ դասարանի սովորող և երեսունմեկ`դպրոց- պարտեզի  5-րդ դասարանի սովորողներ:
Կրթահամալիրի տնօրենի պահանջն է, որ ճամփորդության կազմակերպիչը կամ պատասխանատու-օգնականները նախապես եղած լինեն, ծանոթ լինեն այն վայրին, ուր մեկնում են մի խումբ սովորողների և ծնողների հետ:
Այս հանգամանքը պահպանվել է. Սոնայի նամակը. «Ես Արմաղանում եղել եմ տարիներ առաջ, ճամփորդների խմբով: Տարածքին ծանոթ եմ: Տեղյակ եմ եղել Մադինայում մեր գործընկեր դպրոցի մասին, Գետաշենի մասին: Պարզապես մնալու հետ կապված խնդիր է եղել, շատերին հարմար չի եղել: Այդ իսկ պատճառով է որոշվել է, մեկօրյա կազմակերպել, առավոտ կանուխ և վերադարձը նույն օրը»:
Մի քանի սովորողների բլոգներում կային տեղեկատվական փոքրիկ նյութեր, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 11-ից սկսած (կրթահամալիրի սովորողի բլոգին ներկայացվող պահանջների համաձայն, սովորողների հիմանկան մասը չուներ «ուսումնական ճամփորդություններ» բաժինը):
Ճամփորդության նախապատրաստական փուլում սովորողների և Սոնա Փափազյանի հրապարակումները մի մասով համապատասխանում էին ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի հետևյալ կետին — աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. ճանապարհը՝ մեկնարկի կետից մինչև նպատակակետ(եր)ը, և տեղում՝ բնության հուշարձաններ, առու, գետ, լիճ, սարեր, գագաթներ, անտառներ-պուրակներ, արգելոցներ, հանքեր, բուսական, կենդանական աշխարհ և այլն.:
Ճամփորդությանը մասնակցող օգնական-դասավանդողների բլոգներում (Բաբկեն Փաշինյան, Տաթև Աբրահամյան, Լուսինե Պետրոսյան) այս ճամփորդության նախապատրաստական փուլին վերաբերվող հրապարակված նյութեր չկային:
Հայտում նշված էր, որ ճամփորդությունը է մեկօրյա է, սակայն համաձայն կարգի մեկօրյա ճամփորդությոնները կազմակերպելիս պետք է հաշվին առնել ընտրված վայրի  հեռավորությունը. Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգից. մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ: Հայտում նշված էր. Երևանից Գեղարքունիքի մարզ, Մադինա, Արմաղան երթուղին:  Մինչդեռ, տեղեկատվական աղբյուրների համաձայն,  Երևանից Արմաղան հետավորությունը 134-140 կմ է (տեղեկատվական տարբեր աղբյուրներ):
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման  կարգի համաձայն`նախագծի իրականացման փուլում նախագծի նկարագրության մեջ, սովորողի բլոգում չէր երևում յուրաքանչյուր մասնակցի   կոնկրետ աշխատանքը։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s