Հուլիս-օգոստոսյան գործունեության մասին տեղեկատվություն

Որպես լաբորատորիայի գնահատման մասնագետ
Մինչև հուլիսի 19-ը աշխատել եմ Մեդիակենտրոնում
Հուլիսի 20-ից անցել եմ առցանց աշխատանքի:
Հուլիսի 20-ից 25-ը կրթահամալիրի լաբորատորիայի ղեկավարի առաջարկով մասնակցել եմ 2 ուսումնասիրության.
2015-2016 ուստարվա դասավանդողների հրապարակումները Մեդիագրադարանում
Հեղինակային կրթական ծրագիր մշակող, կազմակերպող, տարածող մանկավարժական աշխատողի 2015-2016 ուստարում գործունեության արդյունքների վերլուծությունը  (հասարակագետներ, հատուկ մանկավարժներ)

Որպես Մեդիագրադարանի (էլեկտրոնային գրադարանի)  ղեկավար
Տիգրան Պարսիլյանի և Հերմինե Անտոնյանի հետ քննարկել ենք Տիգրան Հայրապետյան գրադարանի նոր կառուցվածքը մասնաժողովներից մեկում ներկայացրած գրադարանի նախնական նախագծի հիման վրա:
Նոր կայք ստեղծելու վրա աշխատում է Տիգրան Պարսիլյանը: Աշխատանքների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հասցեով. lib.mskh.am
Ուսումնասիրել եմ մի շարք էլեկտրոնային գրադարանների կառուցվածքը, որոնումները, ներբեռնման ֆորմատները, մատչելիությունը:
Հիմա ուսումնասիրում եմ նյութերը այլ աղբյուրներից կայք բերելու հեղինակային իրավանքների իրավական հիմքերը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ):
Ձևակերպման ընթացքում է նոր էլեկտրոնային գրադարանի նախագիծը:
Ուսումնական կենտրոնների միջով նոր ուսումնական տարվա համար փորձել եմ նյութեր հավաքել:
Նյութերի հղումներ ուղարկել է Անուշ Ասատրյանը:
Ներբեռնել եմ ներկայիս գործող Մեդիագրադարանի բոլոր էլեկտրոնայն նյութերը, ուսումնասիրել եմ դրանք:
Նախագծում ներգրավել եմ 1 կրթահամալիրի շրջանավարտի` Աննա Գսպոյան և դպրոցների ղեկավարների առաջարկով 3 սովորողի`Էմմա Իսախանյան, Աստղիկ Կիրակոսյան, Գոհար Սահակյան:
Այս պահին Աննա Գսպոյանը աշխատում է Ա-Ժ տառերի մեդիափաթեթների խմբագրման, ըստ հեղինակների ազգանունների համակարգման վրա. վերականգնում է վնասված, մաշված, անընթեռնելի ֆայլեը որոնք իդեպ բավականին շատ են:

Մասնակցել եմ լաբորատորիայի ղեկավարի առցանց առաջարկված փաստաթղթերի քննարկումներին:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s