Տնօրենի փոստից (Փորձենք գնահատել կրթական շքերթը՝ մասնակիցների անմիջական արձագանքներով՝ հաջողությունները, առաջարկություններ)։
Ամփոփ տեղեկանք
Տեղեկանքը կազմելու համար հիմք են ծառայել.
- Կրթահամալիրի օրացույցը
- Կրթահամալիրի կայքում նախապես հրապարակված կրթական շքերթի ծրագիը
- Շքերթի անմիջական մասնակիցների գրավոր արձագանքները.
- դպրոցների ղեկավաարներ. 4 մարդ
- 5-6 տարեկանների մասնակից-դասվանդողներ. 3 մարդ
- այլ մասնագետներ. 4 մարդ
- սովորողներ. 7 մարդ
- ծնողների մի խումբ` ֆեյսբուքյան էջում
Կրթական շքերթի հաջողություններ.
- միջին դպրոցներում գրանցել ենք սովորողների ամբողջական մասնակցություն. (մի խումբը երգել պարել է, մի մեծ խումբը դիտել, ծափահարել է)
- կրտսեր դպրոցական հատուկ կարիքով սովորողների նրգրավվածությունը
- 5-6 տարեկանների` բերանացի նյութին`երգին տիրապետելը
- 5-6 տարեկանների շապիկների գունային լուծումներն ու բանդանաները
- մեծ թվով ծնողների ակտիվ ներգրավվածությունը
- հաջողված էր հյուրասիրության մասը
- շքերթի ծրագրի նախապես հրապարակումը
- ծնողների և սովորղների շրջայցը կրթահամալիրում
Բացթողումներ.
- մարմարյա սրահում մարդկանց խտությունը, կենտրոնում շատ մարդ լինելը
- հիմնական դպրոցի դասավոնդողի և սովորողների հանդերձանքը
- որոշ խմբերի անհաղորդ լինելը
- անցյալ տարիների հետ համեմատած զարգացում չլինելը
- սովորողին անծանոթ երգերի, բանաստեղծության ընտրությունը:
Առաջարկներ.
- հավաքների ժամանակ օգտագործել պարային տարբեր հարթակներ, յուրաքանչյուր հարթակի համար լինեն պարբաշիներ
- որպեսզի տեղի և ոչ ներկայանալիության հետ կապված խնդիր չառաջանա, յուրաքանչյուր դպրոց հանդես գա որևէ կոնկրետ ներկայացմամբ և շքերթը ամփոփվի միասնական երգ ու պարով
- սովորողին ծանոթ նյութեր ընտրվեն
- շքերթը անցկացնել երեկոյան, դրսում՝ այգիներում
- կրթական շքերթը դիտարկել որպես նախագիծ՝ իր շրջայց-ծանոթություններով
- շքերթը կազմակերպել խաղ-շոուի ձևով: